Մեկնաբանություն - ԱՄՆ-ն պետական մակարդակով աջակցում է ահաբեկչությանը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իրանը խստորեն դատապարտում է անհիմն և երկակի ստանդարտների հիման վրա, ահաբեկչության վերաբերյալ ԱՄՆ-ի ամենամյա զեկույցը»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, հունիսի 25-ին անդրադառնալով ԱՄՆ-ի հերթական հակաիրանական ամենամյա զեկույցին, ասել է, որ ԱՄՆ-ը, որպես Սիոնիստական ռեժիմին և ահաբեկչությանը պետական մակարդակով հովանավորություն ցուցաբերող ամենամեծ երկիր, իրավունք չունի խոսել ահաբեկչության դեմ պայքարի մասին:
Անցած տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաղաքական և անվտանգության զարգացումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ը ահաբեկչությունն ու մարդու իրավունքները օգտագործում է որպես գործիք՝ իր ապագա շահերն ապահովելու համար:
Սիրիայի զարգացումները 2011 թվականից ի վեր հստակ օրինակ են աշխարհի հանրային կարծիքի համար և փաստում են, որ ԱՄՆ-ը պետական մակարդակով աջակցում է ահաբեկչությանը: Աշխարհի տարբեր շրջաններից ահաբեկիչներին դեպի Սիրիա ուղարկելու ճանապարհներ ապահովելով և նրանց բաժանելով լավ ու վատ ահաբեկչական տարբեր խմբերի, ԱՄՆ-ի կառավարության գործողությունները երկակի վերաբերմունքի հստակ օրինակ են ահաբեկչության դեմ պայքարում: ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը ոչ միայն արմատախիլ չարեց ահաբեկչությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, այլև այսօր Սիրիայի և Իրաքի անմեղ ժողովուրդները ահաբեկչության զոհ են դառնում: Ահաբեկչություն, նորի տարածման հարցում մեծ է եղել նաև ԱՄն-ի դերը:
ԻԼԻՊ և Թահրիր Ալ-Շամ (Ջիբհա Ալ-Նոսրա) ահաբեկչական խմբերի և այլ խմբավորումների ստեղծումն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն է: 2016-ի ԱՄՆ-ի նախգահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունները վկայում են, որ այդ երկիրը դերակատար է եղել ահաբեկչական խմբավորումների ստեղծման գործում:
Ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ ԱՄՆ նախկին կառավարությունները ձևավորվել են ԻԼԻՊ-ը և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումները:
Տարածաշրջանի ժողովուրդներից բացի, Իրանի ժողովուրդն ահաբեկչության զոհ է դարձել, և այդ հարցում ԱՄՆ-ն ուղղակի կամ անուղղակի դերակատարություն է ունեցել:
Բոլորին հայտնի է ԱՄՆ-ի աջակցությունը Մոնաֆեղին ահաբեկչական խմբին, որի գործողությունների հետևանքով նահատակվել են ավելի քան 17 հազար իրանցիներ:
Պետական ահաբեկչության օրինակ է նաև ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, որը մեծ դերակատարություն ուներ Արևմտյան Ասիայում ահաբեկչության դեմ պայքարում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի խախտման հստակ օրինակ է և սպառնալիք՝ ուղղված աշխարհի խաղաղությանը և անվտանգությանը:
Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և տնտեսական ու բժշկական ահաբեկչության կիրառումն այն էլ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ֆոնին, այդ երկրի կողմից պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության այլ օրինակներ են:
ԱՄՆ-ի կողմից Մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող հիմք ծառայել, որպեսզի ամեն տարի այդ երկիրը միակողմանի զեկույց հրապարակի տարբեր երկրներում ահաբեկչության կամ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ:
Այսօր աշխարհի հասարակական կարծիքը Միացյալ Նահանգներին համարում է ահաբեկչության հովանավորող, որը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային կազմակերպություններում: