Իրան. Մենք երբեք չենք թիրախավորի քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները
(last modified Fri, 20 Jun 2025 02:13:59 GMT )
Հունիս 20, 2025 05:43 Asia/Tehran
  • Իրան. Մենք երբեք չենք թիրախավորի քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները

Մերժելով իսրայելի այն պնդումը, թե Իրանն օկուպացված տարածքներում հիվանդանոց է թիրախավորել, ՄԱԿ-ում ԻԻՀ առաքելությունը հայտարարել է. «Իրանն ինքնապաշտպանության նպատակով  թիրախավորում է միայն այն ենթակառուցվածքները, որոնք կապված են իր տարածքի դեմ կատարված հանցագործությունների հետ»։ 

«Ազնիվ խոստում 3» գործողության ընթացքում, Իրանի զինված ուժերն այսօր առավոտյան Թել Ավիվում թիրախավորել են Իսրայելի բանակի հրամանատարական և հետախուզական կենտրոնը, որը գտնվում է «Սորոկա» հիվանդանոցի մոտակայքում։ Հարձակումն ըստ պաշտոնական աղբյուրների՝ իրականացվել է բարձր ճշգրտությամբ, և ռեժիմի առաջադեմ պաշտպանական համակարգերը չեն կարողացել կանխել այն։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ թիվ 12 հայտարարության մեջ, որը վերաբերում էր նախապես որոշված թիրախները հրթիռներով հաջող խոցմանը, նշվել է, որ այս գործողության ժամանակ թիրախավորվել են միայն ռազմական օբյեկտներ, իսկ մոտակայքում գտնվող հիվանդանոցը տուժել է միայն պայթյունի ալիքից և լուրջ վնասներ չի կրել։

Իսրայելը փորձել է շահարկել այս գործողությունը և լրտավության միջոցով համաշխարհային հանրությանը համոզել, որ տեղի է ունեցել  «հիվանդանոցի թիրախավորում»: Սակայն սոցվիալական ցանցերում հրապարակված պատկերներն ու տեսանյութերը, ինչպես նաև որոշ լրատվական գործակալությունների, այդ թվում՝ «Ալ Ջազիրայի» հաղորդագրությունները վկայում են, որ հիվանդանոցի շենքը տարհանվել էր ավելի վաղ և միայն տուժել էր պայթյունի ալիքից։

Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի  անհիմն պնդմանը, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հինգշաբթի երեկոյան հայտարարել է․ «Իրանը կտրականապես մերժում է Սիոնիստական ռեժիմի պնդումը, թե հիվանդանոցը թիրախավորվել է։ Իրանի ինքնապաշտպանության գործողությունները հաշվարկված են ու ճշգրիտ և համապատասխանում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին օրենքին»։

Հայտարարության մեջ ասված է․ «Իրանը թիրախավորում է միայն այն կառույցները, որոնք կապ ունեն իր դեմ կատարված հանցագործությունների հետ։ Իրանը հավատարիմ է մարդու իրավունքների մասին օրենքին և չի թիրախավորում քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքները»։

Արձագանքելով ռեժիմի պնդմանն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին  X-ում գրել է.« «Այսօր առավոտյան մեր հզոր զինված ուժերը ճշգրիտ գործողության ընթացքում ոչնչացրեցին Իսրայելի ռազմական հրամանատարության, վերահսկողության և հետախուզության շտաբը և ևս մեկ կարևոր թիրախ։ Պայթյունի ալիքը թեթև վնաս է հասցրել մոտակայքում տեղակայված «Սորոկա» ռազմական հոսպիտալին, որը մեծ մասամբ տարհանվել էր»։

Բուժկենտրոնն օգտագործվում է հիմնականում 25 մղոն հեռավորության վրա գտնվող Գազայի ցեղասպանությանը մասնակցած իսրայելցի զինվորների բուժման համար։ Իսկ Գազայում  Իսրայելը ոչնչացրել կամ վնասել է հիվանդանոցների 94%-ը։

Արաղչին հավելել է․ «Այս արյունահեղությունը սկսել է Իսրայելի ռեժիմը,  ոչ թե Իրանը, և հիվանդանոցներն ու քաղաքացիական բնակչությանը թիրախավորել են ոչ թե իրանցիներն, այլ իսրայելցի ռազմական հանցագործները։ Ուրբաթ օրն Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով, առանց որևէ պատճառի, սպանվել են հարյուրավոր  իրանցիներ»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Սիոնիստները պետք է հետևեն հարձակումներից առաջ հնչեցվող տարհանման նախազգուշացումներին և խուսափեն ռազմական ու անվտանգության կառույցներին մոտենալուց։ Իրանի հզոր զինված ուժերը  շարունակելու են  պայքարել անմեղ մարդկանց թիրախավորող հանցագործների դեմ, մինչև նրանք դադարեցնեն ագրեսիան և ռազմատուրք վճարեն մեր ժողովրդի դեմ կիրառած ագրեսիայի համար»։