Մամուլի տեսություն 27.06.2020
Իրանի բանակի օդուժին իրանական արտադրության երեք կործանիչներ հանձնելու լուրը գլխավորել է այսօրվա իրանական օրաթերթերի գլխագրերը:
«Քեյհան»
Իրանում արտադրվել են Քոսար տիպի 3 կործանիչներ և հանձնվել են բանակի օդուժին
Իրանի բանակի օդուժը համալրվել է Քոսար տիպի արդիական երեք կործանիչներով: Կործանիչների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Սպահանում:
Իրանի ՊՆ-ի, Բանակի գլխավոր հրամանատարի, Բյուջեի ու ծրագրավորման կազմակերպության տնօրենի և Իրանի օդուժի հրամանատարի մասնակցությամբ կայացած արարողությունից հետո, կործանիչները թռիչք են իրականացրել:
«Ջավան»
Թրամփ. «ԱՄՆ-ի 20 քաղաքների վիճակը Գվատեմալայից ավելի վատ է
Ֆաքս Նյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում առկա անկայուն իրավիճակին, ասելով.«Չիկագո քաղաքի անվտանգության վիճակը ավելի վատ է քան Աֆղանստանինը»: Թրամփը հավելել է, որ Դեթրոյթ, Օքլանդ և Բալթիմոր նման քաղաքների վիճակը ավելի վատ է քան Գվատեմալայինն ու Հենդուրասինը: Այս քաղաքներում ապրելը Թրամփը նմանեցրել է դժոխքում ապրելուն և ասել է, որ անցյալ շաբաթ Չիկագոյում սպանվել է 68 մարդ:
«Էբթեքար»
Իսրայելը հակառակվում է աշխարհի հետ
Իսրայելը մտադիր է արևմտյան ափի շուրջ 30 տոկսոսի այսինքն Հորդանանի Գորի շրջանի ու արևմտյան ափի քաղաքավանների բռնակցման գործընթացը սկսել հուլիսի սկզբին, սակայն որքան ժամկետը մոտենում է, նախագծի դեմ հակազդեցությունները առավել խիստ տեսք են ստանում:
«Քեյհան»
Պատժամիջոցների պայմաններում Իրանը ահսել է սպունգանման երկաթի արտադրության բարձունքին
Պողպատի համաշխարհային միության հաղորդման համաձայն, 2020թ. մայիս ամսին Իրանը կարողացել է առաջ անցնելով Հնդկաստանից ուղիղ վերականգնման մեթոդով սպունգաձև երկաթ արտադրել: Դրանից բացի, ընթացիկ տարվա ավելի քան 5 ամիսների ընթացքում, Իրանն ավելի քան 12 մլն. տոննա սպունգաձև երկաթ է արտադրել, մինչդեռ Հնդկաստանի արտադրության քանակը հասել է 11 մլն. տոննայի:
«Աֆթաբ Յազդ»
Աշխարհի տնտեսական աճը բացասական է, Չինաստանինը՝ դրական
ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, 2020թ. Չինաստանը, Հնդկաստանը և աֆրիկյան ու Արևելյան Ասիայի որոշ երեկրները տնտեսական դրական աճ են արձանագրելու, այն էլ այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ բացասական աճ են ունենալու:
Այս կառույցը գլոբալ տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասը 12 տրլն. դոլար է հաշվարկել և գլոբալ տնտեսության մասին 3 տոկոս բացասական աճը փոխել է 4.9 տոկոս բացասական աճով:
armenpress.am
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
«Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասաց Անանյանը:
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։
Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։
armenpress.am
Ուկրաինայում նշում են Հայկական Աստվածամոր սրբապատկերի 229-ամյակը
Ամեն տարի հունիսի 27-ին Ուկրաինայի հայ համայնքի և հոգևորականության ներկայացուցիչները նշում են Կամենեց Պոդոլսկի Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի համաճարակի պատճառով Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումները կանցկացնեն հայ քահանաները իրենց ծխերում:
Ավանդական ուխտագնացությունը՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները, կկայանա Կամենեց Պոդոլսկում, հունիսի 28-ին:
Հայկական Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայի հայերի հոգևոր ժառանգության ամենամեծարված մասունքներից մեկն է: 1791 թվականի հունիսի 27-ին Կամենեց Պոդոլսկի Սուրբ Նիկոլայի սրբապատկերը և վերակառուցված եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, և արքեպիսկոպոս Յակով Թումանովիչը կարգադրել է այդ օրը՝ հունիսի 27-ին, նշել որպես տոն:
Հայտնի է, որ Հայկական Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր։
Ամեն տարի, այդ օրը, Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքն անցկացնում է թեմատիկ միջոցառումներ: Կամենեց Պոդոլսկի տոնակատարությունները կավարտվեն հունիսի 28-ին, որտեղ ավանդաբար կհավաքվեն ուխտավորներ Ուկրաինայի բոլոր մարզերից:
armenpress.am
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 190 անգամ
Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
aravot.am
Արսեն Թորոսյանը կարևորել է մասնագիտական ասոցիացիաների ներուժի օգտագործումը կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում
Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում: «Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ:
news.am
Թունիսը բացում է սահմանները «կանաչ» եւ «նարնջագույն» գոտիների երկրների համար
Թունիսը հունիսի 27-ից բացում է օդային, ծովային եւ ցամաքային սահմանները «կանաչ» եւ «նարնջագույն» գոտիների երկրների համար, հաղորդում է DW-ը:
«Կանաչ երկրների» ցուցակում են Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Տաջիկստանը եւ այլ ասիական պետություններ, որոնց քաղաքացիները կարող են Թունիս մեկնել առանց սահմանափակմների: «Նարնջագույն» գոտում են՝ Կանադա, Իսպանիա, Ֆրանսիա, Ղազախստան, Ադրբեջան եւ այլն:
«Կարմիր» գոտու երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Բրազիլայի քաղաքացիներին արգելված է Թունիս մուտքը:
Թունիսում գրանցվել է վարակման 1023 եւ մահվան 50 դեպք:
tert.am
Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել․ Bloomberg
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցցանցում, գրում է Bloomberg գործակալությունը։
Մի քանի խոշոր ձեռնարկություններ, այդ թվում՝ Coca-Cola-ն, Verizon-ը և Unilever-ը, հայտարարել են Facebook-ում գովազդի տեղադրման դադարեցման մասին՝ ատելության, այլատյացության, հակասեմական և նմանատիպ բովանդակությամբ գրառումների անբավարար վերահսկողության պատճառով:
Գործակալությունը նշում է, որ հունիսի 16-ին Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 8,3 տոկոսով։ Bloomberg Billionaires Index միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 7,21 մլրդ դոլարով և այժմ կազմում է 82,3 մլրդ դոլար: Գործարարը դուրս է մնացել առաջատարների եռյակից․ նրանից առաջ է անցել LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն (88 մլրդ դոլար): Առաջին տեղում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է (161 մլրդ դոլար), երկրորդում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (111 մլրդ դոլար):
tert.am
Գուտերեշը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները «դիսֆունկցիոնալ» է անվանել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում դիսֆունկցիոնալ է որակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները, գրում է ria.ru-ն։
«Այստեղ հավաքվում են մոլորակի բոլոր երկրները և դա անխուսափելիորեն հանգեցնում է նրանց միջև տարաձայնությունների։ Անվտանգության խորհուրդն արտացոլում է աշխարհում տիրող իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչը կարող է անհավանական կերպով բարդացնել այսօրվա ճգնաժամերի լուծումը։ Բացի այդ, կառույցի երեք կարևորագույն անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի միջև հարաբերությունները ներկայում, այսպես ասենք, բավականին դիսֆունկցիոնալ են»,- հայտարարել է Գուտերեշը ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 75-ամյակին նվիրված հարցազրույցում:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գործունեության գնահատականներին՝ Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ այդ մարմինը շատ կարևոր դեր ունի։
«Անցյալ տարի ՄԱԿ-ն ավելի քան 7,5 հազար դիտորդներ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստուգումներ իրականացնելու համար»,- ասել Է Գուտերեշը։