Մեկնաբանություն - Քիմիական զենքի բոլոր զոհերի հիշատակին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122270-Մեկնաբանություն_Քիմիական_զենքի_բոլոր_զոհերի_հիշատակին
Իրանի Իսլամական Հանրապետությունը քիմիական զենքի զոհ է: Սակայն հեռու չէ այն օրը, որ Սադդամի վարչակարգը հովանավորող կառավարությունները ստիպված կլինեն աշխարհի առաջ ներողություն խնդրել իրենց խայտառակ գործողությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2020 13:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Քիմիական զենքի բոլոր զոհերի հիշատակին

Իրանի Իսլամական Հանրապետությունը քիմիական զենքի զոհ է: Սակայն հեռու չէ այն օրը, որ Սադդամի վարչակարգը հովանավորող կառավարությունները ստիպված կլինեն աշխարհի առաջ ներողություն խնդրել իրենց խայտառակ գործողությունների համար:

1987-ի հունիսի 28-ին, Իրաքի բաասական ​​ռեժիմը քիմիական հարձակում իրականացրեց Իրանի սահմանային Սարդաշթ քաղաքի դեմ, որի հետևանքով զոհվեց 110  և վիրավորվեց ավելի քան 8 հազար մարդ:

Հունիսի 28-ին, Թեհրանում կայացավ «Վառված շնչեր» խորագրով կոնֆերանս՝ նվիրված Իրանի Սարդաշթ քաղաքի քիմիական ռմբակոծության զոհերի ու հաշմանդամների հիշատակին: 1980-ից 1988 թվականներին Սադդամի ռեժիմին քիմիական զենքով զինելու գործում ներգրավված էին բազմաթիվ կառավարություններ և ընկերություններ: Սակայն պատերազմի վերջին տարիներին և քիմիական զենքի կիրառման ծավալների աճելուց հետո, Գերմանիայի դատախազությունը,  գերմանական մի շարք ընկերությունների մեղադրեց քիմիական ռումբ պատրաստելու համար քիմիական նյութեր Իրաք արտահանելու մեջ: Այնուամենայնիվ, այս ոճրագործությունների գործը հետապնդվեց միայն մաքսային կանոնակարգերի խախտման օրենքների շրջանակում և քիմիական նյութեր արտահանող ընկերությունների անունները չբացահայտվեցին: Իրանի դեմ մղվող պատերազմում Սադդամի ռեժիմը ավելի քան 250 անգամ քիմիական զենք է  օգտագործել, որի հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել ավելի քան 8000  խաղաղ բնակիչ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը, Սարդաշթի դեմ Սադդամի քիմիական հարձակման տարելիցի կապակցությամբ  հղած ուղերձում, վշտակցություն հայտնելով քիմիական հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին ասել է. «Մենք պարտականություն ունենք Սարդաշթի քաղաքացիների, բոլոր զոհերին և ապագա սերունդների նկատմամբ»: 

Քիմիական զենքի կիրառումն արգելված է միջազգային մի շարք պայմանագրերով ու բանաձևերով:

Երկրորդ աշխարհամարտից հետո, ստորագրվեցին քիմիական զենքի կիրառումն արգելող մի շարք  արձանագրություններ և կոնվենցիաներ, այդ թվում՝ 1925 թ. Ժնևյան արձանագրությունը: Քիմիական զենքի օգտագործման արգելքի մասին CWC կոնվենցիան ստորագրվել է 1992-թ. սեպտեմբերի 3-ին: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (OPCW), որն ունի 192 անդամ, իր աշխատանքը  սկսեց 1997 թվականից՝ քիմիական զենքերից զերծ աշխարհ ունենալու համար համագործակցության նպատակով: Այնուամենայնիվ, որոշ երկրներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, դեռևս չեն կատարել կոնվենցիաներով ստանձնած իրենց պարտավորությունները:

Թեհրանի կոնֆերանսի հայտարարությունն իրականում արտացոլում է այս դառը իրողությունները և ընդգծում   քիմիական զենքի օգտագործման հետևանքով զոհվածների և վիրավորների  ընտանիքների իրավունքները հարգելու  և այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:

Իրանում և ամբողջ աշխարհում, խաղաղության և զանգվածային ոչնչացման զենքերի դեմ պայքարի ակտիվիստները փորձել են քիմիական զենքերի վիրավորների խաղաղության ուղերձը փոխանցել աշխարհին:

Սարդաշթի քիմիական ռմբակոծության տարելիցի առիթով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Սադդամի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառումը ոչ մի արդյունք չունեցավ, բացի Իրանի ժողովրդի հպարտությունը և հանցագործների նվաստացումը»: