Մեկնաբանություն - Սիոնիստական ռեժիմը պատասխանատու է Լիբանանում իրանցի չորս դիվանագետների առևանգման համար
38 տարի է անցել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության չորս դիվանագետների առևանգման դեպքից:
Իրանի դեսպանի հավատարմատար Սեյեդ Մոհսեն Մուսավին, դեսպանատան ռազմական կցորդ Ահմադ Մոթավասելյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության խորհրդատու Թաղի Ռասթեգարը, ինչպես նաև IRNA- ի լրագրող Քազեմ Էխվանը 1982 թվականի հուլիսի 5-ին Լիբանանի հյուսիսում գտնվող Բարբարա անցակետում առևանգվեցին Սիոնիստական ռեժիմի գործակալների կողմից:
Ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.«Փաստերը վկայում են, որ Լիբանանում առևանգված դիվանագետները հանձնվել են Իսրայելի օկուպանտ ուժերին և ներկայումս գտնվում են անօրինական ռեժիմի բանտերում»:
Այս ահաբեկչական գործողության հետ կապված տեղեկությունները և փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմի հետ կապված Իլի Հաբիղայի և Սամիր Ջաջայի աշխարհազորային խմբերը մասնակցել են առևանգման գործողությանը և առևագված իրանցի դիվանագետները նրանց միջոցով հանձնվել են Մոսադիին:
Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է. «Կան հավաստի ապացույցներ, որ իրանցի դիվանագետները պահվում են իսրայելական բանտերում: Իսրայելը պնդում է, որ իրանցի չորս դիվանագետներն առևանգվել և սպանվել են ֆալանխի զինյալների կողմից: Իսրայելը մեր թշնամին է և մենք չենք կարող վստահել այդ ռեժիմի հայտարարություններին: Նախկինում իսրայելացիները նույնպես հերքում էին որոշ բանտարկյալների ներկայությունն իրենց բանտերում, սակայն հետո հայտնի դարձավ, որ նրանք պահվում են Իսրայելի բանտերում»:
Հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի անցյալն ակնհատյ է որ այս հանցագործությունը նույնպես գործել է այդ ռեժիմը: Միջազգային կազմակերպությունները լռություն են պահում այդ կապակցությամբ: Սակայն եթե նույն բանը տեղի ունենար եվրոպական մի երկրում կամ Միացյալ Նահանգներում ապա այդ երկրները, բոլոր միջոցներով, այդ թվում՝ հետաքննիչ խմբեր գործուղելով և բանաձևր ընդունելով, կփորձեին լուծել հարցը: Ահաբեկչական գործողությունները հենց սկզբից Սիոնիստական ռեժիմի համար գործիք են հանդիսացել՝ իր ագրեսիան շարունակելու համար: Փաստորեն, Իսրայելը տարածաշրջանում անապահովության, չարիքի և ահաբեկչության առաջացման պատճառն է:
Բրիտանական The Independent օրաթերթը «Աշխարհի մահացու ահաբեկիչները» խորագրով հոդվածում անդրադառնալով Մոսադի անդամներիկողմից իրականացված դաժան սպանություններին, գրել է.«Այս բոլոր ահաբեկչություններում կարող ենք գտնել Իսրայելի գաղտնի ծառայության ձեռագիրը»:
Իրանը, հենվելով փաստերի վրա, այս առևանգման և ահաբեկչության քաղաքական և իրավական պատասխանատու է ճանաչում Սիոնիստական ռեժիմին և նրա աջակիչներին ու ՄԱԿ-ին կոչ է անում առանց զերծ մնալով քաղաքականությունից, կատարել իր հանձնառությունները: