Մեկնաբանություն. Մադուրո՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է ավելի ուժեղանան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122517-Մեկնաբանություն._Մադուրո_Վենեսուելայի_զինված_ուժերը_պետք_է_ավելի_ուժեղանան
Վենեսուելայի Զինված ուժերը, հավատարիմ մնալով նախագահ Նիկոլաս Մադուրոյին, մշտապես կարողացել են չեզոքացնել այդ երկրի դեմ ուղղված սադրանքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 05, 2020 18:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մադուրո՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է ավելի ուժեղանան

Վենեսուելայի Զինված ուժերը, հավատարիմ մնալով նախագահ Նիկոլաս Մադուրոյին, մշտապես կարողացել են չեզոքացնել այդ երկրի դեմ ուղղված սադրանքները:

Զինված ուժերի օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով այս փաստին, նշել է, որ բանակը պետք է զարգանա  բարոյապես, ռազմավարական, պաշտպանական ու կրթական առումով:

Վենեսուելան արդեն երկար տարիներ, գտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ: Այլ խոսքով, ամերիկացի պաշտոնյաները, Մոնրոյի դոկտրինայի շրջանակում, ըստ որի Հարավային Ամերիկան  համարում են իրենց սեփականությունը, մշտապես միջամտել են Վենեսուելայի ներքին հարցերին: Բացի այդ, ամերիկացիներն ամեն ինչ արել են Լատինական Ամերիկայի երկրների ձախակողմ իշխանություններին տապալելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ընդգծվեց հատկապես Դոնալդ Թրամփի օրոք, երբ ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի նկատմամբ՝ էներգետիկ, ֆինանսական ու բանկային ոլորտներում և աջակցելով ընդդիմադիրներին: Բացի այդ, ԱՄՆ-ը բազմիցս ռազմական սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի դեմ:

Վենեսուեայի ԱԳՆ Խորխե Արեասան, անդրադառնալով վերջին տարիներին Կարակասի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողություններին, հայտարարել է, որ Կարակասը Վենեսուելայի դեմ տարբեր տեսակի պատերազմներ է հրահրել, որպեսզի կարողանա վերահսկել այդ երկրի բնական ռեսուրսները և քաղաքական վիճակը:

Այդուհանդերձ, չնայած ԱՄՆ-ի բոլոր ջանքերին, Մադուրոն շարունակում է վայելել ժողովրդի ու բանակի աջակցությունը, ինչի արդյունքում, կառավարությունը կարողանում է կառավարել ճգնաժամերը: Մայիսի 3-ին, Վենեսուելայի կառավարությունը կարողացավ չեզոքացնել ԱՄՆ-ի աջակցությամբ Կոլումբիայից Վենեսուելա մուտք գործած և Մադուրոյին առևանգելու առաքելություն ունեցող ահաբեկչական խմբին:

Բացի այդ, Վենեսուելային հաջողվեց բարեհաջող ստանալ Իրանի կողմից առաքված վառելիքը: Այդ գործողությանը մասնակցեցին երկրի բանակի նավատորմը և օդուժը:

Վենեսուելայի ԶՈՒ ԳՇ պետ Ռեմիգո Սևալոսը, հայտարարեց, որ աջակցում է Նիկոլաս Մադուրոյին և որ զինված ուժերը հավատարիմ են նախագահին: Ներկայումս Մադուրոն կարևորում է զինված ուժերի պատրաստվածությունը,  Կարակասի դեմ ուղված ԱՄՆ-ի  սպառնալիքներն ու սադրանքների ֆոնին: Ներկայումս, մի քանի իրանական նավթատար, բենզին են տեղափոխում Վենեսուելա: Իսկ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են իրանական նավերին սպառնալ, որ կառգրավեն դրանք:

Քաղաքական հարցերով փորձագետ Լուսի Փինոյի ասելով, Վենեսուելայի նախագահի քայլերին զուգահեռ, այդ երկրի  ժողովուրդը պատրաստ է դիմակայել ցանկացած արտաքին ներխուժման:

ԱՄՆ-ի սադրանքներն ու պատժամիջոցներն ուղղված Վենեսուելայի կառավարության  դեմ, պարտություն են  կրել: Այդուհանդերձ, Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը Վենեսուելայի դեմ շարունակվում է, ինչի պատճառով էլ Մադուրոն խիստ կարևորում է ռազմական ուժերի պատարաստվածության մակարդակը բարձրացնելը: