Մեկնաբանություն. Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունն իրականացրել է ՀՕՊ համակարգի փորձարկում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122546-Մեկնաբանություն._Բաղդադում_ԱՄՆ_ի_դեսպանատունն_իրականացրել_է_ՀՕՊ_համակարգի_փորձարկում
Անցած շաբաթ, Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունն աննախադեպ քայլով, քաղաքի «Կանաչ տարածքում» փորձարկել է Patriot ՀՕՊ համակարգ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2020 08:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունն իրականացրել է ՀՕՊ համակարգի փորձարկում

Անցած շաբաթ, Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունն աննախադեպ քայլով, քաղաքի «Կանաչ տարածքում» փորձարկել է Patriot ՀՕՊ համակարգ:

Փորձարկումն իրականացվել է այն պայմաններում, երբ դեսպանատների անվտանգության ապահոման պարտականությունը ստանձնում է հյուրընկալ երկիրը: Որևէ դեսպանատուն իրավունք չունի ռազմական ուժ կիրառել իր անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին նշված է 1961թ Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 22-րդ կետում, որը վերաբերում է դիվանագիտական իրավունքներին: Մյուս կողմից, Իրաքի մեծ թվով պաշտոնյաներ, քննադատելով ԱՄՆ-ի դեսպանատան գործողությունները, հայտարարել են, որ այն ոչ թե քաղաքական, այլ անվտանգության ու հետախուզական գործողություններ է իրականացնում: Ամերիկացիները հերքել են այդ մեղադրանքները:

 ԱՄՆ-ի դեսպանատունը, ոտնահարելով Իրաքի տարածքային ամբողջականության իրավունքը, փորձարկելով ՀՕՊ համակարգը, վերածվել է  զորակայանի: Իրաքի Ալ Ֆադ կոալիցիան, դատապարտելով ԱՄՆ-ի դեսպանատան քայլը, հայտարարել է, որ Բաղդադի սրտում գտնվող դեսպանատունը վերածվել է ռազմակայանի: Իսկ սոցիալական ցանցերի օգտատերը հայտարարել են, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունն իրականում ռազմակայան է:

ԱՄՆ-ի դեսպանատունը տեղակայված է Բաղդադի «Կանաչ ատարածքում», որն ունի 10 կմ շրջագիծ և գտնվում է քաղաքի Քյարխ թաղամասում: Այստեղ են տեղակայված Բաղդադում համարյա բոլոր երկրների դեսպանատները: Հետևաբար, ԱՄՆ-ի այս քայլը սպառնում է նաև տարածքում գտնվող այլ դեսպանատների ու պետական կառույցների անվտանգությանը:

Հատկանշական է, որ Բաղդադի ու Վաշինգտոնի միջև ներկայումս ընթանում են բանակցություններ: Իրաքը պահանջում է որպեսզի ամերիկացիները հնարավորինս շուտ լքեն այդ երկիրը: Սակայն ԱՄՆ-ի այս քայլը ցույց է տալիս, որ այդ երկիրը փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունն Իրաքում, հիմա արդեն նաև դիվանագիտական կառույցի շրջանակներում:

Սակայն ԱՄՆ-ը ուշադրություն չի դարձնում Իրաքի պահանջներին: Որպես օրինակ, երբ 2011թ Իրաքը  ԱՄՆ-ից պահանջեց դուրս գալ այդ երկիրից, ի պատասխան, ԱՄՆ-ը ավելացրեց իր զորուժի քանակը՝ դիվանագիտական գործունեության անվան տակ: Իրաքի ժողովուրդն ու քաղաքական խմբերը համոզված են, որ Վաշինգտոնն այդ երկրի տարածքն օգտագործում է իրաքցիների ու այդ երկրի դաշնակիցների դեմ ահաբեկչական գործողությունների համար և չի հարգում երկրի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրանք պահանջում են, որ ամերրիկյան զորուժը դուրս գա այդ երկրից:

2020թ հունվարի 5-ին, Իրաքի խորհրդարանը հաստատեց այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերման նախագիծը: Այսպիսով, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի դեսպանատան վերոնշյալ գործողությունները ոչ միայն պաշտպանական բնութ չեն կրում, այլ զավթողական քաղաքականության շարունակություն են: