Մեկնաբանություն. Իրանի և ԵԱՏՄ-ի համատեղ խմբի առաջին աշխատանքային հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122630-Մեկնաբանություն._Իրանի_և_ԵԱՏՄ_ի_համատեղ_խմբի_առաջին_աշխատանքային_հանդիպումը
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արևտոնյալ համաձայնագրի գործադրումը նպաստելու է հարևանների հետ Թեհրանի հարաբերությունների զարգացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 08:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի և ԵԱՏՄ-ի համատեղ խմբի առաջին աշխատանքային հանդիպումը

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արևտոնյալ համաձայնագրի գործադրումը նպաստելու է հարևանների հետ Թեհրանի հարաբերությունների զարգացմանը:

Իրան-ԵԱՏՄ համատեղ առաջին աշխատանքային  խումբը, որի առաջին հանդիպմանը  ներկա են եղել նաև Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ռուս համանախագահը, տեղի ունեցավ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Տարածաշրջանի տնտեսական համակեցությունն այսօրվա աշխարհում խիստ կարևոր է, ինչի հիման վրա, Իրանի իսլամական հանրապետությունը, անդամակցելով տարածաշրջանային միություններին, փորձ է անում զարգացնել հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունները:

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր աևտրային համաձայնագիրը ստորագրվել 2016թ՝ 3 տարի ժամկետով:  Համաձայնագրի ստորագրումից հետո, Իրանի ավելի քան 700 անուն ապրանք, արտահանվեց ԵԱՏՄ երկրներ, մաքսատուրքի 80 տոկոս նվազմամբ: Հրապարակված տվյալների համաձայն, Իրան-ԵԱՏՄ առևտրի ծավալի 72 տոկոսը կազմում է ներմուծումը և 28 տոկոսն արտահանումը: Քանի որ ԵԱՏՄ-ն  դոլարով փոխանակումների համար 70 տոկոսով կրճատել է դոլարի օգտագործումը և հիմնականում 70 տոոկսով կիրառում է ազգային արժույթը, կարելի է ասել, որ այսպիսով, Իրանի համար ստեղծվում են տնտեսական նոր հնարավորություններ և առաջին անգամ Իրանը մուտք է գործում մի տարածաշրջանային կազմակերպություն, որը ոչ միայն տնտեսապես է կարևոր, այլ՝ քաղաքական առումով:

Տնտեսական փորձագետ Վալի Քուզեգար Քաջերիի ասելով. «Այս միությանն  անդամակցությունը կնպաստի հարավից դեպի հյուսիս ճնշումների փոխհատուցմանը: Իրանը ԵԱՏՄ անդամ չէ և ունի միայն արտոնյալ առևտրի համաձայնագիր: Համաձայնագիրը կնքվել է 3 տարով, սակայն եթե կողմերն իրենց պարտավորությունները ճիշտ կատարեն, այն կվերածվի ազատ առևտրի: Կարևորն այն է, որ այս համաձայնագրի միջոցով, առաջին անգամ Իրանը ԵԱՏՄ անդամ 5 երկրներ է արտահանում համարյա զրո տոկոս մաքսատուրքով»:

ԵԱՏՄ նպատակներիե են ազատ առևտուրը, կապիտալի ազատ շրջանաությունը և մի շարք ծառայությունների մատուցումը: ԵԱՏՄ-ն Ասիայի ամենախոշոր հատվածներից մեկում գործող ամենակարևոր միություններից է: Այս տարածքում առկա են նավթի ու գազի հսկայական պաշարներ, արդյունաբերական քաղաքներ և հզոր գյուղատնտեսություն: Իսկ աշխարհագրական առումով, ԵԱՏՄ անդամ երկրներ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը, գտնվում են գեոստրատեգիական շատ կարևոր տարածքում Արևելքի ու Արևմուտքի՝ մի կողմից ԵՄ-ի ու Չինաստանի ու  Հնդկաստանի և մյուս կողմից՝ Արևմտյան Ասիայի մջև: Այս առումով, միությունընը կարող է դառնալ կարևոր միջանցք ՝արևմուտքից արևելք ապրանքափոխանակության համար: Իսկ Իրանն առանցքային նշանակություն ունի այս ճանապարհի վրա, քանի որ գտնվում է  մետաքսի ճնապարհի,  ՏՐԱՆՍԵԿԱ-ի և հյուսիս հարավ միջանցքի վրա:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ քանի որ Իրանի համար շատ կարևոր է բազմակողմանի քաղաքականություն վարելը և տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, միության հետ համագործակցությունը խիստ կարևոր է Թեհրանի համար, քանի որ հիմնված է փոխադարձ շահերի վրա: