Մեկնաբանություն. Բաքուն քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ապարդյուն գործունեությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դժգոհություն հայտնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, սպառնացել է. «Քանի դեռ հիմնարար և արդյունավետ բանակցություններ չեն վարվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, Բաքուն չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ուղղված որևէ հանդիպման»:
2016-ին նույնպես Իլհամ Ալիևը մեղադրել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որ փորձում են ղարաբաղյան հակամարտությունը պահել լճացած վիճակում, այն լուծելու փոխարեն:
Փորձագետները կարծում են, որ եթե Բաքվի պաշտոնյաները հավատարիմ մնան իրենց սպառնալիքներին, ապա նրանք կարող են կառուցողական արդյունքների հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար:
Այս կապակցությամբ, ռուս քաղաքական վերլուծաբան և անվտանգության փորձագետ Գրեգորի Տրոֆիմչուկն ասել է. «Հարցը, որը կարող է ցնցում առաջացնել, այն է, որ Ադրբեջանի նախագահը կարող է չմասնակցել խաղաղության անարդյունք բանակցություններին»: Հարավային Կովկասի հարցերով փորձագետներից շատերը կարծում են, որ այս հակամարտության լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ: Ռուսաստանի քաղաքական փորձագետ Վլադիմիր Լեպեխինը կարծում է. «ԵԱՀԿ-իՄինսկի խումբը չի ձգտում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապագան կախված է տարածաշրջանի վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությունից: Իհարկե, այս առումով այսօր պետք է նոր էջ բացել և բանակցությունները պետք է շարունակվեն նոր ձևաչափով»:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր լուծման շուրջ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ առկա այս կառուցողական տեսակետներին, ակնհայտ է, որ արտաքին կառավարությունների մասնակցությունը, հատկապես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկակի մոտեցումերը, ոչ միայն չեն օգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլև կբարդացնեն իրավիճակը: Այս գործընթացն սկսվել է 1992-ին` արտատարածաշրջանային որոշ կառավարությունների մասնակցությամբ և դեռ շարունակվում է: Մինսկի միջնորդական խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար: Փաստորեն, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, չնայած 28 տարիների աշխատանքին՝ ուղղվա ղարաբաղյան հակամարտությունը վերջ տալուն, չի կարողացել իրականացնել այդ առաքելությունը: Մինսկի խմբի համանախագահները, հատկապես Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, երկակի ստանդարտների և միտումնավոր դիրքերի պատճառով ավելացրել են այս երկարատև հակամարտության բարդությունը: Թվում է, որ թշնամի կողմերի ակնկալիքները բարձրացնելուց բացի, ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու սովորական ճանապարհը փակ է: