Մեկնաբանություն.Ադրբեջանցի քաղաքական գործիչներ. «Պետք է վերսկսել պատերազմը Հայաստանի դեմ»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122686-Մեկնաբանություն.Ադրբեջանցի_քաղաքական_գործիչներ._Պետք_է_վերսկսել_պատերազմը_Հայաստանի_դեմ
Այն դեպքում, երբ Ղարաբաղի սեփականության շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ տարվող միջազգային ջանքերը հայտնվել են փակուղում, Բաքվի քաղաքական գործիչները համոզված են, որ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսումը երկարատև հակամարտությանը վերջ դնելու միակ լուծումը կարող է լինել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 13:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ադրբեջանցի քաղաքական գործիչներ. «Պետք է վերսկսել պատերազմը Հայաստանի դեմ»

Այն դեպքում, երբ Ղարաբաղի սեփականության շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ տարվող միջազգային ջանքերը հայտնվել են փակուղում, Բաքվի քաղաքական գործիչները համոզված են, որ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսումը երկարատև հակամարտությանը վերջ դնելու միակ լուծումը կարող է լինել:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի նախկին պաշտոնյաները, որոնք ներկայումս որպես խորհրդականներ աջակցում են նախագահ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին, համոզված են, որ Երևանի իշխանությունների դիրքորոշումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից ցուցաբերվող անուշադրությունը փակել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Փաստորեն Ադրբեջանի քաղաքական գործիչները   Ղարաբաղյան երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար վերջնական լուծում են առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը: Որպես օրինակ՝  Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովը վերջերս  Այնա կայքին տված հարցազրույցում ասել է.«ԼՂ-ի շուրջ բանակցություններն այլևս ապարդյուն են և եկել է Հայաստանի դեմ լուրջ ու կտրուկ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Թվում է, թե Ադրբեջանը, որը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել բանակցություններում, այժմ համոզված է, որ դիմացի կողմը  հատել է բոլոր կարմիր գծերը»:

Դա այն դեպքում, երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, Բաքուն և Երևանը համաձայնության եկան ռուսաստանյան նախագծով, որը հայտնի է «Լավրովի նախագիծ» անվամբ, վերջնականապես  կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը: 

Այնուամենայնիվ կասկած չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից Ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին ցուցաբերվող անուշադրություը և հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական լուծման համար պատրաստակամության բացակայությունը ենթահող են ստեղծել վերջին լարվածությունների համար: Այդ իսկ պատճառով, փորձագետները չեն բացառում Բաքվի և Երևանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Փաստորեն, Մինսկի խմբի ամերիկացի և Ֆրանսիացի նախագահները թերագնահատելով  պատերազմող կողմերի գործողությունները, խաղաղության բանակցությունների գործընթացում  երկստանդարտ և կեղծ քաղաքականություն որդեգրելով և  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին  ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելով, պատճառ են դարձել, որ Բաքվի և Երևանի պաշտոնատարները չվստահելով միմյանց, տարբեր պատրվակներով առաջ քաշեն  ռազմական գործողությունների վերսկսման հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  լարվածություն հարուցող դերը շարունակվում է: Մինկի խմբի համանախագահները չեն կարողանում խաղաղության նախագծեր ներկայացնել: Նրանք  ապացուցել են, որ Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն, առաջնահերթություն են տալիս տարածաշրջանում իրենց շահերին: Այնուամենայնիվ այդ երկրներից յուրաքանչյուրի դերը տարբեր է: Փաստորեն, այն պայմաններում, երբ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այդ երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար, ամերիկացի փորձագետները Սպիտակ Տանը խորհուրդ են տալիս  ջանքերը կենտրոնացնել Ռուսաստանի խաղաղության նախագիծը տապալելու  և պատերազմին սատարելու վրա: