Մեկնաբանություն - ԱՄՆ-ն ներքին խնդիրների պատճառով մեղադրում է Ռուսաստանին
2001 թ 11 սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան: Չնայած ԱՄՆ-ի և Թալիբանի միջև Աֆղանստանից ամերիկյան զորուժը դուրս բերելու կապակցությամբ պայմանավորվածությանը, մեծ թվով ամերիկացի զորայիններ դեռսև ներկա են այդ երկրում:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև աճող լարվածության պայմաններում, ամերիկայան լրատվամիջոցները և որոշ պաշտոնատարներ, Ռուսաստանին մեղադրում են, որ Մոսկվան Թալիբների հետ գաղտնի պայմանավարվածության է հասել ԱՄՆ-ի զինծառայողներին սպանելու համար:
Ռուսաստանն արձագանքել է Վաշինգտոնի մեղադրանքներին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 10-ին հերքել է ԱՄՆ-ի ԶԼՄ-ների այն պնդումները, թե Ռուսաստանը կաշառել է թալիբներին ՝ Աֆղանստանում ամերիկյան զորայիններին սպանելու համար: Լավրովը նշել է, որ ԱՄՆ ներքաղաքական մթնոլորտը և կուսակցական վեճերը հանգեցնում են նման կեղծ լուրերի հրապարակմանը: Դեմոկրատականները և նրանց մոտիկ կանգնած լրատվամիջոցները մեղադրել են Ռուսաստանին՝ նախագահի պաշտոնին հասնելու համար Թրամփին աջակցելու մեջ:
New York Times- ը վերջերս հաղորդել է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայությունը, որը հայտնի է որպես GRU, գործարք է կնքել թալիբների հետ և նրանց խոստացել է որ Աֆղանստանում ցանկացած ամերիկացի զինվորի սպանելու համար նրանց փող կվճարեն: Ըստ թերթի հաղորդման, ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները տեղեկացրել են Դոնալդ Թրամփին Ռուսաստանի այդ քայլի մասին, սակայն նա անտեսել է տեղեկությունը: Վկայակոչելով «Սպիտակ տան աղբյուրներին», այս զեկույցը հետագայում հրապարակվել է Washington Post- ում և Wall Street Journal- ում:
Թալիբները, Ռուսաստանը և նույնիսկ Թրամփը հերքել են այդ մեղադրանքները: Թալիբանի քաղաքական խոսնակ Սոհիլ Շահինը, հերքելով Աֆղանստանում ամերիկյան զինծառայողներին սպանելու համար Ռուսաստանից գումար ստանալու մասին տեղեկությունները, հայտարարել է.«Մենք ոչ մեկի վարձկալը չենք»:
Թրամփը նույնպես հերքել է զեկույցը և այն անվանել է լրատվամիջոցների հերթական սուտը: ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ ինքն ու իր մերձավոր խորհրդականները որևէ տեղեկություն չեն ստացել Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա Ռուսաստանի հովանավորությամբ թալիբների կողմից իրականացվող գրոհների մասին:
Թրամփը հերքել է New York Times- ի զեկույցը՝ այն անվանելով կեղծ լուր: Ռուսաստանը կարծում է, որ այս հասյտարարության հիմնական նպատակը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները սրելն է: և պատրվակ՝ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ ճնծումներն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ, դեմոկրատներըն այդպիսով ցանկանում են նախքան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Թրամփի հեղինակությունը կոտրել և նրան որպես Ռուսաստանի գործակալը ներկայացնել:
Լավրովի վերջին հայտարարութնները ցույց են տալիս, որ ներքաղաքական ասպարեզում քաղաքական մրցակիցներն օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած ցանկացած միջոց ՝ հակառակորդի դիրքը խաթարելու և թուլացնելու համար: