Մեկնաբանություն. Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձը չի հաջողվի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122981-Մեկնաբանություն._Իրանի_զենքի_էմբարգոն_երկարաձգելու_Վաշինգտոնի_փորձը_չի_հաջողվի
Չնայած ՀԳՀԾ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, Միացյալ Նահանգները փորձում են երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 13:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձը չի հաջողվի

Չնայած ՀԳՀԾ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, Միացյալ Նահանգները փորձում են երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:

Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթների համաձայն, Իրանի զենքի էմբարգոն կչեղարկվի 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է.«Զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի ջանքերը ոչ մի արդյունք չեն ունենալու»:

Չնայած 2231 բանաձևի ընդունմանը, 2017-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց մի օրենք, որով արգելվում է ռազմական տեխնիկայի արտահանումը կամ  տեղափոխումը Իրան: Բայց Իրանը վերջին 41 տարիների ընթացքում միշտ ապավինել է իր ներքին կարողություններին:

Ատլանտյան խորհրդի միջազգային հարաբերությունների ամերիկյան ինստիտուտն անդրադառնալով Իրանի դեմ զենքի պատժամիջոցների չեղարկման հնարավորությանը, գրել է.«Ավելի վաղ Իրանը ցույց է տվել իր համակարգերը զարգացնելու կարողությունը և սա  նշանակում է թանկարժեք զենքի ներմուծման անհրաժեշտության կրճատումը»: Իրանի պաշտպանական և զսպման կարիքները բավարարելու Իրանի ունակությունը բալիստիկ հրթիռների, նավարկության հրթիռների և անօդաչուների կառուցմամբ ապացուցվել է վերջին տարիներին: Իրանի պաշտպանական և զսպման կարիքները բավարարելու Իրանի կարողությունը բալիստիկ հրթիռների, անթև հրթիռների և անօդաչուների արտադրմամբ՝ ապացուցվել է վերջին տարիներին: Իրանի հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա ցույց տվեց Իրանի ռազմական հնարավորությունները:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«Իսլամական Հեղափոխական պահապանների հորպուսի  հրթիռային արձագանքը ոչնչացրեց ամերիկյան կեղծ ուժը և իմպերիալիստական համակարգը և ապացուցեց  Իրանի պաշտպանական ուժն ու հեղինակությունը ամբողջ աշխարհին»:

Այժմ կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, Իրանը մտել է տարածաշրջանում ռազմավարական անվտանգության և ռազմական հավասարումների մեջ: Իրանի և Սիրիայի միջև  ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի սպառազինության էմբարգոյի երկարաձգման քայլերը չեն խաթարում Իրանի ռազմական և պաշտպանական ռազմավարությունը: Հաշվի առնելով անվտանգության և ռազմավարական նկատառումները, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կօգտագործի իր պաշտպանական հնարավորությունները իր ազգային շահերը պաշտպանելու համար:

Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի փորձագետ Սեյեդ Ամիր Մուսավին ասել է. «Միացյալ Նահանգները, Սիոնիստական ​​ռեժիմը և արաբական որոշ երկրներ, լուրջ անհանգստացած են Թեհրանի և Դամասկոսի միջև նման համաձայնագրի կնքման կապակցությամբ: Այս պայմանագիրը կնքելով, Իրանը պաշտոնապես խախտել է Կեսարի օրենքը, որը հաստատվել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից»:

Իրանին զսպող ուժը սահմանափակելու իր ռազմավարությամբ, ԱՄՆ-ի  ներկայիս վարչակազմը փորձում է իրեն հաղթող կողմը ցույց տալ և շահագործել այս վիճակը, որպես արտաքին քաղաքականության հաջողություն նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի մեկնաբանությունն արձագանք է Միացյալ Նահանգների պատրանքներին:

Բրիգադային գեներալ Հաթամին հայտարարել է. «Հաշվի առնելով, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ պահանջը միտումնավոր ու մաքսիմալիստական բնույթ  է կրում, դրան երբեք ընթացք չեն տալու  աշխարհի երկրները և չեն համագործակցելու ԱՄՆ-ի հետ»: