Մեկնաբանություն. Ադրբեջանցիները Հայաստանի հետ պատերազմի համար բողոքի ակցիա են կազմակերպել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123014-Մեկնաբանություն._Ադրբեջանցիները_Հայաստանի_հետ_պատերազմի_համար_բողոքի_ակցիա_են_կազմակերպել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրետակոծման հետևանքով Ադրբեջանի բանակի մի գեներալի ու գնդապետի զոհվելը առթել է ադրբեջանցիների զայրույթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2020 09:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ադրբեջանցիները Հայաստանի հետ պատերազմի համար  բողոքի ակցիա են կազմակերպել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրետակոծման հետևանքով Ադրբեջանի բանակի մի գեներալի ու գնդապետի զոհվելը առթել է ադրբեջանցիների զայրույթը:

Այն դեպքում, երբ Ալիևի կառավարության հետ կապված ԶԼՄ-ները հայտնում են վերդաս մարմինների հրահագները անտեսելու հետևանքով Ադրբեջանի բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների սպանվելու մասին, Ադրբեջանի ժողովուրդը խիստ զայրացած է: Իրականում ադրբեջանցիները ակնկալում են, որ Բաքվի կառավարությունը վերջ տա Ղարաբաղյան երկարատև հակամարտությանը:

Այդ պատճառով էլ, Բաքվի հազարավոր բնակիչներ, քաղաքի տարբեր շրջաններում հանրահավաք են անցկացրել: Հանրահավաքների մասնակիցները Հայաստանի դեմ պատերազմում իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի բանակին:

Բաքվում գիշերային հանրահավաքի անցկացումից հետո կրոնական ու քաղաքական հարցերով ադրբեջանցի բարձրաստիճան փորձագետ  Հաջի Իլղար Իբրահիմ Օղլուն, հրապարակելով մի տեսագրություն, հայտարարել է.«Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ժողովուրդը մարտական տրամադրությամբ է ներկայացել  ասպարեզում: Այս պայմաններում առանց գործնական քայլերի հաղորդագրություններ տարածելն ու կոչեր ուղղելը հակառակ արդյունք են ունենալու և թուլացնելու են ժողովրդի կամքը: Իշխանությունը պետք է արտերկրից անկախ զորայինների օգնությամբ և միայն ժողովրդական ուժերի օգնությամբ, քայլեր ձեռնարկի կորցրած տարածքները հետ գրավելու համար»:

Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները կարծում են, որ Ալիևի կառավարությունը Իսրայելից գնած զենքերով ունի վիճելի տարածքները հետ վերցնելու կարողությունը: Մինդեռ փորձը ցույց է տվել, որ այս ենթադրությունն այնքան էլ ճիշտ չէ: Ադրբեջանցի զորայինների ավելի շատ թվով կորուստները և Ադրբեջանի ժողովրդի զայրույթը վկայում են այն մասին, որ ադրբեջանցի զորայինները հերթական անգամ չեն կարողացել Իսրայելից գնած զենքերն օգտագործել Հայաստանին ճնշելու համար:

Վերջին տարիների ընթացքում Բաքվի ԶԼՄ-ների բացահայտումների համաձայն, տարածաշրջանի անկախ երկրներին հարվածելու նպատակով, Իսրայելը  Բաքվին լրտեսական սարքեր և հնացած  զեներ է վաճառել Իլհամ Ալիևի կառավարությանը:  Բաքվի կառավարությունը Հայաստանի դեմ այդ զենքերն օգտագործելու համար պետք է ունենա Սիոնիստական ռեժիմի թույլտվությունը: Այս իսկ պատճառով, անակնկալ բախումների ֆոնին, Իլհամ Ալիևի կառավարությունը չի կարող օգտագործել այս ռեժիմից գնած զենքերը:

Այն դեպքում, երբ տարածաշրջանի որոշ անկախ պետություններ հակամարտող կողմերին զսպվածության են հրավիրել, արևմտյան որոշ պետություններ հատկապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որպես ՄԻՆՍԿ-ի համանախագահներ այս կապակցությամբ ոչ մի հստակ դիրքորոշում չեն որդեգրել: Այն դեպքում, երբ Իրանի պաշտոնյաները իրենց պատրաստակամությունն են հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար և ՌԴ-ն նույնպես անընդունելի է համարել տարածաշրջանի անվտանգությանն սպառնացող լարվածությունները և կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի կանոններին, տարածաշրջանի որոշ երկրներ ինչպես Թուրքիան ու Կիպրոսը ողջունելով այս պատերազմի բռնկումը քայլեր են վերցրել հակամարտության կողմերից մեկին աջակցելու համար: Քանի դեռ տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները ակնկալում են, որ հնարավորինս շուտ մարի պատերազմի կրակը և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: