Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև առկա հակամարտությունների ստվերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123081-Ադրբեջանի_Հանրապետության_և_Հայաստանի_միջև_առկա_հակամարտությունների_ստվերները
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական բախումները , մեկ անգամ ևս ի չիք դարձրին հույսերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային մակարդակում ՝ տարածքային վեճերի խաղաղ կարգավորման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2020 14:15 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև առկա հակամարտությունների  ստվերները

Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական բախումները , մեկ անգամ ևս ի չիք դարձրին հույսերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային մակարդակում ՝ տարածքային վեճերի խաղաղ կարգավորման համար:

Այս բախումները  մեկ անգամ  ևս ներկայացրեցին հակամարտության կողմերի սաստիկ տարաձաձնությունները և  խորքային թշնամանքն ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների միջնորդների անկարողությունը ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով:

Բախումները ավելացրել են նաև ծանր զենքերի օգտագործումը, երկու կողմերի սահմանամերձ տարածքների բնակիչների կյանքին սպառնացող վտանգը, և մտահոգությունները՝ կապված  տարածաշրջանում  նոր պատերազմ սկսվելու հետ:

Ներկա ռազմական հակամարտությունը ապացուցել է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների լիակատար անկարողությունը, որը 1997-թվականից համատեղ ղեկավարում են  ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը :

Որոշ փորձագետներ շեշտում են տարածաշրջանի երկրների ակտիվ ներկայությունը այս գործընթացում և համոզված  են, որ հայտարարությունները և սադրիչ գործողությունները, այդ թվում նաև Թուրքիայի կողմից, հանդիսանում են հակամարտության կողմերի միջև թշնամության խորացման պատճառներից մեկը: Ներկայումս Ադրբեջանի հասարակության մեջ կա հետևյալ  տեսակետը, որ չնայած Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ 30 ամյա բանակցությունները ապարդյուն են եղել ,  պետք է քայլեր ձեռնարկել հայկական ուժերի կողմից գրավված տարածքները գրավելու ուղղությամբ:

Որոշ փորձագետներ չեն ժխտել արևմտյան մի շարք երկրների և կառավարությունների ինչ որ դերը, ճգնաժամի ստեղծման գործում պատճառաբանելով, այդ երկրների շարունակական միջամտությունը աշխարհի տագնապահար  տարածքներում, ներառյալ Խորհրդային Միության նորանկախ հանրապետությունների մեջ:

Անկասկած, Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ը, հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ փորձել են էներգիայի փոխանցման անվտանգությունը   և տարածաշրջանում  ներկայությունը ապահովելու նպատակով, որոշ երկրների շուրջ անվտանգության գոտի ստեղծել և դրանց մոտիկից  վերահսկելու  պլանով, ներառյալ Ռուսաստանին, հաստատվել են հարավային Կովկասի և Կասպից ծովի առափնյա երկրների նավթի ու էնէրգիայի  ռեսուրսների վրա: 

Արևմտյան այս երկրները զբաղեցնելով տարածաշրջանի ժողովրդին ու կառավարություններին, փորձում են տևական դարձնել հակամարտությունները, որպեսզի այս տարածաշրջանում կայունացնեն իրենց ներկայությունը և Բաքուն ու Երևանը տեղյակ են այն մասին, որ Արևմուտքը և հատկապես՝ ԱՄՆ-ը, չեն  ձգտել և չեն ձգտում կարգավորել այս  հակամարտությունը:

Հետևաբար, այս հակամարտության երկարաձգումը  ոչ միայն հանգեցնում է մեծածավալ ծախսերի, այլ երբեմնի բախումներն ու մի շարք զինվորների ու զինվորականների  սպանությունը, միայն երկու կողմերում ավելացնում  է թշնամանքը :

Տարածաշրջանային տերությունների ներկայությամբ հակամարտության կարգավորումը լավագույն տարբերակն է Բաքվի և Երևանի համար:

Անտարակույս  կարելի է ասել, որ տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն,և այս հակամարտության ու  ճգնաժամի շարունակությունը վտանգում է երկու երկրների շահերը և չի բխում երկու ժողովուրդների և տարածաշրջանի ժողովրդի շահերից: