Մեկնաբանություն. Իրանցի գիտնականներն առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում
Իրանցի գիտնականներն առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը հայտարարել է, որ իրանական մի շարք հետազոտական խմբեր, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում:
Սաիդ Նամաքին հայտարարել է, որ այս ուղղությամբ աշխատում են 57 հետազոտական ընկերություններ: Նա հավելել է. «Գլոբալ և միջազգային հետազոտությունների տեսակետից, Իրանն ամենաակտիվ երկրներից մեկն է և արձանագրում է մեծ թվով դրական արդյունքներ: Իրանցի գիտնականներն այժմ աշխատում են գիտական հանձնաժողովի կողմից հաստատված նյութերով, և պատավաստանյութն առաջիկայում կփորձարկվի կամավորների վրա»:
Այս կապակցությամբ առկա է երկու խնդիր: Նախ՝ ինչպես դիմակայել կորոնավիրուսի տարամանը:
Իրանցի բուժաշխատողները մինչ այժմ կարողացել են վերահսկել վիրուսը, չանայած դրա երկրորդ ալիքն այս պահին տարածվել է երկրում: Պետք է նշել, որ ուրբաթ օրվանից սկսած, արտասահմանյան ընկերությունների ավիաթռիչքները բնականոն կերպով իրականացվում են:
Երկրորդ հերթին, կարևոր քայլեր են կատարվել գիտական ու բժշկական ոլորտներում: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Ղանին ասել է. «Աշխարհում քիչ երկրներ կան, որ երբ համաճարակ է գրանցվում, կարողանում են իրենց բոլոր հնարավորություններով արտադրել թեստեր և դրանք արտահանել: Սա վկայում է, որ Իրանի գիտական ներուժը, շատ երկրների համեմատ, որ իրենց համարում են գիտական ոլորտի ջատագովներ, ավելի հզոր է: Բացի այդ, դա վկայում է, որ երկրում զարգանում է գիտահենք միտքը»: Այս շարժմնը զուգահեռ, երկրում իրականացվում են պատվաստանյութի ստեղծմանն ուղղված լուրջ աշխատանքներ: Սաիդ Նամաքին հայտարարել է, որ այս ուղղությամբ աշխատում են 57 հետազոտական ընկերություններ:
Նա հավելել է. «Գլոբալ և միջազգային հետազոտությունների տեսակետից, Իրանն ամենաակտիվ երկրներից մեկն է և արձանագրում է մեծ թվով դրական արդյունքներ: Իրանն աշխարհի 5 խոշոր երկրների կողքին, փորձում է ստեղծել կորոնավիորսւի պատվաստանյութը»: