Մեկնաբանություն. Զարիֆի այցը Բաղդադ. երկու հարևան երկրների ռազմավարական հարաբերությունները զարգացնելու նպատակովբ
Կիրակի օրը, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի գլխավորած պատվիրակույունն այցելել է Բաղդադ՝ իրաքցի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով:
Այցի ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:
Իրաքի ԱԳ նախարարի ի հետ հանդիպումից հետո, Զարիֆը հանդիպել է վարչապետ Ալ Քազեմիի և մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Այս հանդիպումները կարևոր են 4 առումով:
Նախ՝ Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդումը, որոնք այժմ առզմավարական նշանակություն են ստացել և ըստ երևույթին, նոր հորզիոն կբացեն երկու երկրների պատմական ու բազմակողմանի հարաբերությունների հարցում, հատկապես՝ Մուստաֆա ալ Քազեմիի նորընտիր կառավարության ժամանակաշրրջանում:
Երկրորդը գեներալ Ղասեմ Սուելյմանիի ահաբեկչության հարցն էր: Ղասեմ Սուլեյմանին և Իրաքի Ալ Հաշդ ալ Շաբի խմբավորման հրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսը և նրանց 8 զինակիցները նահատակվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մրձակայքում ԱՄՆ-ի ագրեսոր ու ահաբեկիչ ուժերի կողմից:
Զարիֆն այնուհետև Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հոսեյնիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է. «Ղասեմ Սուելյմանիին և Աբու Մեհդի ալ Մուհանդեսին սպանելու քայլը մեծ կորուստ էր ահաբեկչության դեմ տրածաշրջանի պայքարի համար»:
Նա հավելել է, որ Իրանն ու Իրաքը համագործակցում են այս հանցագործության հեղինակներին դատական պատասխանատվության ենթարկյելու հարցում:
Իրանն ու Իրաքն այժմ կողք կողքի կանգնած են ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի իրավիճակը ստիպում է, որպեսզի երկու երկրներն ուշադրությամբ հետևեն ահաբեկչական սպառնալիքներին և ԻԼԻՊ-ին:
Երկորդ հարցը որ կարևոր էր այն էր, որ 2018թ մարտին, Իրանի նախագահ Ռոհանին այցելել էր Իրաք և այցի ընթացքում համաձայնություններ էր ձեռք բերել: Այցի նպատակն էր քննարկել համաձայնագրի ընթացքը:
Իրանի ԱԳ նախարարը այցի ընթացքում կարևորել էր Իրան-Իրաք տնտեսական համագործակցության զարգացումը, նշելով, որ երկու երկրները պետք է նօգտվեն իրենց տնտեսական հնարավորություններից ՝ համագործակցություն ծավալելու համար: Իսկ Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյնը նշել է, որ Իրաքը ցանկանում է բնականոն շփում ունենալ հարևանների հետ: Նա նշել է, որ Իրան-Իրաք առևտրատնտեսական հարաբերությունները, կորոնովաիրուսի տարածմամբ հանդերձ, պետք է զարգանան:
Եվ վերջապես, հանդիպումների կարևորությունը կայանում էր նրանում, որ ադրանք տեղի ունեցան Սաուդյան Արաբիա և Իրան՝ Իրաքի վարչապետի կատարելիք առաջին այցի շեմին: Ուստի այս հանդիպումն արաժանացել է աշրջանակների ու ԶԼՄ-ների ուշադրությանը:
Զարիֆի այցը հիմնված է ընդհանուր շահերի վրա և կարող է ռազմավակարական մեծ ձեռքբերում լինել հատկապես Իրաքի նորընտիր կառավարության հետ համաձայկնություններ ձեռքբերման հարցում:
Հենց այս պատճառով, ԱՄՆ-ը և որոշ երկրների, որ դեմ են Իրան-Իրաք հարաբերություններին, ամեն ինչ արել են այս հարաբերություններին խոչընդոտելու համար: Սակայն դրանք ռազմավարական նշանակություն են ստացել և օրեցոր զարգանում են: Հենց այս պատճառով, կարելի է եզրակացնել, որ Իրանն ու Իրաքն ունեն ռազմավարական նշանակության հարաբերություններ, ինչը նպաստելու է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրապնդմանը: