Մեկնաբանություն. Ապստամբություն՝ ուղղված Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123210-Մեկնաբանություն._Ապստամբություն_ուղղված_Նեթանյահուի_դեմ
Արդեն չորրորդ շաբաթ անընդմեջ իսրայելցի ցուցարարները, հավաքվելով Երուսաղում գտնվող վարչաետի նստավայրի առաջ, բողոքում են ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բռնատիրական քաղաքականության և կոռումպացվածության դեմ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 20, 2020 08:39 Asia/Tehran

Արդեն չորրորդ շաբաթ անընդմեջ իսրայելցի ցուցարարները, հավաքվելով Երուսաղում գտնվող վարչաետի նստավայրի առաջ, բողոքում են ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բռնատիրական քաղաքականության և կոռումպացվածության դեմ:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում, Նեթանյահուն բախվել է բազմաթիվ խնդիրների: Հիմնական խնդիրը կառավարությունը ձևավորելու հարցում նրա անկարողությունն էր: Նեթանյահուն չկարողացավ մեծամասնություն ունենալ խորհրդարանում և երեք անընդմեջ ընտրություններից հետո ձևավորել կառավարություն: Վերջիվերջո նա ստիպված եղամ համաձայնության գալ իր հիմնական մրցակցի ՝ «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի հետ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ:  

Այնուամենայնիվ, Նեթանյահուի իշխանությունը կրկին վտանգի տակ է: Կոռուպցիոն դեպքերը Նեթանյահուի աքիլեսյան գարշապարն են:

Բենիամին Նեթանյահուն վերջին տարիներին ներգրավվել է չորս դատական գործերում, որոնք կապված են կոռուպցիայի հետ: Իսրայելի գլխավոր դատախազը Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառքի, խարդախության և դավաճանության երեք մեղադրանքով: դատական գործերը  հայտնի են 1000, 2000 և 4000 անուններով:

Նեթանյահուն ձգտում էր կարճել իր դեմ հարուցված գործերը՝ միջամտելով  դատական ​​համակարգի աշխատանքին,ս ակայն բռնագրավված տարածքների բնակիչները, որոնք մեծապես ուժել են կորոնավիրուսի համաբվարակից, կոչ են անում իշխանությունցի հեռացնել Նեթանյահուին:

«Իսրայելում տնտեսական և սոցիալական պայմանների վատթարացման պատճառով, քաղաքացիական անհնազանդության հավանականությունը մեծ է», - ասում է Իսրայելի նախկին պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Սիոնիստական ​​«Եդիոթ Ահրոնոթ» թերթը, մի հոդվածում  քննադատելով Բենիամին Նեթանյահուի կառավարության անբավարար ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, գրել է. «Վիրուսի տարածումը ցույց տվեց, որ Բենիամին Նեթանյահուն սիոնիստների համար ավելի վտանգավոր վիրուս է, քան կորոնավիրուսը»: «Այն պայմաններում, երբ սիոնիստները կորոնավիրուսի պանդեմիայի հեևանքով բախվում են տնտեսական ծանր ճգնաժամի հյետ, Նեթանյահուն  հսկայական գումարներ է վճարում՝ իր կոռուպցիոն գործը պաշտպանելու համար»,- գրել է հոդվածագիրը:

Ժողովրդական ճնշումը նվազեցնելու և բողոքի ցույցերը դադարեցնելու նպատակով, Նեթանյահուն առաջարկել է սոցիալական աջակցության փաթեթ: Ըստ այդ փաթեթի,  երեք հոգանոց ընտանիքները կստանան 583 դոլար, չորս հոգանոց ընտանիքները՝ 729, իսկ երեք և ավելի անդամ ունեցող ընտանիքներ՝ 875 դոլար աջակցություն: Միայնակ մարդկանց վճարվելու է  218 դոլար:

Սակայն նույնիսկ Իսրայելի կաբինետի ներսում, Նեթանյահուի փաթեթի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա: «Կապույտ և սպիտակ» դաշինքը, որը ղեկավարում է պատերազմի գործող  նխարարա Բեննի Գանցը, քննադատել է այս փաթեթի գործադրումը, նշելով, որ շատ կարևոր է  հաշվի առնել ընտանիքների եկամուտները  և նպաստը վճարել աղքատ և միջին խավի ընտանիքներին:

Օկուպացված տարածքներում կորոնավիրուսի աճը կհանգեցնի մարդկանց խնդիրների շարունակմանը և  ժողովրդական բողոքի ցույցերի ինչպես նաև  վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա ործադրվող ճնշումների շարունակմանը: