Մեկնաբանություն. Նեթանյահույի «դժվար» օրերը. Բողոքի ակցիաներ և ներքին պատերազմի բռնկման հավանականություն
Սիոնիստ բողոքարարները, կրելով «Վերջին ընթրիքի» մանրակերտը, կոչ են արել Նեթանյահուին հեռնացնել Իսրայելի վարչապետի պաշտոնից:
2009թ. առ այսօր Բենիամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը: ԱՄՆ-ի կառավարության բազմակողմանի աջակցությամբ, մինչև 2019թ. Նեթանյահուն փաստորեն ոչ մի դժվարություն չի ունեցել և առանց լուրջ վարչապետի պաշտոնում շարունակել է իր գործունեությունը:
2019թ. ի վեր օկուպացված տարածքներում քաղաքական զարգացումները այնքան էլ Նեթանյահույի սրտով չեն եղել և վերջին մեկ ամսվա ընթացքում առավել քան որևէ ժամանակաշրջան նա կանգնած է եղել անդունդի եզրին և կործանման վտանգը ավելի է ուժեղացել:
Չնայած որ Նեթանյահուն կորոնավիրուսի պանդեմիան է համարում ժողովրդական ճնշումների ու իր դեմ ձևավորված մարդկային մեծ համահավաքների հիմնական պատճառը, սակայն կորոնավիրուսի պանդեմիան միայն ավելացրեն է այս բողոքներն ու նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու հարցում իսրայելցիների վճռականությունը:
Կորոնավիրուսի պանդեմիային դիմակայելու հարցում Նեթանյահույի կառավարության անկարողության հետևանքով Իսրայելում ավելացել են տնտեսական դժվարությունները, սակայն հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Սիոնիստական ռեժիմը քաղաքական ճգնաժամի մեջ է, դժվարությունները առկա են եղել: Նախորդ տարիներից նույնպես առկա են եղել կոռուպցիայի հարցով հարուցված դատական գործեր:
Փաստորեն այն ինչը Նեթանյահույի քաղաքական դիրքի խիստ սասանման պատճառ է դարձել, հանրային շահերից անհատական շահի գերադասումն ու ժողովրդի ակնկալիքների անտեսումն է եղել: Ցուցարարները իրենց ձեռքերում կրելով «Վերջին ընթրիքի» մանրակերտը համոզված են, որ Նեթանյահուն հասել է իր իշխանության վերջձին կանգառին:
Ժողովրդական աջակցությունը կորցնելուց բացի, Նեթանյահուն Լիքուդ կուսակցության կառուցվածքում իր դեմ դժգոհությունների ավելացման ականատեսն է, քանի որ Նեթանյահույի գործունեության հերևանքով վտանգվել է Լիքուդ կուսակցության դիրքը:
Իսրայելի ռադիոյի կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն վերջին երկու ամիսների ընթացքում Լիքուդ կուսակցությունը պառլամենտում կորցրել է 10 տեղ ու նրա դիրքը արագ տեմպերով անկում է ապրում:
Հաշվի առնելով առկա իրավիճակը, թվում է թե Նեթանյահույի «դժվար» օրերը ավելի են դժվարացել, քանի որ ժողովրդից բացի, Լիքուդ կուսակցության որոշ անդամներ նույնպես փորձում են նրան հեռացնել այս կուսակցության նախագահի ու հետագայում էլ Սիոնիստական ռեժիմի վարչապետի պաշտոնից:
«Աարոց Շու» Սիոնիստական կայքը գրել է.«Լիքուդ կուսակցության նախկին ու ներա պաշտոնյաները համաձայնության են գալիս քայլ վերցնել Նեթանյահույին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու նրա փոխարեն ուրիշին նշանակելու համար, քանի որ Նեթանյահուն մոռացել է կուսակցության նպատակները և այժ միայն կենտրոնացած է իր կոռուպցիայի գործի վրա»:
Կարևոր խնդիրը բողոքների ավելացման դեմ Նեթանյահույի արձագանքն է: Իսրայելի վարչապետի աջակիցները հարձակվել են բողոքարարների վրա և վիրավորել են քանի հոգու: Այս քայլի պատճառով Եշաաթիդ կուսակցության ղեկավար և Սիոնիստական ռեժիմի պառլամենտում ընդդիմադրի կուսակցությունների նախագահ Յաիր Լափիդն ասել է.«Նեթանյահույի ձեռքերը շաղախված են բողոքարարների արյամբ և Թել Ավիվում տեղի ունեցած բռնությունների ու արյունահեղության հարցով պատասխանատու են Նեթանյահուն ու նրա գործակալները»: Լափիդը նախազգուշացրել է.«Նեթանյահույի վարքագծի պատճառով Իսրայելը շարժվում է դեպի ներքին պատերազմ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio