Մեկնաբանություն. Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան
Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է մնալ լարված:
Հակամարտող կողմերի ֆինանսական ու մարդկային կորուստիների աճին զուգահեռ, տարածաշրջանի անկախ երկրների մտահոգություններն աճել են առավել քան երբևէ: Խոսքը հայ-ադրեբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակի մասին է, որն ավելի է սրվել այն ժամանակից, երբ Ադրբեջան մուտք գործեցին Թուրքական F-16 կործանիչները:
Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան ՝ մասնակցելու Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին:
Համատեղ զորավարժությունը, որը կոչվում է «Ադրբեջան և Թուրքիա արծիվ 2020», կփորձարկի երկու երկրների մարտական ինքնաթիռների, ցամաքային և օդային ուժերի պատրաստվածությունը
Օգոստոսի 1-ից 5-ը կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ Բաքվում և Նախիջևանում: Իսկ երկու երկրների օդուժի զորավարժությունները, որ անց են կացվում Բաքվում, մայրաքաղաք Նախիջևանում, Գյանջայում, Քուրդմիրում և Յուլախում, մեկնարկել են հուլիսի 29-ից և տևելու են մինչև օգոստոսի 10-ը:
Չնայած Թւրքիան հայտարարել է, որ կործանիչները մտել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով, և դժվար թե որևէ դրական ազդեցություն ունենա հակամարտության վրա, պետք է ասել, որ դա բացասական հետևանքներ կունենա նաև Ալիևի կառավարության համար: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունները մշտապես ապահովել են միայն Անկարայի շահերը:
Ամեն դեպքում, Ադրբեջանի ներկա իրադարձությունները վկայում են, որ դրանք ապահովում են Թուրքիայի շահերը: Մի կողմից Ադրբեջանի պետական ապարատում ներկա են Թուրքիայի հեղինակավոր գործիչներ, մյուս կողմից, թրքամետ դիվանագետներն ազգային ժողովում ու դատական համակարգում մեծ հեղինակություն են վայելում:
Պետք է ասել, որ Ադրբեջանն աշխարհի 30 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, զենք է գնում: Իսկ թրքամետ ԶԼՄ-ները շարունակում են խրախուսել Բաքվի նկատմամբ Անկարայի սխալ քաղաքականությունը: Այսօր ազերի դիվանագետներն ու մեդիայի ներկայացուցիչները շարունակում են աջակցել Թուրքիայի անգամ սխալ քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների առաջին իսկ օրից, թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ կանգնած են Բաքվի կողքին:և ցանկացած տեսակի ռազմական օգցնություն կցուցաբերեն Ադրբեջանին:
Պետք է ասել, որ սա առաջին անգամը, չէ, երբ Ղարաբաղի պաշտոնյաները ԼՂ հակամարտության ժամանակ աջակցում են Բաքվին:
1992թ. սկսած, երբ Արդբեջանի ու Հայաստանի միջև սկսվեցին ռազմական գործողություններ, Թուրքիայի կառավարությունը մշտապես աջակցել է Բաքվին:
Հավելենք, որ Թուրքիայի բանակի մասնակցությունն Ադրբեջանում ընթացող զորավարժություններին, ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության լուծմանն այլ ավելի է մեծացնում Ալիևի կառավարության առանց այն էլ բազմաթիվ խնդիրները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio