Մեկնաբանություն. Իրան-Չինաստան հարաբերությունները խաթարելու ԱՄՆ-ի ապարդյուն ջանքերը
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը որդեգրել է Չինաստանի և Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Հաշվի առնելով Թեհրանի և Պեկինի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը և երկու երկրների մերձեցումը, մտավախություններ է առաջացրել Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում:
ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Չինաստանին՝ Իրանի հետ բազմակողմանի հմագոծակցության փաստաթւղթ ստորագրելու համար ասել է . «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառվելու են նաև չինական այն ընկերությունների դեմ. որ համագործակցում են Իրանի հետ»
Կիրակի օրը Fox News- ին տված հարցազրույցում Պոմպեոն պատասխանելով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական ծրագրի վերաբերյալ հարցին, ասել է. «Մենք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառել ենք նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության և չինական այն ընկերությունների դեմ. որ համագործակցում են Իրանի հետ»:
Պոմպեոն պնդել է, որ Իրանի հետ Չինաստանի ռազմավարական համագործակցությունը կապակայունացնի Արևմտյան Ասիայի տարածաշրջանը և կվտանգի Սիոնիստական ռեժիմի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների անվտանգությունը: Թրամփի վարչակազմն իր ռազմավարական փաստաթղթերում բացասական և սպառնալից դիրքորոշում է որդեգրել Չինաստանի և Իրանի նկատմամբ: 2017-ի դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթում բացահայտորեն Չինաստանը նշված է որպես միջազգային ռևիզիոնիստական ուժ, որը ցանկանում է խարխլել ԱՄՆ-ի անվտանգությունն ու ֆինանսական շահերը և Չինաստանը սպառնալիք է ամերիկյան ուժի, ազդեցության և շահերի համար:
Չինաստանը և Իրանը, որոնք գտնվում են Վաշինգտոնի թշնամական ճնշման տակ, ռազմավարական համաձայնագիր կնքելով փորձում են տարբեր ոլորտներում ընդլայնել երկկողմ հարաբերությունները:
Այս համաձայնագրում երկու կողմերը կընդլայնեն իրենց համագործակցությունը վեց հիմնական ոլորտներում: Այդ ոլորտները ներառում են իրանական նավթի և բնական գազի գնումներ, ենթակառուցվածքների ոլորտում չինական ներդրումներ, այդ թվում `աջակցություն Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստների զարգացման գործում, նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպիսիք են 5G և արհեստական բանականություն, բանկային և առևտուր և պաշտպանություն, որոնք ուղղված են բազմակողմանի հաստատություններում ահաբեկչության դեմ պայքարի համակարգմանը:
Թրամփի վարչակազմը բացահայտորեն դիրորոշվել է դրա դեմ: Ինչպես Իրանի զենքի էմբարգոյի չեղարկամնը հակառակվելով, այս անգամ Վածինգտոնը հայտարարել է, որ Իրանը վտանգում է Արևմտյան Ասիայում կայունությունը և տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների ու գործընկերների շահերը: ԱՄՆ-ի այս պնդումը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային և արդյունավետ դերակատարությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցում: Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ու գործողությունները, հատկապես ավելացնելով իր ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայում, անկայունություն և անապահովություն է առաջացրել է տարածաշրջանում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio