Մամուլի տեսություն 07.08.2020
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Միացյալ Նահանգները և Սիոնիստական ռեժիմն ուղղակի կամ անուղղակի կերպով կանգնած են Բեյրութի պայթյունի հետևում:
Էթեմադ օրաթերթ
Իրաքը պետք է մասնատվի. ԱՄՆ-ի նպատակը պետք է լինի փոխել Իրանի կառավարությունը:
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը մի հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքի մասնատումը շահավետ է Վաշինգտոնի համար և այդ երկիրը պետք է իր օրակարգում ններառի իշխանափոխությունն Իրանում:
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հրապարակայնորեն պաշտպանում է Իրաքի մասնատումը ՝ այն անվանելով օգտակար և քրդերին հորդորելով պատրաստվել հետընտրական շրջանին:
Իրաքյան Քորրդստանի Rudaw լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բոլթոնը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կարող Էրդողանը Թրամփին հեշտորեն համոզել (ի նկատի ունենալով Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական ններկայության կապակցությամբ Թրամփի ու Էրդողանի զրույցը), Բոլթոնն ասել է, թե չգիտի պատճառը: Նա հավելել է, որ անգամ Թրամփը դրա պատճառը չգիտի, սակայն երբ նա որևէ բանում համոզվում է, կարծիքը դժվար թե փոխի:
Համշահրի օրաթերթ
Մակրոն. Ես պատասխանատվություն եմ վերցնում Լիբանանում քաղաքական բարեփոխումների համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամկետ է սահմանել, որպեսզի լիբանանցի պաշտոնյաները հայտարարեն քաղաքական բարեփոխումների վերջնաժամկետ, հայտարարելով, որ ինքը պատասխանատվություն կվերցնի բարեփոխումների համար, եթե դրանք չիրականացվեն մինչև սեպտեմբեր:
Մակրոնը, որը հինգշաբթի օրը ժամանել է Լիբանան, այցելել է Բեյրութի նավահանգստի պայթյունից տուժած տարածքներն ու համերաշխություն հայտնել լիբանանցիների հետ ՝ նշելով, որ օգնությունը հասանելի կլինի ժողովրդին և չի տրվի կոռումպացված մարդկանց:
Ջամե ջամ օրաթերթ
Շերման. ՀԳՀԾ-ից հեռանալը մեզ վատ դրության մեջ է դրել. Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ
Միջուկային բանակցությունների ընթացքում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ Իրանի հետ հարաբերությունների վիճակը վատթարացավ այն պահից, երբ ԱՄՆ-ն դուսր եկավ ՀԳՀԾ-ից:
Նախօրեին կայացած ազգային անվտանգության խորհրդի նիստում, ԱՄՆ նախկին բարձրաստիան պաշտոնյ Վենդի Շերմանն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ասել է. «Միակ արդյունքը, որ ունեցավ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը, և որի մասին խոստովանել է հենց Բրայան Հուքը, Իրանի դիմադրության աճն էր»:
Իրան օրաթերթ
Բեյրութի պայթյունի ետնաբեմում ԱՄՆ-ն ու Իսրայելն են
Բեյրութի նավահանգստի ռմբակոծությունը վերլուծող հոդվածում, Աբդել Բարի Աթվանը կասկած է հայտնել պայթյունի վերաբերյալ, նշելով. «Ո՞վ է մի քանի տարի առաջ ամոնիում նիտրատ տեղափոխող նավը ուղարկել Բեյրութի նավահանգիստ, ո՞վ է խոչընդոտ հանդիսացել, որպեսզի այդ նավը տեղափոխվի այլ նավահանգիստ, արդյոք Իսրայելը, ԱՄՆ-ն ու Լիբանանի սադրիչները կարո՞ղ են որևէ դերակատարություն ունեցած լինել այդ պայթյունի մեջ, ինչո՞ւ դեպքի հենց առաջին ժամերից մեղադրանք ուղղվեց Հեզբոլլահի դեմ և վերջապես արդյոք պայթյունի ժամանակը պատահակա՞ն էր:
Աթուանը հոդվածում գրել է, որ եթե Բեյրութի կեսը ոչնչացրած աղետալի պայթյունը, որի հետևանքով զոհվեց 100 մարդ և վիրավորվեց ևս 4000 մարդ, պատահար չէր, և, ինչպես ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հարձակումը պլանավորված էր, հետևաբար այս պայթյունի հետևում կանգնած են ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք ւղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու են այս պայթյունի համար՝ Լիբանանում իրենց աջակիցների միջոցով:
armenpress.am
Բեյրութի պայթյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են այդ միջազգային կառույցի մամուլի ծառայությունում, կառույց, որի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում:«Պայթյունից վնասված գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չկա»,- նշել են մամուլի ծառայությունում: «Բեյրութում մեր բյուրոյի հետ այս պահին մենք գնահատում ենք այն վնասը, որը հասցվել Է թանգարաններին եւ ազգային մշակութային օբյեկտներին»,- ընգծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված լիբանանյան օբյեկտների թվում են Վալիդ Առաջինի պալատի ավերակները եւ դրան հարող տարածքը Անջար քաղաքում, ինչպես նաեւ Բաալբեկ հինավուրց քաղաքը: Այդ տեսարժան վայրերը գտնվում են Բեքաայի հովում:
armenpress.am
Գերմանիայի ԱԳՆ-ում պատասխանել են «Հյուսիսային հոսք-2»-ի հասցեին հնչեցրած ԱՄՆ-ի սպառնալիքներին
Գերմանիայի ԱԳ նախարարության պետական-քարտուղար Նիլս Աննենը Handelsblatt թերթին տված հարցազրույցում քննադատել Է ամերիկացի սենատորներին, որոնք գերմանական Զասնից քաղաքի նավահանգստի ղեկավարությանը պատժամիջոցներով են սպառնում «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ Է հայտնվել ԱՄՆ-ի երեք սենատորների նամակը՝ ուղղված Sassnitz GmbH նավահանգստի օպերատորի հասցեին:
Դրանում ասվում Է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այն ընկերությունների դեմ նախապատրաստվող պատժամիջոցների մասին, որոնք մասնակցում են խողովակաշարի կառուցմանն աջակցելուն: Մասնավորապես, նամակում նշվում Է, որ աշխատանքները շարունակվելու դեպքում Զասնիցի նավահանգստին սպառնում Է «ֆինանսական կործանում»: «ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցների քաղաքականությունը մերձավոր գործընկերների եւ դաշնակիցների նկատմամբ լուրջ ոտնձգություն Է մեր ազգային ինքնիշխանությանը»,-հայտարարել Է Աննենը: Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունների հասցեին սպառնալիքներով նամակի տոնը եւ բովանդակությունը ամենեւին տեղին չեն:
Նա նշել Է, որ Գերմանիայի եւ Եվրոպայի Էներգետիկական քաղաքականությունը որոշվելու են «բացառապես Բեռլինում եւ Բրյուսելում, այլ ոչ թե Վաշինգտոնում»: Աննենը նաեւ հայտնել Է, որ Գերմանիան օգտվում Է ԵՄ-ի խորհրդում նախագահությունից՝ «եվրոպական ինքնիշխանությունը ամրապնդելու» համար, եւ հավելել Է, որ Եվրոպան չպետք Է տրվի շանտաժի:
armenpress.am
Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր Է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առեւտարկան գործարքի կնքումը
Brexit-ի արդյունքներով Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրական համաձայնությունը դեռ հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերին: Այդ մասին օգոստոսի 7-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«ԻՆչ վերաբերում Է Brexit-ին (…) մենք համոզված ենք մնում, որ գործարքը կհաջողվի կնքել սեպտեմբերին»,- ասել Է նա:Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջը երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները: Այդ ընթացքում կողմերը պետք Է համաձայանեցեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի մասին փաստաթուղթը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրիս Ջոնսոնը հույս Է հայտնել, որ ապագա համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն դա տեղի չի ունեցել: Գործարքի շուրջը բանակցությունների հերթական լիաձեւաչափ փուլի սկիզբը նախատեսված Է օգոստսի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին ձախողման է դատապարտված։
Նա ասել է, որ ոչ մի դեպքում չի կարողանա հավաքել ընտրիչների կոլեգիայի 558 անդամից 270-ի ձայնը, որպեսզի հաղթի ընտրապայքարում։
«Չեմ վիճի ձեզ հետ, Հիսուսն է արքան»,- ասել է նա Forbes-ին տված հարցազրույցում։
Ուեսթը նաև համաձայնել է, որ խլում է աֆրոամերիկացիների ձայները մեկ այլ թեկնածու Ջո Բայդենից՝ դրանով իսկ նվազեցնելով հաղթելու նրա հավանականությունը։
«Ես դա չեմ բացառում»,- ասել է նա։
Ավելի վաղ The Mirror-ը հայտնել էր, որ Ուեսթը Հանրապետական կուսակցության առնվազն 4 անդամի աջակցություն է ստանաում իր նախընտրական արշավի համար։ Նման աջակցութան նպատակը կարող է լինել դեմոկրատ Ջո Բայդենից առաջ անցնելը։
panarmenian.net
19 մլն-ից ավելի Covid-19-ի դեպք՝ աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն օգոստոսի 7-ի դրությամբ գերազանցել է 19 մլն-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։
Ըստ ինստիտուտի տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է մոտ 19․1 մլն մարդու մոտ, մահացել է 713,000-ից ավելի պացիենտ, առողջացել՝ մոտ 11․5 մլն։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 4․8 մլն-ից ավելի, երկրորդ տեղում Բրազիլիան է 2․9 մլն-ով, ապա՝ Հնդկաստանը՝ 1․9 մլն-ով։
Օգոստոսի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,985-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 777 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,008 է։ Փաստացի բուժվողների թիվը 6972 է։
Օգոստոսի 3-ին աշխարհում գրանցվել էր 18 մլն-ից ավելի վարակակիր, փաստացի 4 օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1 մլն-ով։
panarmenian.net
157 զոհ Բեյրութում․ Մահացածների թվի աճ է սպասվում
Բեյրությում օգոստոսի 4-ին եղած պայթյունների զոհերի թիվը շարունակում է աճել։ Առողջապահության նախարարություն ներկայացրած վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 157 մարմին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մոտ 5000 մարդ վիրավոր է։ Փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Սպասվում է զոհերի թվի հետագա աճ։
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։