Մամուլի տեսություն 08.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124043-Մամուլի_տեսություն_08.08.2020
Էլիոթ Աբրամը, ով հանցագործ է և ստել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, նշանակվել է որպես Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 08, 2020 14:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.08.2020

Էլիոթ Աբրամը, ով հանցագործ է և ստել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, նշանակվել է որպես Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ:

«Էթեմադ»

Ո՞վ է փոխարինում Բրայան Հուքին

Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության պարտությունից հետո, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Հուքը շուտով հրաժարական է տալու և ամերիկացի դիվանագետ ու ԱՄՆ կոնգրեսին Իրան-կոնտրա գործում մոլորեցնելու մեջ մեղադրվող Էլիոթ Աբրամզը փոխարինելու է Բրայան Հուքին:

2019թ. ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրահանգով Աբրամզը նշանակվեց Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում և ներկա դրությամբ իր նոր պաշտոնից բացի պահպանելու է նաև այս պաշտոնը:

72-ամյա Աբրամզը ծնվել է 1948թ. Հունվարին: Բուշի ու Ռեյգանի ժամանակաշրջասնում դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում: Ռեյգանի նախագահության օրոք Աբրամզը Իրան-կոնտրա գործի վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու մեղադրանքով պատասխանատվության ենթարկվեց, սակայն Ջորջ Հ. Ու. Բուշը ներման արժանացրեց նրան:

Նա, որ պահպանողական քաղաքական հայացքների տեր դիվանագետ է, հովանավորեց Իրաքի վրա հարձակվելու Բուշի մտահղացումը և վերջինիս օգնեց 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի ոտնձգության նախագծման գործում:  

Աբրամզը մոտիկ հարաբերություններ ունի Իսրայելին աջակցող լոբբիների հետ և Հոլոքոստի հիշատակման խորհրդանդամ է:

Աբրամզը նույնպես դերակատար է եղել Վենեսուելլայի ձախամետ նախագահ Ուգո Չավեսի դեմ հեղաշրջման նախագծման գործում: Աբրամսը այնպիսի խայտառակ անցյալ ունի, որ նրան ամերիկյան ձախակողմյան պարբերականնեում հիշատակվում են որպես «պատերազմական հանցագործ» և «ցեղասպանության գործակալ»:

 

«Համաշահրի»

Մոսկվա.«Ցանկացած հրթիռային հարձակման միջուկային պատասխան ենք տալու»

ՌԴ-ի ՊՆ-ն հայտարարել է.«Ելնելով այն փաստից, որ բալիստիկ հրթիռների մարտագլխիկների տեսակը հնարավոր չէ զանազանել, եթե այս հրթիռներից մեկը արձակվի դեպի Ռուսաստան, պատասխան քայլը կլինի միջուկային զենքով»:

 

«Ջամե Ջամ»

Մակրոնը ժամանել է Բեյրութ

Հղում անելով վերջերս Բեյրությում կայացած նիստերին ներկա աղբյուրներին, ֆրանսիացի լրագրող Ջորջ Մալբրունոն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է.«Եթե բարեփոխումները չգործադրվեն պատժամիջոցներ կկիրառվեն որոշ պաշտոնյաների դեմ»:

Հղում անելով «մարտի 14» խմբերի հետ Մակրոնի նիստին ներկա այս աղբյուրցին Մալբրունոն հաղորեդլ է, որ նիստի ընթացքում Մակրոնն ասել է.«Դուք բոլորդ գումար եք ստացել: Դուք լավ գիտեք, ես էլ գիտեմ»: Վերջերս Բեյրություն տեղի ունեցած պայթյունից հետո Ֆրանսիայի նախագահը այցելել է այս քաղաք:

 

«Իրան»

Լավ լուր Իրանի դեմ պատժամիջոցների ավարտի ու եվրոպական ու ասիական երկրների դրական սիգնալի վերաբերյալ

Իրանի նախագահի գրասենյակ տնօրենը հիշեցրել է.«Եվրոպական ու ասիական երկրներից ստացած ազդանշանների համաձայն պետք է ասել, որ պատժամիջոցների վերջին օրերն ենք անցկացնում»:

Մահմուդ Վաեզին ասել է.«Հուսով ենք գալիք ամիսների ընթացքում փոփոխության կենթարկվեն երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պայմանները, քանի որ մեր դեմ պատժամիջոցներ կիրառողների նպատակն այն էր, որ Իրանը 3-ից 4 ամիսների ընթացքում հանձնվի, սակայն արդեն 2.5 տարի է անցել և մենք  չհանձնվեցինք, ու մեր ինքնավստահությունն ավելացավ»:

 

armenpress.am

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  «Reuters» գործակալությունը:

Լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների  մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր էին ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը, ով առաջադրվել է քաղաքացիական շարժման շրջանակներից:

 

armenpress.am

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։

«Արդեն 4 օր է, ինչ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի պատճառով ավելի քան 150 մարդ մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի հազարի, հիվանդանոցները մարդաշատ են։

 

armenpress.am

Արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 300 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

tert.am

Թուրքական լիրան համավարակի ֆոնին փոխարժեքի հերթական հակառեկորդն է գրանցել

Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակում է անկում արձանագրել՝ սահմանելով նոր հակառեկորդ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, թուրքական լիրան տարեսկզբից ի վեր 19 տոկոս անկում է արձանագրել դոլարի նկատմամբ:

Ըստ մասնագետների անկումը պայմանավորված է բարձր գնաճով, ընթացիկ օպերացիոն հաշիվների պակասորդով, ինչպես նաև թուրքական կառավարության՝ տնտեսությունը խթանելու նպատակով էժան վարկերի առաջարկով:

 

tert.am

Կհաղթի Բայդենը. նախորդ ընտրություններում Թրամփի հաղթանակը կանխատեսած պրոֆեսորն այս անգամ կանխատեսել է նրա պարտությունը

Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանը, որը կանխատեսել էր նախագահներից վերջին հինգի հաղթանակը, կանխատեսում է արել նաև այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Փորձագետն իր տեսակետով կիսվել է The New York Times պարբերականի հետ՝ վստահություն հայտնելով առ այն, որ հաղթելու է դեմոկրատ Ջո Բայդենը:

Լիխտմանը կանխատեսումներ անելիս հիմնվում է հետևյալ գործոնների վրա՝ տնտեսություն, զբաղեցրած պաշտոնը, սոցիալական հուզմունքն ու սկանդալները, ինչպես նաև թեկնածուների հմայիչ լինել-չլինելը:

«Ես հետևում եմ ընդհանուր պատկերին՝ անտեսելով սոցհարցումները, վերլուծությունները, թեկնածուների վարկանիշերի ամենաօրյա վերելքներն ու անկումները»,-նշել է պրոֆեսորը;

Հատկանշական է, որ Լիխտմանը1984թ. ի վեր  անսխալ կանխատեսումներ է արել  բոլոր նախագական ընտրությունների ելքի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, նա ինն անգամ ճիշտ կանխատեսում է արել:

 

panorama.am

Մեքսիկացի միլիարդատերը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ լիբանանյան ծագմամբ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը, կաջակցի պայթյունից ոչնչացված Բեյրութի նավահանգստի վերականգնմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով լատինամերիկյան երկրում Լիբանանի կենտրոնի ղեկավար Ամին Սայդեն Քարամի խոսքը։

Վերջինս հայտնել է, որ Մեքսիկայում դեռ ողբերգությունից առաջ էր դրամահավաք սկսվել` տնտեսական ճգնաժամ ապրող մերձարևելյան հանրապետությանն օգնելու համար, և այդ աշխատանքը այժմ էլ շարունակվում է:

«Մենք արշավներ ենք իրականացնում Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակ ռեսուրսներ ուղարկելու համար, և կան ձեռնարկատերեր, որոնք ցանկանում են աջակցել Բեյրութի նավահանգիստը վերակառուցելուն։ Նրանց շարքում է նաև Կառլոս Սլիմը»,- ասել է Քարամը։

 

panorama.am

Կինը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն

Թաիլանդի Փուքեթ նահանգի Վիչիթի շրջանի բնակիչը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Երեքշաբթի օրը՝  օգոստոսի 4-ին, Միս Դա անունով տիկինը, տանը լվացք անելիս, նկատել է, որ իր երեք տարեկան որդու՝ Սեոյի ձայնը չի լսվում, նա տանը չէ։ Ապա տեսնելով, որ տան հետևի դուռը բաց է, մայրը հասկացել է, որ որդին դրանով դուրս է եկել։

Նա կանչել է որդուն, սակայն վերջինս չի արձագանքել։ Կինը սկսել է փնտրել նրան և քայլելով առաջ,  տեսել է որդու կոշիկները ջրհորի մոտ։ Մայրը սկսել է բղավել և օգնություն կանչել հարևաններին: Հարևանները փրկարարների օգնությանն են դիմել: Առանց սպասելու վերջիններիս ժամանմանը, կինը ցատկել է ջրհորը, որի խորությունը 30 մետր է, իսկ լայնությունը ՝ մեկ մետր: Կնոջ ցատկելուց հետո հարևանուհին պարան է իջեցրել ջրհորի մեջ, որպեսզի մայրն ու որդին ջրհորից դուրս գան:

Փրկարարները հասել են այն պահին, երբ հարևաններն արդեն մորն ու անգիտակից որդուն առաջին բուժօգնություն ցուցաբերելիս են եղել։

Միս Դան պատմել է, որ նա որդուն սեղմել է իր ուսին, որպեսզի ջուրը թափվի թոքերից: Տղան շուտով ուշքի է եկել: Ո՛չ երեխան, ո՛չ մայրը որևէ վնասվածք կամ կոտրվածք չեն ունեցել։