Մեկնաբանություն. Լիբանանում պատմությունը կրկնվում է
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական է տվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո կառավարության վրա գործադրված ճնշումների արդյունքում: Նախագահը ընդունել է Դիաբի հրաժարականը և վերջինս խնդրել շարունակել պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:
Հասան Դիաբը 1943թ Լիբանանի անկախությունից հետո, այդ երկրի 54-րդ վարչապետն է: 1992թ առ այսօր, Լիբանանում հրաժարական է ներկայացրել 5 վարչապետ:
Դաբի պաշտոնավարումը տևեց շատ կարճ՝ յոթ ամիս: Ըստ երևույթին, երկրի ներսում ու դրսում, որոշ ԶԼՄ-ներ փորձում են Դիաբի հրաժարականը ներկայացնել որպես Հեզբոլլահի պարտություն, մյուս կողմից խմբավորմանը մեղադրելով երկրի տնտեսական ու քաղաքական վիճակի համար:
Իրականությունն այն է, որ Դիաբի հրաժարականը չի կարող պարտություն լինել Հեզբոլլահի համար, քանի որ նա չէր ներկայացնում հակասիոսնիստական ընդդիմությունը: Նա ընդամենը կոլաիցիայի աջակցությամբ կարողացավ հասնել իր պաշտոնին: Հեզբոլլահը միշտ համագործակցել է երկրում կառավարություն ձևավորելու հարցում՝ 2011թ Նաջիբ Նիսաղիի, 2014թ Թամամ Սալամի, 2014թ Սաադ Հարիի և 2019թ Հասան Դիաբի օրոք:
Պետք է ասել, որ վերջին 28 տարիների ընթացքում, երկիրը ղեկավարում է Ռաֆիղ Հարիրին, իսկ 5 տարի Սաադ Հարիրին: 52 ամիս երկիրը ղեկավարել է Ֆուադ Սենյորեն, ով խիստ հակառակ էր Հեզբոլլահին: Նաջիբ Նիսաղին և Թամամ Սալամը երկիրը ղեկավարել են 70 ամիս: Նրանք երկուսն էլ «Մարտի 14» շարժման անդամներ էին:
Սալիմ Հասի (1998-200) և Օմայ Քյարամի (2004-2005) օրոք, Հեզբոլլահն իշխանության մեջ չի եղել և երկրի կառավարման հարցում որևէ դերակատարություն չի ունեցել: Ուստի պետք է ասել, որ Լիբանանի ներկա վիճակի համար Հեզբոլլային ու դրա ղեկավարին մեղադրելն ունի հատուկ նպատակ և ուղղված է հակաիսրայելական դիմադրության դեմ:
1943թ առ այսօր, Լիբանանի իրադարձությունները ցույց են տվել, որ կառավարության կյանքն այս երկրում շատ կարճ է: Վերջին 78 տարիների ընթացքում, այդ երկրում փոխվել է 54 վարչապետ, որոնք պաշտոնավարել են միջին հաշվով 1 տարի չորս ամիս:
Ռաֆիղ Հարիրիի օրոք, 1992թ սկսած, Լիբանանում փոխվել է 12 կառավարություն, որոնք կառավարել են 2-3 տարի: Հարց է ծագում, թե ինչն է այս իրավիճակների պատճառը: Թերևս այդ հարցը միայն Լիբանանի տարածքում չպետք է գտնի իր պատասխանն այլ դրանից դուրս: Ինչպես որ Դիաբի կառավարության դեմ ուղղված քաղաքական ու հասարակական խռովությունները, որոնց պատճառո կառավարությունը հրաժարվեց, առանց արտաքին ճնշման չէին կարող ձևավորվել:
Ըստ երևույթին, արտաքին ուժերի կարևոր նպատակներցի էր այն, որ Լիբանանում ստեղեծն անկայուն իրավիճակ: