Մամուլի տեսություն 11.08.2020
Լիբանանի ներքին վիճակը գնալով ավելի է բարդանում: Երեկվա լուրերը վերաբներում են այդ երկրում տեղի ունեցող բողոքի ցուցյերին և վարչապետի հրաժարականին
Մարդոմսալարի օրաթերթ
Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել է, որև գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում:
Հայտարարություցից հետո, Մինսկում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Տվյալների համաձայն, Լուկաշենկոն ստացել է ձայների 80.2 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9 տոկոսը:
Վերջինս մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի երկրում տեղի ունենան խաղաղ փոխոփություններ: Երկրի ղեկավարները պետք է մտածեն իշխանափոխությունը խաղաղ կերպով իրականացնելու մասին: Սակայն նրանք բռնություն են գործադրում խաղաղ բնակիչների նկատմամբ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա չկրկնվի»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի մեկնաբանությունն այդ երկրի տարբեր քաղաքներում պարտիզանական պատերազմի մասին:
ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունի հետո, բողոքի ցույցերը շարոյնակվում են արդեն 78-րդ օրը:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազը Ֆոքս Նյուզին տված հարցազրույցում հայատարարել է, որ երկրում տեղի են ունենում պարտիզանական պատերազմներ:
Ուլիամ Բարն ասել է. «Այս պատերազմը ղեկավարում են ձախակողմյան շարժման ղեկավարները, որոնք ձգտում են իշխանության»:
Քննադատելով դեմոկրատներին, Բարն ասել է. «Ձախերը ցանկանում են տապալել վարչակարգը»:
Խորասան օրաթերթ
Հրաժարականի դոմինոն և քաղաքկան փոփոխությունները Լիբանանում
Լիբանանի ներքին իրավիճակն ամեն օր սրվում է: Այդ երկրի վարչապետը հրաժարական ներկայացրեց Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո առաջացած ճգնաժամի ֆոնին: Սակայն այդ երկիրն այսօր ունի համախմբվելու կարիք:
Բեյրութի նավահանգստի պայթյունը երկրին հասցվել է 15 միլիարդ դոլարի վնաս, 200 զոհ և 7 հազար վիրավոր, տապալելով երկրի կատավարությունը
Իրան օարթերթ
Հուքից պահանջել են հրաժարական ներկայացնել, որպեսզի ճանաչեն Իրանի նկատմամբ վարած քաղաքականութնյան ձախողման պատասխանատու
Իրանի հարցով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուքը հինգշաբթի օրը հրաժարական ներկայացրեց:
Վաշինգտոն Փոստ օրաթերթը վկայակոչելով մի պաշտոնյայի հայտարարել է, որ Հւոքը հրաժարական ներկայացրեց՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման պատասխանատու ճանաչվելու համար:
Պաշտոնյան ասել է, որ Իրանը կոտրել է ուրանի հարստացման, պաշարման և անվտանգությնան համակարգերի զարգացման սահամանփակումները:
Տվյալների համաձայն, իրավիճակը հիմա շատ ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ում էր: Եվ հիմա Վաշինգտոնը խստացրել է իր հակաիրանական գործողությունները:
armenpress.am
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել Է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել Է մամուլի ասուլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գաղտնի ծառայությունը կարող Է հաստատել, որ 17-րդ փողոցի եւ Փանսիլվանիա-ավենյուի անկյունում հրաձգություն Է իրականացվել (Գաղտնի ծառայության) սպայի մասնակցությամբ:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի մանրամասն տեղեկատվությունը կհաջորդի»,-ասվում Է ծառայության Twitter-ում: Ավելի վաղ Թրամփը պահակախմբի աշխատակիցների խնդրանով հարկադրված Է եղել ընդհատել մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին պատմում Էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին, երբ նրան Է մոտենում Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը եւ ինչ-որ բան բացատրում:
Թրամփը նրան հարցնում Է, թե ինչումն Է բանը. կարճ բացատրություններ Է լսում, որից հետո, ոչ մի բառ չասելով, լքում Է մամուլի ասուլիսի անցկացման վայրը: Նրան անմիջապես հետեւում են նրա վարչակազմի աշխատակիցները, ներառյալ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը: Մի քանի րոպե անց Թրամփը վերադառնում Է եւ հայտնում, որ Սպիտակ տան մերձակայքում տեղի Է ունեցել հրաձգություն, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ եւ, հավանաբար, վիրավորել նրան: Նրա խոսքով՝ Էլ ոչ ոք չի տուժել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարում հուսո նշույլների մասին
Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում Է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում Է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Ձեզնից շատերն այժմ սգում են: Սա ծանր պահ Է աշխարհի համար:
Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. առկա են հույսի կանաչ ծիլերը, եւ, անկախ այն բանից, թե որտեղ Է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չԷ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նրա խոսքը մեջբերում Է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Գեբրեյեսուսը կոչ Է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել Է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում: «Նոր Զելանդիան համաշխարհային օրինակ Է այն բանի, թե ինչպես Է հարկավոր պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարը հորդորել Է աշխարհի բոլոր ղեկավարներին՝ գործել, իսկ քաղաքացիներին՝ պահպանել նոր սահմանափակիչ միջոցառումները: «Իմ կոչը պարզ Է բյուրեղի նման. ճնշել, ճնշել եւ մեկ անգամ եւս ճնշել վիրուսը»,-եզրափակել Է Գեբրեյեսուսը: Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ եւ, հնարավոր Է, այն երբեք չհայտնվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Պակիստանցի զինծառայողները գնդակոծել են Քաշմիրի հնդկական շրջանները. Times of India
Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել Է Times of India թերթը:Հնդկական կողմից արձակվել Է պատասխան կրակ: Պակիստանցի զինվորականները Փունչի հատվածը գնդակոծման են ենթարկել նաեւ օգոստոսի 9-ին:Այս տարի Պակիստանի բանակն ավելի քան 1 400 անգամ խախտել Է Քաշմիրում հրադադարի ռեժիմը, նշում Է թերթը: 2019 թվականին նման միջադեպերի թիվը հասել Էր 3 168-ի:Ինչպես հայտարարել Է Ջամուի եւ Քաշմիրի Միութենական Տարածքի ոստիկանության տնօրեն Դիլբագ Սինգհը, պակիստանցի զինծառայողների կողմից գնդակոծումներն ապահովում են ահաբեկիչների խմբերի տեղափոխումը Հնդկաստան Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում գտնվող ճամբարներից: Հնդկաստանի տվյալներով՝ դրանցում տեղավորված են շուրջ 300 ծայրահեղականներ, որոնք պատրաստվում են Հնդկաստան ներթափանցման:Քաշմիրի տարածքը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վեճի առարկա Է մնում 1947 թականից, երբ Բրիտանական Հնդկաստանն, ստանալով անկախություն, բաժանվեց երկու պետության ըստ կրոնական հատկանիշի: Այս պահին տարածաշրջանում պետական սահման չկա. դրա տարածքը բաժանում Է վերահսկողության գիծը: Հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք հանդես են գալիս երկրից անջատման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Աշխարհի աղբի ամենամեծ «կղզին» Ֆրանսիայի չափերի է հասել
Օվկիանոսում ամենամեծ «աղբի կղզին» հասել է Ֆրանսիայի տարածքի չափսերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է օվկիանոսի հետազոտող և պաշտպան Ֆիլիպ Կուստոն և նրա կին Աշլան Բրոքը։
Բրոքի խոսքով՝ օվկիանոսում 5 վիթխարի աղբի կղզի կա, որտեղ հիմնականում աշխարհի տարբեր կետերից կուտակվում է պլաստիկ աղբ։ Պլաստիկը օվկիանոսում է հայտնվում գետերից։ Կուստոն աշխարհի երիտասարդությանը կոչ է անում մաքրել գետերը պլաստիկ աղբից։
Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։
Օվկիանոսի համար հավելյալ գլխացավանք են դարձել ամեն օր նետվող ձեռնոց-դիմակների թափոնները։ Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս աշխարհը 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափում բնության մեջ։
panarmenian.net
Թիմ Քուկը միլիարդատեր է դարձել
Apple ընկերության տնօրեն Թիկ Քուկը դոլարային միլիարդատեր է դարձել։ Նրա կարողությունն աճել է Apple-ի արժեթղթերի արժեքի 5%-ի աճից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Կարողության թիվը չի նշվում, միայն հայտնի է, որ այն անցել է $1 մլրդ-ից: Ներկայումս ընկերության շուկայական արժեքը $2 տրլն է։ Ընկերությունը գնահատվում էր մոտ $350 մլրդ, երբ դրա հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացավ։
Ըստ Bloomberg-ի՝ Քուկին է պատկանում Apple-ի $375 միլիոն արժողությամբ 848 հազար բաժնետոմս (արժեթղթերի 0․02%-ը):