Մամուլի տեսություն 12. 08. 2020
Հաղորդումների համաձայն, Սաուդյան Արաբիան քայլեր է ձեռնարկում ուրանի արտադրության և հարստացման ուղղությամբ, ճանապարհ բացելով ատոմային ռումբ ստեղծելու համար:
Մադոմսալարի օրաթերթ
Սաուդյան Արաբիայի ատոմային տապը
Միջուկային զենք ստեղծելու Սաուդյան Արաբիայի գաղտնի ջանքերը մտահոգել են տարածաշրջանի երկրներին և համաշխարհային հանրությանը:
Պատճառներցի մեկն այն է, որ սաուդցիները դեռ չեն համաձայնել ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) երաշխիքները:
IRNA- ի փոխանցմամբ ՝ վերջին երկու զեկույցներում նշվում է, որ Սաուդյան Արաբիան գաղտնի կառուցում է «դեղին կարկանդակի» արտադրամաս: Սաուդցիները հետագայում կարող են օգտագործել դեղին կարկանդակն ուրանի հարստացման համար, իսկ ավելի ուշ՝ միջուկային ռեակտորներում՞
Շահրվանդ օրաթերթ
Միացյալ Նահանգները ոչ մի շանս չունի երկարաձգել զենքի էմբարգոն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է այս շաբաթ քվեարկության դնել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկությունը: Մի քայլ, որը որոշ դիվանագետների կարծիքով, տապալվելու է ՝ Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային գործարքը ենթարկելով ավելի մեծ ռիսկի:
Էբթեքար
Իրանական գորգն ու խուրման համաշխարհային շուկայում
Պատժամիջոցների ընդլայնման և նավթի վաճառքի կրճատման պայմաններում, ավելի ու ավելի կարևոր դարձավ ոչ նավթային արտահանման ծավալների մեծացումը: Տնտեսական դերակատարներից շատերը արտահանման աճը տեսնում են որպես պատժամիջոցները հաղթահարելու միակ ելք: Ըստ նրանց, արտաքին առևտուրը երկրի տնտեսության դինամիզմի և շարժունության նշան է, և ներկա իրավիճակում, երբ պատժամիջոցները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել Իրանի տնտեսության համար, ոչ-նավթային արտահանման միջոցով այլ երկրների հետ առևտրային կապերի պահպանումը կարող է հանգեցնել տնտեսական զարգացման:
Իրան օարթերթ
Իսրայելի արտգործնախարարը նախազգուշացրել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ կառավարությունը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու ջանքերի մասին:
«Մենք ձևավորեցինք կոալիցիոն կառավարություն՝ ևս մեկ ընտրություն կանխելու համար, և մենք դրա համար մեծ գին վճարեցինք: Մենք ընդհանրապես չենք ուզում ևս մեկ ընտրություն», - մեջբերում է Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշխենազին 7-րդ հեռուստաալիքը:
Նա հավելել է. «Արտահերթ ընտրություններ անցկացնել, այսինքն ՝ սպառնալ բոլոր իսրայելցիներին: Կորոնավիրուսի ներկայիս իրավիճակի և տնտեսական ճգնաժամի ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու որոշումը անպատասխանատու գործողություն է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա կանխվի»:
armenpress.am
ԵՄ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունների մասին
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայումս բանակցություններ Է վարում մի քանի ընկերությունների հետ նոր կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի վերաբերյալ, սակայն չի կարող տալ դրանց անունը, մինչեւ գործընթացի ավարտը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում Է արդյոք ռուսական պատվաստանյութի գնման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք վարում ենք բավականին ինտենսիվ բանակցություններ ԵՄ-ի քաղաքացիների համար արդարացի գներով պատվաստանյութերի բազմազանացված թղթապանակի ստեղծման նպատակով: Բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ, որոնք պատվաստանյութի հեռանկարային թեկնածու ունեն: Մենք չենք կարող այս պահին տալ ընկերությունների անունները, որոնց հետ բանակցություններ ենք վարում»,- ասել Է նա:
Ըստ որում ԵՀ-ում ընդգծել են, որ ԵՄ-ն «չի կարող փոխզիջման գնալ պատվաստանյութի անվտանգության պահանջների նկատմամբ»: «Թեեւ մենք լիովին պաշտպանում ենք հնարավորինս արագ պատվաստանյութի մշակման նպատակը, մենք չենք կարող փոխզիջման գնալ անվտանգության նկատմամբ պահանջների առումով, հատկապես եթե այն տրվում Է առողջ մարդկանց: Դա պահանջում Է կլինիկական փորձարկումաների բավականաչափ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ Է եւ արդյունավետ»,- հավելել Է նա:
armenpress.am
Բժիշկը պատմել Է ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում Է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովում հայտարարել Է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:
«Յուրաքանչյուր պացիենտ, ով COVID Է տարել նույնիսկ թեթեւ ձեւով, փոփոխություններ ունի ուղեղի կողմից, ուղեղի կառուցվածքների կողմից»,-ասել Է բժիշկը: Նրա խոսքով՝ դա հաստատում են այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են համի եւ հոտառության կորուստը: Դրանք ուղղակիորեն մատնանշում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Անցած ամիսների ընթացքում բժիշկները եւ գիտնականները նկարագրել են վիրուսով պայմանավորված ինսուլտի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաեւ նյարդաբանական այլ դրսեւորումների մասին, ճշտել Է Նամազովա-Բարանովան:
«Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովն այս տարի անցկացվում Է օգոստոսի 11-ից մինչեւ 13-ը Մոսկվայում: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի ռազմավարական մեդիա գործընկեր:
armenpress.am
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ընկղմվել Է ռեցեսիայի մեջ
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել Է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այս տարվա առաջին եռամսյակում 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կրճատվել Է 2,2 տոկոսով, ինչը պայմանավորված Է եղել ամենից առաջ 2020 թվականի մարտին արտադրության զգալի անկմամբ:
Փորձագետների տվյալներով՝ դա դարձել Է ՀՆԱ-ի ամենախոշոր նվազումը վերջին ավելի քան 40 տարում՝ 1979 թականի երրորդ եռամսյակից ի վեր: Տեխնիկական ռեցեսիան՝ համախառն ներքին արդյունքի երկու եռամսյակային նվազումը, Միացյալ Թագավորությունում վերջին անգամ եղել Է 2009 թվականին: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավորությունում ախտահարվել Է 310 հազարից ավելի մարդ, որոնցից ավելի քան 46,6 հազարը մահացել Է:
Թագավորության իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը կրկին սկսել Է աճել, ուստի որոշում Է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին երկու օրը վարակվածների օրական աճը հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցում Է հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Բելառուսում մասնակի վերականգնվել է համացանցի հասանելիությունը
Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան Բելառուսի բնակիչների մի մասի ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Tut.by հարթակը։
Մասնավորապես, նախ վերականգնվել է հասանելիությունը սոցցանցերին և մեսենջերներին, Google և «Յանդեքս» որոնողական համակարգերին, տաքսի ծառայություններին, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և ամերիկյան The New York Times-ին։ Ավելի ուշ վերականգնվել է հասանալելիությունը նաև Tut.by и Onliner.by կայքերին։
Երկրում համացանցը մասնակի չէր գործում նախագահական ընտրությունների օրվանից՝ օգոտոսի 9-ից։ Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են միտումնավոր արգելափակելու համար, իսկ օգոստոսի 11-ին Բելառուսի կապի նախարարությունը համացանցի հետ խնդիրները պայմանավորել էր DDoS հարձակումներով։
Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։
panarmenian.net
Ավստրալիայում հատում են կոալաների՝ հրդեհներից փրկված բնակավայրերը
Երկրում փայտանյութի պահանջարկը բավարարելու համար Ավստրալիայի նահանգային իշխանությունները հատում են կոալաների՝ հրդեհներից փրկված բնակավայր անտառները։ Այդպիսով, ըստ փորձագետների՝ մինչև 2050 թվականը կոալաները կարող են վերանալ նաև անտառհատումների պատճառով, հայտնում է Vice.com-ը։
Բնապահպաններն ահազանգում են, որ առանց այդ էլ Ավստրալիայում անտառային վերջին հրդեհները զգալի կրճատել են այն ծառերը, որոնց վրա բնակվում են կոալաները։
Ըստ հաշվարկների՝ 2019-2020-ի անտառային հրդեհների ժամանակ ամենաքիչը 5000 կոալ է ոչնչացել և կենդանիների բնակության ավելի քան 2 մլն հա տարածք։