Մամուլի տեսություն 17.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124407-Մամուլի_տեսություն_17.08.2020
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ձախամետ և աջամետ ցուցարարարները բախվել են միմյանց հետ, որից հետո ոստիկանության հակախռովարար ուժերը գործուղվել են բախումների վայր:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 17, 2020 14:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.08.2020

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ձախամետ և աջամետ ցուցարարարները բախվել են միմյանց հետ, որից հետո ոստիկանության հակախռովարար ուժերը գործուղվել են բախումների վայր:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ում ձախամետ և աջամետ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ-ի  Ջորջիա, Միչիգան և Օրեգոն նահանգներում  բախումներ են տեղի ունեցել աջամետ ու ձախամետ ցուցարարների միջև, որից հետո ոստիկանության հատուկ նշանակության և հակախռովարար ուժեր են գործուղվել բախումների վայր:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, հակառասիստական ցույցերի շարունակվելն ամերիկացիներին հանել է իրար դեմ: Հաղորդվել է,որ մի մի քանի խմբավորումներ այդ թվում Օրեգոն նահանգի Պորտլենդի հակակառավարական հայրենասեր խումբը և Միչիգանի Կալամազու քաղաքում աջակողմյան Proud Boys «Այլընտրանքային խումբ»-ը, բախվել են հակաֆաշիստական ​​ցուցարարների և  «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման  ակտիվիստների հետ:

Տասնյակ ցուցարարներ, որոնցից շատերը զինված էին և կրում էին ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակվա անջատողական նահանգների  դրոշները , հանրահավաք են անցկացրել Ատլանտայի արվարձանում գտնվող հայտնի զբոսայգու մոտ, որտեղ  գտնվում է քաղաքացիական պատերազմների ժամանակ ստրկատիրության հովանավոր և անջատողական նահանգների ղեկավարների մեծ հուշահամալիրը:

 

«Քեյհան» օրաթերթ

Աշխարհի տարբեր երկրներում ԱՄԷ-ի դավաճանության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են

Անցած հինգշաբթի օրը հարաբերությունների նորմալացման մասին Սիոնիստական ռեժիմի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ձեռքբերված համաձայնությունն ընկալվել է որպես վերջինիս կողմից դավաճանություն Պաղեստինի և Իսլամ աշխարհի նկատմամբ: Տարբեր երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ:  Լիբիայում հրկիզել են ԱՄԷ-ի դրոշը: ԱՄՆ-ում գտնվող պաղեստինյան խմբերը ևս միաժամանակ քայլերթ են իրականացրել ԱՄԷ-ի դեմ: 

 

«Ջավան» օրաթերթ

Ծերունի աղվեսը թե՞ ՀԳՀԾ-ի գիշատիչ բորենին

Եվրոպային, կամ գոնե եվրոպական երկրներից մեկին, արտաքին քաղաքականության և հին գաղութներին դիմակայելու  հարցում անվանում են աղվես: Բրիտանիային անվանում են Ծեր աղվես: Ծեր ոչ թե քաղաքակրթության հնության առումով, այլև  այն իմաստով, որ աղվեսը որքան ծերանում է, ավելի խորամանկ է դառնում: Այժմ թվում է որ Եվրոպան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով և  Իրանի զենքի էմբարգոի հարցում իր քաղաքականության պատճառով վաստակել  է «ՀԳՀԾ-ի գիշատիչ բորենի» անունը: Իրանի զենքի էմբարգոն  երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը ցույց է տալիս, որ  ծեր աղվեստը փորձում է գիշատել  ՀԳՀԾ-ի դիակը: 

Ե՛վ ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևին Բրիտանիայի ու Ֆրանսիայի ձեռնպահ քվեն,և՛  նրանց դիվանագիտական նախադասությունները,  պետք չեն Իրանին: 

 

 «Արմանե Մելլի» օրաթերթ

ԱՄՆ-ն պատերազմելու պայմաններ չունի

Կատարում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ընտրողների ձայները շահելու և վերընտրվելու համար Իրանի դեմ Թրամփի հարձակման մասին: Նա ասել է,որ Թրամփն այդ պատճառով է Աբրամսին ընտրել: Սակայն Աբրամսի ու Պոմպեոյի կողմից Թրամփին  «ամերիկացիները երբեք պատերազմի ժամանակվա նախագահին դուրս չեն անելու Սպիտակ Տանից» տրամաբանությամբ համոզելը չի համապատասախանում իրականությանը:

Ինչպես անցյալում, Բուշը երեք ամիս մնացած իր նախագահության ավարտին  հարձակվեց Սոմալիի վրա, մտածելով, որ դա արդյունավետ կլինի իր վերընտրելու համար, բայց առանձնահատուկ ոչինչ տեղի չունեցավ և Քլինթոնը հաղթեց ընտրություններում: Բացի այդ, պատերազմում հաղթանակը չի  կարող գործող նախագահի վերընտրվելու պատճառ դառնալ: 

*** 

Armenpress.am

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն ռազմավարական կայունության շուրջ կոնսուլտացիաների նոր փուլը

 

Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, ինչպես սպասվում Է, օգոստոսի 17-ին կսկսվի Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներկայացուցչական միջգերատեսչական պատվիրակությանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռյաբկովի գլխավորությամբ, դիմավորել են «Շվեխատ» օդանավակայանում:

Օգոստոսի 17-18-ին Վիեննայում կանցկացվի ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների նոր փուլը»,-ասվում Է Ավստրիայում ՌԴ դեսպանության՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահի՝ սպառազինությունների նկատմամբ հսկողության գծով հատուկ ներկայացուցիչ Մարշալլ Բիլլինգսլին: Ռազմավարական կայունության հարցերի շուրջ կոնսուլտացիաների նախորդ փուլը տեղի Էր ունեցել հունիսի 22-ին:

Այն ժամանակ Ռյաբկովի եւ Բիլլինգսլիի գլխավորությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները Վիեննայում քննարկել Էին սպառազինությունների նկատմամբ հսկողության հեռանկարները, ներառյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) երկարացման հարցը:

Բացի այդ, ռազմավարական երկխոսության շրջանակներում հուլիսի 27-30-ին Վիեննայում տեղի են ունեցել փորձագետների աշխատանքային խմբերի նիստեր՝ մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրների փոխգործակցությանը՝ միջազգային անվտանգության եւ սպառազինությունների նկատմամբ հսկողության անվտանգության ոլորտում:

Նախօրյակին Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին հայտարարել Էր, որ դեռ նախադրյալներ չկան ռազմավարական կայունության ոլորտում ԱՄՆ-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

 

Armenpress.am

Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայիում դեսպանի պաշտոնից

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ֆինանսական ստուգումների արդյունքում հիմնավոր ապացույցներ էինք ձեռք բերվել, որ Հասանովը թույլ է տվել բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնում և կատարել է մի շարք այլ իրավախախտումներ:

Օգոստոսի 13-ին Էլդար Հասանովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, մինչև նոյեմբերի 3-ը:

 

lragir.am

Կոնգրեսն արձակուրդից կվերադառնա, որպեսզի Թրամփին թույլ չտա արգելել փոստով քվեարկությունը

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ ինքն այս շաբաթ ամառային արձակուրդից հետ Է կանչելու օրենսդիրներին՝ փոստային գերատեսչության պաշտպանության վերաբերյալ ավելի վաղ պատրաստված օրինագծի օգտին քվեարկելու համար:

Պալատի կոնգրեսական անդամներին ուղղված նամակում Փելոսին հայտարարել Է, որ քվեարկության կդրվի այն օրինագիծը, որն արգելում Է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանված որեւԷ փոփոխություն մտցնել փոստային գերատեսչության ծառայության մեջ:

Նրա օգնականն ասել Է, որ, հավանաբար, նիստը կարող Է տեղի ունենալ օգոստոսի 22-ին:

Ավելի վաղ Փելոսին հայտարարել Էր. «Նախագահը, նրա ընկերները եւ հանրապետականները Կոնգրեսում շարունակում են տոտալ գրոհը փոստային գերատեսչության եւ 2020 թվականի ընտրությունների ամբողջականությունն ապահովելու նրա դերի վրա՝ երկրի քաղաքացիներին կոչ անելով նախօրոք փոստով քվեարկել նախագահական ընտրություններին, որպեսզի հանրապետականներին զրկի ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելու հնարավորությունից՝ մոտիվացնելով փոստային առաքումների խափանումով»:

Նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում փոստով քվեարկություն անցկացնելու դեմ. այդ ձեւը բացատրվում Է կորոնավիրուսի տարածման պայմաններում սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությամբ:

Նախագահի կարծիքով, փոստով քվեարկությունը կարող Է հանգեցնել զանգվածային կեղծարարության եւ ձայների հաշվման ուշացման: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են այն բանում, որ նա խափանում Է փոստային գերատեսչության աշխատանքը եւ նույնիսկ հատուկ փորձում Է խափանել փոստով առաքումը, որպեսզի փաստարկներ ունենա այդպիսի քվեարկության դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1in.am

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում կրկնակի ընտրություններ չեն լինի

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի անվաքարշակների գործարան կատարած այցի ընթացքում ասել է, որ երկրում կրկնակի նախագահական ընտրություններ չեն լինի: Այս մասին հաղորդել է Բելտա գործակալությունը:

«Ես երբեք չեմ գնա նրան, որ ինչ-որ բան անեմ ճնշման տակ, այլ ընտրություններ չեն լինի»,-շեշտել է հանրապետության ղեկավարը:

Ըստ նրա, հակառակ դեպքում վեց ամսից երկրում կկործանվեն եւ Մինսկի անվաքարշակների գործարանը, եւ «ՄԱԶ»-ը եւ «ԲԵԼԱԶ»-ը:

 

Tert.am

Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամով՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին կազատվի աշխատանքից: Այդ մասին հայտնում էր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Այսօր Tert.am-ը տեղեկացավ, որ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար 1 մլն 800 հզր դրամի չափով:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,-ասվում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարսգյանի օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ: