Մամուլի տեսություն 18.05.2020
Իսրայելում բողոքի ցույցերի աճին զուգահեռ, Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի մասին հայտարարելուց հետո,, թվում է, որ Սիոնիստական ռեժիմի ճգնաժամիային տնտեսությունը փրկելն ԱՄԷ-ի առաջին առաքելությունն է:
Մարդոմսալարի օրաթերթ
Լուկաշենկոն նահանջում է
Բելառուսի նաագահական ընտրություններում Ալեքսնդր Լուկաշենկոյի 37-ամյա մրցակից և ընդդիմության ներկայիս առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հայտարարությունից հետո, գործող նախագահն ակնհատորեն նահանջել է իր դիրքից:
Տեղեկությունների համաձայն, Բելառուսի կառավարության պաշտոնյաների գործադուլներից հետո, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ է կիսել իշխանությունը Տիխանովսկայայի հետ:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի ճգնաժամային տնտեսությունը փրկելը ԱՄԷ-ի առաջին առաքելությունն է
Սիոնիստական ռեժիմի տնտեսությունը կանգնած է տարբեր ճգնաժամերի առաջ: Աղքատությունն ու գործազրկությունը վերջին տարիներին աճել են գրավյալ տարածքներում, իսկ կորոնավիրուսի պանդեմիայցի հետո, շատ բնակիչներ գտնվում են ավելի վատ վիճակում: Դա բողոքի ակցիաների պատճառներից մեկն է, որոնց մասնակիցներն արդեն միք անի շաբաթ շարունակ, կոչ են անում տապալել Նեթանյահուին: Նեթանյահուի կոռումպացվածության դեմ բողոքողները բողոքում ենպահանջում են նրա հրաժարականը:
Նման պայմաններում, հրապարակվում է ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: ԱՄԷ-ն ներդրումներն է անելու Իսրայելի սնանկ տնտեսության մեջ: Փաստորեն, Աբու Դաբիի թագաժառանգ Աբու Զայդը առաքելություն ունի օգնելու Սիոնիստական ռեժիմի սնանկ տնտեսությանը: Հարցազրույցներից մեկում Բենջամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ն ներդրումներ կանի երկրում ՝ Աբու Դաբիի հետ պայմանագրի համաձայն:
Էբթեքար օրաթերթ
Կորոնավիրուսը հասարակության մեջ փոփոխություններ առաջացրեց և փոխեց մարդկանց կյանքը
Կորոնավիրուսի տարածումը հասարակության մեջ փոփոխությունների պատճառ է դարձել, և շատ մարդիկ ստիպված են լինում հրաժարվել կամ փոխել իրենց նախկին ապրելակերպը
Այս փոփոխությունը տեղի են ունեցել որոշակի սահմանափակման հետևանքով և քանի դեռ կորոնավիրուսի համաճարակը չի նահանջել, հասարակության անդամները չեն կարող վերադառնալ իրենց նախկին ապրելակերպին:
Այս փոփոխությունները կարող են վերականգնվել կորոնավիրուսի ավարտին: Սակայն եթե համաճարակը շարունակվի, այդ փոփոխություններից մի քանիսը կարող են շարունակվել և ընդմիշտ փոխել մարդկանց կենսակերպը:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Կասկած չկա, որ կիբեր տարածքը դարձել է ժամանակակից կյանքի անբաժանելի մասը
Համացանցը, ունի շատ դրական և բացասական կետեր, սակայն ամենաբացասականը դր անկատմամբ մարդկանց մակերեսային վերաբերմունքն է:
Դժբախտաբար, համացանցն ազդում է մարդկանց մակերեսային մտածելակերպի: Սոցիալական ցանցերը տրամադրում են մակերեսային, հակասական և շատ դեպքերում կեղծ տեղեկություններ, որոնք, կարելի է ասել, որ համացանցի ամենաբացասական հետևանքներից է: Այս խնդրի լուծման միակ ձևը կրթությունն է, այսինքն ՝ այն լրատվամիջոցները, որոնք աշխատում են այս ոլորտում, պետք է շատ ավելի տեղեկացված լինեն այս առումով:
armenpress.am
Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում
: Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել Է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Times of Israel-ը:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում Է, որ այս անգամ թիրախ Էր դարձել «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ընդերկրյա ենթակառուցվածքը»:
Սակայն, իսրայելական թերթի տվյալներով, հարվածները հասել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մերձակայքի այն տարածքներին, որոնք ընկած են հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում: Նաեւ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Յասիր Արաֆաթի անվան օդանավակայանին:
Այդ գնդակոծումը Իսրայելի զինվորականներն իրականացրել են ի պատասխան պաղեստինյան հերթական գրոհի, որի ժամանակ կիրառել են օդապարիկներին ամրացված պայթուցիչներ: Այդ օդապարիկները պաղեստինցիները սահմանով նետում են Իսրայելի կողմը: Նախօրյակին դրանցից մեկի պատճառով հրդեհ Է տեղի ունեցել Իսրայելի Սդորոտհ քաղաքում, անմիջապես մանկապարտեզի մերձակայքում: Հրշեջներն արագորեն մարել են կրակը:
Նախօրյակին իսրայելական տանկերը գնդակոծել են ՀԱՄԱՍ խմբավորման դիտակետերը Գազայի հատվածում՝ այնտեղից օդապարիկներին ամրացված պայթուցիչների արձակմանն ի պատասխան: Նրանք կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի դիրքերին, որոնք գտնվում են Բեյթ-Խանուն եւ Խան-Յունիս քաղաքներից ոչ հեռու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Հոնկոնգի՝ COVID-19-ով հիվանդացած բնակիչը կրկին կորոնավիրուսով Է վարակվել Եվրոպայում
Հոնկոնգի բնակիչը, որը չորս ամիս առաջ հիվանդացել Է COVID-19-ով, կրկին նոր տիպի կորոնավիրուսով Է վարակվել Եվրոպա կատարած ուղեւորության ժամանակ: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը, բժշկական շրջաններն սկսել են այդ դեպքի քննությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոնկոնգի համալսարանից մանրԷաբան Յուեն Քվոկ յունի կարծիքով՝ սույն դեպքն առանչություն չունի այն իրավիճակների հետ, երբ առողջացած պացիենտների օրգանիզմում հայտնաբերվել են վիրուսի թույլ մնացորդներ, որոնք դրական արդյունք են տալիս կրկնական թեստերի ժամանակ:
Պրոֆեսորը նշել Է, որ 33-ամյա տղամարդու մոտ երկրորդ անգամ եղել Է «բավականին բարձր մակարդակի վիրուսային բեռնվածություն»: Գիտնականը չի բացառել, որ պացինետը կրկին վարակման Է ենթարկվել վերջերս Իսպանիա կատարած ուղեւորության ժամանակ, որտեղ վիրուսը կարող Էր մուտացիայի ենթարկվել, իսկ թույլ իմունային համակարգը խախտվել Է եւ չի հաղթահարել վարակը՝ չապահովելով հակամարմինների երկարատեւ արտարդություն: Ըստ որում կրկնական թեստավորման ժամանակ պացիենտի մոտ հիվանդության ախտանիշներ չեն դիտվել: Ներկայումս Հոնկոնգում ընթանում Է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային անվճար թեստավորման ծրագրի գործարկման նախապատրաստումը:՛ Դրանից մեկ անգամ կարող են օգտվել այդ խտաբնակ մեգապոլիսի բոլոր 7,5 միլիոն բնակիչները: Ընդհանուր առմամբ Չինաստանի այդ Հատուկ Վարչական Շրջանում վարակումների թիվը գերազանցել Է 4,5 հազարը, 69 հիվանդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Marks&Spencer-ը հայտարարել է հաջորդ 3 ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին
Մեծ Բրիտանիայի մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկը՝ Marks&Spencer-ը, հայտարարել Է հաջորդ երեք ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես տեղեկացրել Է մանրավաճառ կազմակերպությունը, հաստիքների թվակազմի կրճատման միջոցը կապված Է նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքների հետ եւ «կարեւոր քայլ Է միջոցների խնայողության ծրագրի իրականացման գործում»:
Marks&Spencer-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ռոուն այդ առնչությամբ նշել Է, որ բրիտանական ցանցը պետք Է «դասեր քաղի ճգնաժամից եւ արագացնի կերպափոխումը», քանի որ «գնորդների որոշ սովորություններ ընդմիշտ փոխվել են»:
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավարությունում ախտահարվել Է գրեթե 320 հազար մարդ, որոնցից 41 հազարը մահացել Է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը երկրում կրկին սկսել Է աճել, ուստի որոշում Է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին վեց օրում վարակվածների օրական աճը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցում Է հազար դեպքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
.panarmenian.net
Լիբանանում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալները լիքն են․ Երկիրը 2 շաբաթով փակելու առաջարկ կա
Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյունից հետո, վարակվածների ընդունող հիվանդանոցները լիքն են, փոխանցում է AFP-ն։
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին:
Առողջապահական ոլորտի պատասխանատուները պահանջել են երկրում երկշաբաթյա կարանտին հայտարարել՝ պանդեմիայի զսպման համար։
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քան պաշտոնականն է։ Նա հորդորել է բոլորին դիմակ կրել՝ նշելով, որ վիրուսը տարածվում է ամենուր։
«Սա կայնքի ու մահու հարց է»,- նշել է Հասանը՝ հավելոլով, որ առաջիկայում հնարավոր է մասնավոր ու պետական հիվանդանոցները չկարողանան պացիենտների ընդունել։
Վերջին 24 ժամում Լիբանանում վարակի 456 նոր դեպք է գրանցվել, ցուցանիշը ռեկորդային է երկրի համար։ Վարակակիրների ընդհանուր թիվը 9337 է, 105 մահ կա վիրուսից։
.panarmenian.net
Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել
Չինաստանի Մտավոր սեփականության պետական վարչությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել։
Այն ստացել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիան և CanSino Biologics ընկերությունը, որոնք համատեղ մշակել են Covid-19-ի դեմ ռեկոմբինանտային (ադենովիրուսային վեկտորի հիման վրա) Ad5-nCoV պատվաստանյութը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հունիսին այդ պատվաստանյութին 1 տարի ժամկետով հատուկ թույլտվություն էր տրվել երկրում ռազմական նպատակով կիրառման համար։
Մկների և ծովախոզուկների նմուշների թեստավորումը վկայում է, որ պատվաստանյութը կարող է սեղմ ժամկետում օրգանիզմի ինտենսիվ բջջային և հումորալ իմունային արձագանք ապահովել։
Ըստ հետազոտման՝ մեկանգամյա իմունիզացիայից 14 օր անց Ad5 nCoV-ը կարող է զգալիորեն նվազեցնել ծանրաբեռնվածությունը թոքային հյուսվածքի ներսում, ինչը վկայում է, որ պատվաստանյութը լավ իմունապաշտպանիչ արդյուքն է տալիս Covid-19-ից։ Նշվում է, որ պատվաստանյութն արագ է պատրաստվում, ինչը թույլ կտա սեղմ ժամկետում ապահովել դրա զանգվածային արտադրությունն անսպասելի բռնկման դեպքում։
Ըստ առկա տեղեկությունների՝ Չինաստանում արդեն 6 պատվաստանույթ կա, որոնք հասել են կլինիկական փորձարկումների փուլին։ Չինացի մասնագետները հետազտությունները սկսել են երկրում առաջին բռնկումից, սակայն մարդկանց շրջանում փորձարկման համար արտոնվել են միայն ռեկոմբինանտային և ապաակտիվացվածները։
.panarmenian.net
Կալիֆոռնիայում 700 ծովառյուծի կքնեցնեն՝ ձկներին ոչնչացումից փրկելու համար
ԱՄՆ-ում արված օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս քնեցնել կալիֆոռնիական ծովառյուծների։ Նման որոշում է կայացվել, որովհետև դրանք վտանգի տակ են դնում չավիչաների և կարմրախայտերի գոյությունը, հայտնում է National Geographic-ը։
Ըստ տեղեկությունների՝ ծովառյուծները ոչնչացնում են չավիչաների ամբողջ պոպուլացիայի 44%-ը։ Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարում 700 ծովառյուծ կոչնչացվի։
Գիտնականների գնահատականով ընձառյուծների պոպուլացիան տարեկան 5%-ով աճում է։
Որոշումը Միացյալ Նահանգներում առաջացրել է բնապահպանների դժգոհությունը։