Մամուլի տեսություն 19.08.2020
Իրանի նկատմամբ սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ֊-ի առաջարկած օրինագիծը ձախողվելուց հետո, Սաուդյան նախարարների խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել վավերացնել այդ օրինագիծը։
Ջամե Ջամ
Ռուսաստանի դիվանագետի հեգնախառն ակնարկն ուղղված ԱՄՆ- ին. Դոմինիկյան հանրապետությունը կարևոր խաղացող է Պարսից ծոցում
Ռուս դիվանագետը Իրանի նկատմամբ սպառազինական պատժամիջոցների չեղարկումը որպես ԱԽ թիվ 2231 բանաձևի իրականացման քայլ բնութագրելով, ծաղրի է ենթարկել այս կապակցությամբ ԱՄՆ- ի ներկայացրած օրինագծին Դոմինիկյսն հանրապետության կողմ քվեարկելու փաստը։
Վիեննայում հաստատված միջազգային կառույցներում Մոսկվայի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է. «Օրինագիծը միայն մեկ կողմ ձայն հավաքեց, դա էլ Դոմինիկյան հանրապետության կողմից, հավանաբար նրա համար, որ այս երկիրը կարևոր խաղացող է Պարսից ծոցում։ Չեք կարծու՞մ խնդիրը ԱՄՆ- ի հետ է կապված»։
Իրան
Ռիադը պահանջում է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն
Իրանի նկատմամբ սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ֊-ի առաջարկած օրինագիծը ձախողվելուց հետո, Սաուդյան նախարարների խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել վավերացնել այդ օրինագիծը։
Խորհուրդը իր վերջին նիստում համաշխարհային հանրությանը հորդորել է Իրանի նկատմամբ սպառազինական տեսակի պատժամիջոցները երկարաձգել։
Քեհյան
Գազայի բնակիչները հրկիզվող օդապարիկներով հրդեհել են Իսրայելի 42 կետեր
Սիոնիստական ԶԼՄ- ները հաղորդել են, որ երեկ առավոտից առնվազն 42 հրկիզման դեպք է գրանցվել Իսրայելում։ Իսրայելի ռեժիմը այդ միջոցառմանն ի պատսխան մի քանի անգամ ռմբակոծել է Գազան։ Այս ռեժիմը նաև արգելել է բոլոր տեսակի ապրանքների մուտքը Գազա, բացառությամբ սնունդի, այդպիսով ճնշում գործադրելով պաղեստինցիների վրա։
Էթեմադ
Կորոնավիրուսը որպես ընկճախտի աղբյուր
Կորոնավիրուսը ոչ միայն կյանքեր է խլում, այլև մարդկանց հասցնում է ինքնասպանության։ Բազմաթիվ հաղորդումների համաձայն կորոնավիրուսից բխած իրավիճակի հետևանքով առաջացել են տարբեր տեսակի հոգեբսնական բնույթի խնդիրներ։ Որպես օրինակ Եգիպտոսում մի ուսուցիչ իմանալով, որ վարակված կորոնավիրուսով ինքնասպան է եղել։
armenpress.am
Գերմանիայում ցանկանում են ճգնաժամից դուրս գալ քառօրյա աշխատանքային շաբաթի օգնությամբ
Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը հայտարարել Է, որ մինչեւ չորս օր աշխատանքային շաբաթի կրճատումը կարող Է հարմար միջոց դառնալ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ IG Metall արդյունաբերական արհմիության ղեկավար Յորգ Հոֆմանը Sueddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ քառօրյա աշխատանքային շաբաթը կարող Է դառնալ «այն սեկտորների կառուցվածքային փոփոխությունների պատասխանը, ինչպիսին ավտոմոբիլային արդյունաբերությունն Է», եւ թույլ կտա պահպանել աշխատատեղերը:
«Հարկավոր են լավ եւ պրագմատիկ գաղափարներ, որպեսզի միասին անցնենք ճգնաժամի միջով»,-ասել Է Հայլը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ աշխատանքային շաբաթի կրճատումը՝ մասնակի փոխհատուցման վճարմամբ, կարող Է դառնալ հարմար միջոց: Հիմնական պայմանը, հավելել Է Հայլը, սոցիալական գործընկերների համաձայնությունն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ամերիկյան ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների գործակալությունը:
«Հաղորդագրություններ են ստացվել Դեյր Էզ Զորի նահանգի Կոնիկո գազի հանքավայրի շրջանում անօրինական ամերիկյան ռազմակայանի վրա գրոհի մասին»,-հաղորդում Է գործակալությունը:
Գործակալության տվյալներով, ռազմակայանի տարածքի ուղղությամբ արձակվել Է մի քանի հրթիռ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
ԱՄՆ-ի զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ անօրինականորեն հսկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Դեյր Էզ Զոր, Էլ-Հասաքե եւ Ռաքքա նահանգների տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը:
Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել Է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով:
Միեւնույն ժամանակ հաճախ հաղորդագրություններ են հայտնվում Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինվորականների վրա անհայտ զինված ջոկատների հարձակման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ֆինլանդիան վերադարձնում է սահմանին սահմանափակումները տասը երկրների համար
Ֆինլանդիայի կառավարությունիը որոշում Է ընդունել վերադարձնել սահմանին սահմանափակումները տասը պետություններից երկիր ժամանողների համար՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության ղեկավար Մարիա Օհիսալոն:
«Կառավարությունը որոշել Է, որ ուղեւորությունների համար սահմանափակումները եւ ներքին սահմաններին (Շենգենի գոտու ներսում) վերահսկողությունը կրկին կմտցվեն Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Գերմանիայից, Հունաստանից եւ Մալթայից ժամանողների համար, սահմանափակումները կվերադարձվեն նաեւ Իռլանդիայի, Սան Մարինոյի, Ճապոնիայի եւ Կիպրոսի համար»,- ասել Է նա:
Նախարարը նշել Է, որ Ֆինլանդիա մուտքի պայմաններն այժմ ամենախիստն են Եվրոպայում: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 24-ին:
Բացի դրանից, Ֆինլանդիայի Տրանսպորտի եւ հաղորդակցությունների գործակալությունը ներկայումս պատրաստում Է որոշում Ֆինլանդիայի Տուրկուի եւ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի միջեւ թռիչքների հնարավոր դադարեցման մասին, որտեղից Ֆինլանդիա Է ժամանել արդեն 40-ից ավելի կորոնավիրուսով ախտահարված: Ֆինլանդիայում նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 24-ով՝ օգոստոսի 18-ին հասնելով 7 776-ի:
Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել Է 334 մահացու վախճան: Վերջին գնահատումների համաձայն՝ հանրապետությունում դիտվում Է մեկ օրում վարակումների թվի ակնհայտ աճ՝ հուլիսի սկզբի ցածր ցուցանիշների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net/
Թրամփ․ Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ՝ չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ նա չի ցանկանում հիմա գործ ունենալ ՉԺՀ հետ։
«Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Ես չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ՝ հաշվի առնելով, թե ինչ արեցին նրանք այս երկրի և աշխարհի հետ։ Չեմ ուզում հիմա խոսել Չինաստանի հետ։ Նրանք կարող էին կասեցնել սա (խոսքը կորոնավիրուսի մասին է)»,- ասել է Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ճշգրտող հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն դուրս գալ Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլից, նախագահն ասել է, որ դեռ կմտածի։
ԱՄՆ և Չինաստանի միջև Վաշինգտոնում հունվարի 15-ին տեղի է ունեցել երկու երկրների միջև առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ պայմանավորվածությունների կնքման արարողությունը։ Փաստաթղթերը ստորագրել են Թրամփը և Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն։ Չինաստանը համաձայնել է $76.7 միլիարդով և $123.3 միլիարդով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին և երկրորդ տարում։ Խոսքը գնում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ապրանքների մասին։ Վաշինգտոնը կարծում է, որ այդպիսով կկարողանա զգալիորեն կրճատել առևտրային պակասուրդը։
panarmenian.net/
Covid-19-ի ժամանակ հոտառության կորստի մեխանիզմը պարզվել է
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մոտ հոտառության կորստի մեխանիզմը։ Պարզվել է, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի սովորական մրսածության ժամանակ նկատվող նմանատիպ երևույթի հետ։
Կորոնավիրուսով վարակվածներից շատերը ևս կորցնում են հոտառությունը, նույնիսկ եթե այլ ախտանիշներ չունեն, գրում է BBC-ն։
Փորձարկումների ընթացքում գիտնականները վարակվածների քթում հայտնաբերել են ACE-2 ֆերմենտի շատ մեծ խտացում։ Համարվում է, որ վիրուսն ինչ-որ կերպ բջիջներ է ներթափանցում հենց այդ ֆերմենտի շնորհիվ։ Եվ դա նշանակում է, որ այդ դեպքում քիթը մեր թույլ օղակն է:
Գիտնականները պնդում են, որ իրենց հետազոտությունը թույլ կտա պատասխանել հարցին, թե ինչու է կորոնավիրուսն այդքան վարակիչ, և առավել արդյունավետ բուժում մշակել։
Ավելի վաղ վարակաբան Ջոնաթան Լեթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը վարկած էին առաջ քաշել, թե կորոնավիրուսը կարող էր առաջանալ դեռ 2012 թվականին՝ Չինաստանում։ Նրանք հայտնաբերել էին չինացի մի բժշկի գրառումները, որը Յունան նահանգում բուժել էր հանքափորներին. վերջիններս 2 շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների կեղտից։ Որոշ հանքափորներ հիվանդացել էին՝ ունենալով Covid-19-ին բնորոշ ախտանիշեր․ թոքաբորբ, չոր հազ, ցավ վերջույթներում և բարձր ջերմություն: Նրացից ոմանք միացվել էին թոքերի արհեստական օդափոխման սարքերի, 3-ը մահացել էին։
Պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսը բռնկվել է 2019-ի վերջին՝ չինական Ուհան քաղաքում։