Մեկնաբանություն. Իրանն ունի ռազմավարական զենք արտադրելու մեծ ունակություն
Իրանի զենքի էմբարգոյի ավարտը կարող է նշանակել, որ տարիներ շարունակ սահմանափակումներից և պատժամիջոցներից հետո, մուտք գործելով ռազմական տեխնիկայի, առաջադեմ սարքավորումների և զենքի շուկա, Իրանը կարող է նպատակակետ դառնալ աշխարհի խոշորագույն զենքի գործարանների համար:
Երեքշաբթի օրը այն բանից հետո, երբ Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամները այցելեցին Պաշտպանության նախարարության պաշտպանական նվաճումների ցուցահանդես, Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարության կարողություններին և ենթակառուցվածքներին ՝ երկրի պաշտպանական կարիքները բավարարելու հարցում ընդգծել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը շարունակում է իր ուղին ազգային անվտանգության ամրապնդման և զսպիչ ուժի պահպանման ուղղությամբ:
Չնայած բոլոր սահմանափակումներին և պատժամիջոցներին, որոնք գոյություն ունեն ութամյա պատերազմից ի վեր և դրանից հետո Իրանը պաշտպանվելու համար ապացուցել է, որ կարող է հասնել շատ նշանակալի նվաճումների ՝ օգտագործելով տեղական փորձը և գիտելիքները:
Հրթիռային ասպարեզն այն ոլորտներից մեկն է, որը անհրաժեշտությունը զգացվում էր պարտադրված պատերազմի ժամանակ և այսօր Իրանը հայտնի է որպես թվավոր հրթիռների, բալիստական հրթիռների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը:
Օգտագործված տեխնոլոգիան և հրթիռային վառելիքի տեսակը հանգել է նրան, որ բազմաթիվ վերլուծաբաններ և ռազմական և քաղաքական փորձագետներ ամբողջ աշխարհում համոզված են, որ նոր ռազմական և հետախուզական հավասարակշռությունը փոխվել է ի նպաստ Իսլամական հանրապետության:
Աշխարհաքաղաքական հարցերի վերլուծաբան Անտոնիո Քարտոլուչին ասել է. «Իրանը այն երկրներից մեկն է, որն օգնում է ձևավորել նոր բազմաբևեռ աշխարհը»:
Իրանը նաև զգալի հաջողություններ է արձանագրել ռազմածովային պաշտպանության ոլորտում: «Ղադիր» և «Ֆաթեհ» իրանական սուզանավերի արտադրումը, որոնք ունեն հատուկ հնարավորություններ և առանձնահատկություններ այդ ձեռքբերումներից են: ԱԹՍ-ները ևս մեկ ոլորտ է, որում Իրանը տարածաշրջանում թիվ մեկ ուժն է և աշխարհի լավագույն չորս երկրներից մեկը: Իրանը ունի նաև մի քանի օդային պաշտպանության համակարգեր: Բավար 373 համակարգը, Խորդադ 3-ը, Թաբասը, Քամին 2-ը և Սայադը Իրանում արտադրված ՀՕՊ համակարգերից են: Լազերային պաշտպանության համակարգերի ոլորտում, որ աշխարհի մի քանի երկրներ կարողացել են հաջողության հասնել, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է լազերային զենքի նախագծման և արտադրության մեջ լուրջ ձեռքբերումներ արձանագրել:
Պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջընթացը փաստորեն երկրի ռազմավարական խորությունն է, որն ունի բնիկ գիտության և տեխնոլոգիայի երաշխիքներ:
Հաշվի առնելով այս գործընթացը և հնարավորություններն Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարն ընդգծել է, որ Իրանը խնդիր չունի առաջադեմ և ռազմավարական զենք արտադրելու հարցում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio