Մամուլի տեսություն 21.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124555-Մամուլի_տեսություն_21.08.2020
Իրանի պաշտպանական արդյունաբերությունը 9 աստիճան բարձրանալով, աշխարհում զբաղեցրել է 14-րդ տեղը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 21, 2020 09:12 Asia/Tehran

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը 9 աստիճան բարձրանալով, աշխարհում զբաղեցրել է 14-րդ տեղը:

Իրան օրաթերթ

Իրանի նախագահն ասել է .«Վերջին 6 տարիներին Իրանի պաշտպանական արդյունաբերությունն աշխարհում 23-րդ տեղից հասել է 14-րդին:

Հասան Ռոհանին հավելել է. «Մեր ռազմավարությունը հհարձակողական չէ: Մենք չենք ցանկանում  գրավել որևէ տարածք կամ վնասել մի ազգի, և մեր հարևանները վստահ են, որ մեր պաշտպանությունըական ուժը բխում է նաև իրենց շահերից»:

«Մեր ռազմավարությունը պաշտպանական է և կանխարգելիչ: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ երկիրը պաշտպանելու համար», - ասել է Ռոհանին, նշելով, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, հատկապես Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կորոնավիրուսի մասին վերջին լուրերը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դանդաղորեն մոտենում է 22 միլիոնին, և դրա անկման մասին լուրերը պարզապես միֆ են:

Հետազոտողները տարբեր փորձերից և դիտարկումներից հետո եզրակացրել են, որ կորոնավիրուսը կարող է ազդել պտղի աճի վրա: Այս հիվանդությամբ վարակված հիվանդությամբ հղի կանանց մոտ կարող են առաջանալ պտղի զարգացման հետ կպված խնդիրներ: Այդ իսկ պատճառով նարքն պետք է անցնեն ավելի շատ հետազոտություններ:

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող մարդիկ, մինչև երեք ամիս կրկին չեն վարակվում:

5 միլիոն կորոնավիրուսով վարակված ունեցող ԱՄՆ-ի առողջապահական պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նահանգներից շատերը շուտով ստիպված կլինեն վերադառնալ լիարժեք կարանտինի և պարետային ժամի:

 

Համշահրի

Բախումներ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև

«Սևերի կյանքն արժեք ունի» շարժման կողմնակիցները և ռասիստ Թրամփի կողմնակիցները բախվել են ԱՄՆ մի շարք քաղաքներում:

Առնվազն երեք նահանգում ՝ Ջորջիայում, Միչիգանում և Օրեգոնում, երկու կողմերի միջև գրանցված բախումներից հետո, ոստիկանության հատուկ ուժերը տեղակայվել են բախումների վայրում: ՝

 

Էթեմադ օրաթերթ

Թրամփ.  Մենք պարտավոր չենք մնալ Իրաքում

«Մենք պետք չէպարտավոր չենք մնալ Իրաքում  և կարող ենք ցանկացած պահի հեռանալ», - ասել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը՝ Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

«Երբ ես եկա Սպիտակ տուն, ԻԼԻՊ-ն արագորեն գրավում էր Իրաքի և Սիրիայի խոշոր տարածքները: Սակայն այսօր մենք այդ տարածքների 100 տոկոսը հետ ենք գրավել»,- ասել է Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի հետ հանդիպման ժամանակ:

«Օբամայի վարչակազմը շատ, շատ վատ աշխատեց», - ասել է Թրամփը և հավելել ,- «Մենք այժմ աշխատում ենք Իրաքի հետ, և նրանք օգտագործում են ամերիկյան դոլարը, որն աշխարհում ամենահզոր արժույթն է:

 

armenpress.am

Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ

 Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Hindu հրատարակությանը հայտնել Է Հնդկաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անուրագ Շրիվաստավան:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ:

Շրիվաստավան նշել Է, որ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներն անհրաժեշտ են «COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման ազգային փորձագիտական խմբին», որը կուսումնասիրի առկա պատվաստանյութերը եւ կորոշի Հնդկաստանում արտադրության համար հնարավորները:

«Փորձագիտական խմբի նպատակն այն Է, որպեսզի Հնդկաստանն ամբողջ աշխարհում բոլոր ընթացիկ ջանքերի ավանգարդում լինի ինչպես Հնդկաստանում, այնպես Էլ ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար հնարավոր պատվաստանյութերի պատրաստման, արտադրության եւ գործարկման գծով»,-ասել Է Շրիվաստավան:

Նա նշել Է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն աջակցություն կցուցաբերի փորձագիտական խմբին՝ արտասահմանում պատվաստանյութեր արտադրողների եւ դրա արտադրությամբ շահագրգռված հնդկական ընկերությունների միջեւ շփումներ հաստատելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վենկատեշ Վարման ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով համագործակցությունը քննարկել Է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ, իսկ դեսպանության աղբյուրները նշել են, որ հնդկական ընկերությունները ՌՈւՆՀ-ի հետ շփման մեջ են գտնվում COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնչությամբ եւ տեխնիկական մանրամասներ են խնդրել պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Իրավապահ մարմինները ժխտում են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում

Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո. նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Նախնական վարկածը չի փոխվել: Խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Ավելի ստույգ կարելի կլինի ասել ախտորոշումից եւ բժիշկների եզրակացությունից հետո»,- ասել Է նա:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրեական գործ առայժմ չի հարուցվել, քանի որ տվյալներ չկան Նավալնիի դիտավորյալ թունավորման մասին: Նրան ստուգման շրջանակներում կհարցաքննեն, հենց որ նրա առողջական վիճակը թույլ տա:

 

armenpress.am

Թրամփը Բայդենին անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնվելու ընթացքում

  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ Է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«47 տարվա ընթացքում Ջոն ոչ մի բան չի արել, ինչի մասին նա այժմ խոսում Է. «Նա երբեք չի փոխվի, դրանք միայն խոսքեր են»,-Twitter-ում գրել Է Թրամփը՝ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բայդենի ելույթի ժամանակ:

Իր ելույթում Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության Է ենթարկել Թրամփին եւ հայտարարել, որ ինքն ունի երկրի զարգացման իր պլանը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ:

Բայդենը ԱՄՆ-ի Դելավերի նահանգի սենատորն Է եղել 1973-ից մինչեւ 2009 թվականները, իսկ 2009-2017 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ՀԲ․ Համաճարակը սպառնում է 100 մլն մարդու ծայրահեղ աղքատ դարձնել

 Կորոնավիրուսի համաճարակը կարող է մինչև 100 մլն մարդու վերադարձնել ծայրահեղ աղքատության։ Այս մասին, Bangkokpost.com-ի փոխանցմամբ, հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը:

Նրա խոսքով՝ իրավիճակը թելադրում է, որ վարկատուները կրճատեն ռիսկի ենթակա աղքատ երկրների պարտքի չափը։ Թեև, ՀԲ նախագահի գնահատմամբ՝ սա բավարար չէ իրավիճակը փրկելու համար։

Մեծ քսանյակի որոշ երկրներ արդեն պարտավորվել են դադարեցնել ամենաաղքատ երկրներից պարտքերի վճարումները մինչև տարեվերջ, և հնարավոր է՝ սկզբունքը կիրառեն նաև մյուս տարվա համար։

Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 22,679,466 մարդ, մահացել է 793,710-ը, առողջացել՝ 14,542,845-ը։

 

panarmenian.net

Թուրքիան միաժամանակ 13 պատվաստանյութ է մշակում

  Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից երեքը դուրս է եկել կենդանիների փորձարկման փուլից: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ։

Օգոստոսի 20-ի դրությամբ 253,108 կորոնավիրուսի դեպք է գրանցվել Թուրքիայում, մահացել է 6039 մարդ։

Գերմանիան և Չինաստանը դիմել են Թուրքիայում 3-րդ փուլի փորձարկումներ անցկացնելու համար՝ ներկայացնելով նախակլինիկական փորձարկումների արդյունքները, իսկ Անկարան ցանկանում է սկզբից տեսնել ռուսական պատվաստանյութի նախակլինիկական արդյունքները։