Մամուլի տեսություն 22.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124609-Մամուլի_տեսություն_22.08.2020
Հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու հատկապես Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով Թրամփի տված խոստումից հետո, ԻՀՊԿ-ն կատարել է երկու գերարդիական բալիստիկ ու թևավոր հրթիռների շնորհանդեսը, որոնք արտադրվել են Իրանում:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 22, 2020 15:19 Asia/Tehran

Հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու հատկապես Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով Թրամփի տված խոստումից հետո, ԻՀՊԿ-ն կատարել է երկու գերարդիական բալիստիկ ու թևավոր հրթիռների շնորհանդեսը, որոնք արտադրվել են Իրանում:

«Քեյհան»

Հաջ Ղասեմ և Աբու Մահդի հրթիռների արտադրությունը՝ նախքան ԱՄՆ-ն քաշի ձգանը

Հինգշաբթի գիշեր հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու հարցով Թրամփի տված խոստումից հետո, Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել է ձգանի մեխանիզմի ակտիվացման պահանջը: Պահանջի ներկայացման առաջին իսկ վայրկյաններից ԱՄՆ-ի որոշման հետ հակառակությունները դարձան ԶԼՄ-ների գլխավոր լուրերը:

Հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան ասել են.«Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով ստեղծված մարտահրավերներին, մենք հավատարիմ կմնանք միջուկային համաձայնությանը: ԱԽ-ի բոլոր անդամներին կոչ ենք անում խուսափել ՄԱԿ-ի ԱԽ-ում տարաձայնությունները սրող ու խորհրդի գործերի վրա ազդող քայլերից»:

Միաժամանակ ԻՀՊԿ-ն նույնպես հանդես գալով մի հաղորդագրությամբ Հաջ Ղասեմ  բալիստիկ և Աբու Մեհդի  թևավոր հրթիռների շնորհանդեսը համարել է կանխարգելիչ, պաշտպանական ու հարձակողական դոկտրինայի խորհրդանիշը՝ Իրանի ազգային վճռականության և ցանկացած հավանական ագրեսիային դիմակայելու դաշտում «հակահարվածի» կարիքին համապատասխան նոր կարողությունների ստեղծման ուղղությամբ:

 

«Էթեմադ»

Աֆղանստանի ափիոնով ԱՄՆ-ի դրամախաղը

Այն բանից հետո, երբ պատերազմի դադարեցման ու խաղաղության ապահովման հարցում «Լոյե Ջորգե» բանաձևը շեշտը դրեց Թալիբանի 400 վտանգավոր կալանավորների ազատ արձակման վրա Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին ասել է, որ ստորագրելու է այս կալանավորների ազատ արձակման հրահանգը և ստորագրեց:

Կառավարության բանտերից Թալիբանի 5 հազար կալանավորների ազատ աձակումը ԱՄՆ-ի հետ Թալիբան խմբի համաձայնության մի մասն է:

Հղում անելով Աֆղանստանում իրազեկ աղբյուրներին BBC-ն գրել է.«Նրանց ավելի քան 1500-ը թմրադեղերի խոշոր մաքսանենգներ են և երբ Թալիբանը պնդում է, որ սրանք պետք է ազատ արձակվեն հարցը վերաբերում է մաքսանենգման ճանապարհով եկամուտ ստեղծելուն»:

ՄԱԿ-ի թմրադեղերի ու հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի 2018թ. քարտեզը ցույց է տալիս, որ խաշխաշի ցանքսատարածքների մեծ մասը կամ Թալիբանի հսկողության տակ են, կամ էլ այս շրջաններում ընդհարումները այնքան ուժեղ են, որ կոնտրոնական կառավարությունը համարյա չի վերահսկում այս տարածաշրջանները:

 

«Իրան»

Իսրայելի անվտանգության նախարար.« Մենք դեմ ենք ԱՄԷ-ին F-35- ի վաճառքին»

Որպես ԱՄԷ-ի ու Իսրայելի համաձայնության մի մաս Աբուդաբիին արդիական զենք վաճառելու հարցում կողմերի պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասություններից հետո Սիոնիստական ռեժիմի անվտանգության նախարարը հայտարարել է.«Մենք դեմ ենք ԱՄԷ-ին F-35- ի վաճառքին»:

Այն դեպքում, երբ ԱՄԷ-ի պաշտոնատարները հայտարարում էին, որ այս համաձայնության պայմաններից մեկը Իսրայելի կողմից ԱՄԷ-ին միլարդավոր դոլար արժող արդիական զենքերի վաճառքն է Թել Ավիվի պաշտոնատարները հանդես գալով առանձին հաղորդագրությամբ հայտարարել են.«Փոխզիջման համաձայնության մեջ նման կետ գոյություն չունի և Միջին Արևելքի երկրների արդիական զենքերով չսպառազինելու հարցում Իսրայելը իր դիրքերը չի փոխել»:

 

«Ջամե Ջամ»

Սաուդյան Արաբիային մի կողմ դնելու ՌԴ-ն դարձավ աշխարհի երկրորդ խոշոր նավթարդյունաբերողը

Հունիս ամսին, ՌԴ-ն Սաուդյան Արաբիայի համեմատությամբ ավելի շատ անմշակ նավթ է արդյունաբերել: Հետևաբար ՌԴ-ն դարձավ աշխարհի երկրորդ խոշոր նավթարդյունաբերողը:

Այն դեպքում, երբ ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան OPEC Plus- ի արտադրության կրճատման պայմանագրի համաձայն կրճատել են իրենց արտադրությունը, չնայած արտադրության կրճատման, հունիս ամսին ԱՄՆ-ն ի պատասխան նավթի ցածր գների շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր նավթարտադրողը:

 

armenpress.am

ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը, այնուհետև նրա կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրությունում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

armenpress.am

Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 22-ին անցկացրել է հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանն ու Լևոն Գևորգյանը։ 

Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի  շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։

Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

 

armenpress.am

ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 կարիքավոր հայ ընտանիքի

ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսում բնակվող 300 կարիքավոր հայ ընտանիքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:

Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ:

Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:

 

aravot.am

Օգոստոսի 16-ից 22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

aravot.am

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան կատարվելու է հետևյալ ընթացակարգով ԱԱՏՄ

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։ Ներկայացված ցանկը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

 

panorama.am

«Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ հուլիսի 16-ին հասանք հրադադարի ռեժիմին». Լավրով

«Այս տարվա հուլիսի 12-16-ը սահմանային բախումը մեր միջնորդությամբ պատրաստված1994-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ խախտումն էր (2016-ի ապրիլից հետո)»,-«Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Լրագրող Միխայիլ Մորոզի հարցին, թե ո՞րն է հայ-ադրբեջանական սահմանի հերթական սրացման պատճառը և որքանո՞վ է հավանական, որ այն վերաճի լայնածավալ ռազմական հակամարտության՝ Լավրովը պատասխանել է. «Անցած 26 տարիների ընթացքում առաջին անգամ հրետանու, ականանետերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բարձր ինտենսիվությամբ բախումներ տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում:

Պատճառների մի ամբողջ կոմպլեքսը հանգեցրեց բախմանը: Հիմքում, իհարկե, ղարաբաղյան չլուծված խնդիրն է, գումարած սահմանի երկու կողմերում հասարակական տարածքի բացառիկ գերտաքացումն է: Աշխարհագրական գործոնը, այսպես ասած,  ձգանի սեղմման դեր խաղաց. Հայկական կողմի որոշումը վերականգնել իր հին սահմանային անցակետը, որը Ադրբեջանի արտահանման խողովակաշարերից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, ոմանց մոտ առաջացրեց մեծ անհանգստություն, մյուսների՝ չարդարացված պատասխան ռակցիա, և արդյունքում միացավ առճակատման թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»:

Նախարարի խոսքով, իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 13-ին կողմերին կոչ  է արել անհապաղ դադարեցնել կրակը, Իրականացվել է հեռախոսազրույցներ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, հանդիպում  է եղել ՌԴ-ում  ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերին և ադրբեջանցիներին միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Երկու համայնքներն էլ պետք է լիովին գիտակցեն իրենց պատասխանատվությունը ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենքների պահպանման, այնպես էլ  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը նպաստելու առումներով»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը այս ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարության հետ:

«Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, չնայած ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին հասանք հրադադարի ռեժիմին:

Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է: Սահմանին ու շփման գծում պահպանվում է հարաբերական հանգիստ վիճակը: Նվազել են նաև փոխադարձ հրապարակային մեղադրանքները: Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:

 

panorama.am

Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ պատրաստության վիճակի՝ սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ քառորդ դարի ընթացքում առաջին անգամ ստիպված է եղել ընդունել ամենալուրջ որոշումը՝ Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ակտիվության պատճառով, բանակի հիմնական ուժերը  բերել է լրիվ մարտական  պատրաստվածության վիճակի:

Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գրոդնո քաղաքում անվտանգության բլոկի ղեկավարության հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն:

Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ ստիպված եմ եղել ընդունել ամենալուրջ որոշումը ՝ զինված ուժերի հիմնական մասերը բերելով լրիվ մարտական պատրաստվածության և արևմտյան ուղղությամբ տեղափոխելով»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկրի տնտեսության և կենսական նշանակության գործերով զբաղվելու փոխարեն ստիպված է ուշադրություն դարձնել իրավիճակի կայունացման հարցերին: «Ես նույնիսկ չէի ասի, որ երկրի ներսում, հիմնականում Մինսկում է, ես չեմ էլ ուզում այստեղ Գորդնոն անվանել այսօրվա տեսանկյունից: Այնուամենայնիվ, ինձ ամենաշատն  անհանգստացնում է այն է, որ այս ներքին իրավիճակին ավելացել է արտաքին գործոն»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Այսօր ավելի վաղ նա նշել էր, որ ակնհայտ է ընդդիմությանն արևմտյան ռազմական աջակցությունն, ինչի մասին վկայում է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխումը: