Մամուլի տեսություն 24.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124669-Մամուլի_տեսություն_24.08.2020
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ռազմավարական սխալ է համարում երկրի տնտեսությունը արտաքին իրադարձությունների հետ կապելը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 24, 2020 12:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.08.2020

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ռազմավարական սխալ է համարում երկրի տնտեսությունը արտաքին իրադարձությունների հետ կապելը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և ոչ-ռազմական բնույթի սպառնալիքների վտանգը

Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը  գերազանցում է այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարն սկսվելուց ի վեր մահացածների թվին: Եթե սեպտեմբերի 11-ի իրադարձությունը և այնուհետև ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականությունը խթանեց միջազգային համերաշխությունը և այս երկրի ժողովրդի միասնությունը,  կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է  Միացյալ Նահանգների սոցիալական պառակտման:

Այս իրավիճակում ԱՄՆ-ում  լիբերալ միջազգայնականներն ասում են, որ այս երկրի հաջորդ կառավարությունը պետք է նոր արտաքին քաղաքականություն որդեգրի և  առաջնահերթություն տա այնպիսի հարցերի, ինչպիսիք են ոչ-ռազմական բնույթի սպառնալիքների կառավարումը, միլիտարիզմի փոխարեն արտաքին օգնությունը, և միջազգային կազմակերպությունների և դաշնակիցների հետ  համագործակցությունը: Լիբերալ միջազգայնականների տեսանկյունից  եթե Վաշինգտոնը անտեսում է իր սահմաններից դուրս առկա խնդիրները, ապա հնարավոր չի լինի բարելավել ներքին իրավիճակը:

 

«Քեյհան» օրաթերթ

Լիբանանի հեզբոլլահը ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ը

Ալ-Մենար հեռուստաալիքը հաղորդել է, որ «Հեզբոլլահ» շարժման մարտիկները երեկ կեսօրից հետո խոցել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ը, որը խախտել էր Լիբանանի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, այդ անօդաչու թռչող սարքը կործանվել է Իթա ալ-Շոաբ ավանում  և այժմ  գտնվում է Իսլամական Դիմադրության մարտիկների տրամադրության տակ:

Սիոնիստական ռեժիմի բանակը կիրակի երեկոյան հաստատել է Լիբանանի հարավում այդ ԱԹՍ-ի կործանման մասին լուրը:
 

«Աֆթաբ-ե յազդ» օրաթերթ

Երկրի տնտեսությունը չպետք է կապել արտաքին իրադարձությունների հետ

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կառավարության շաբաթվա առիթով  տեսակապի միջոցով ելույթ է ունեցել կառավարության նիստում:

Ելույթի ժամանակ, նշելով, որ երկրի տնտեսությունը երբեք չպետք է կապել արտաքին իրադարձությունների հետ, քանի որ դա ռազմավարական սխալ է, մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Չպետք է հետաձգել երկրի համար տնտեսական պլանավորումը և սպասել պատժամիջոցների վերացմանը կամ որևէ երկրի ընտրությունների արդյունքներին: Պետք է ենթադրել, որ պատժամիջոցները  մինչև 10 տարի կշարունակվեն: Ուրեմն պետք է կենտրոնանալ ներքին հնարավորությունների վրա»:

 

«Ջավան» օրաթերթ

Կատվի խաղը` մկան մահը. Իրաքում ամերիկացի ուժերի վերատեղակայումը 

Այն դեպքում, երբ Իրաքի խորհրդարանն ու ժողովուրդը ամիսներ շարունակ հետապնդում են իրենց երկրից օկուպանտ ուժերի դուրս գալու հարցը, կառավարությունը ամերիկացիների հետ համաձայնության գալով երկարաձգել է այդ երկրում օտարերկրյա ուժերի տեղակայումը: Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնը երեկ Վաշինգտոնից վերադառնալուց հետո, մեկնաբանել է իր այցի արդյունքները: «Ալ Սումարիա» լրատվական ցանցի հաղորդման համաձայն՝ նա ասել է, որ նախքան Վաշինգտոն մեկնելն Իրաքում ամերիկյան ուժերի ներկայության վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ է վարել երկրի կուսակցությունների առաջնորդների հետ:

«Բաղդադում ամերիկյան ուժերի վերատեղակայման վերաբերյալ քաղաքական ղեկավարների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ըստ նախատեսված ժամանակացույցի»,ասել է Իրաքի ԱԳ նախարարը:

 

«Էըթեմադ օրաթերթ

«Ռուսական թեյի» ողբերգությունը

Ռուսաստանի նախագահի հայտնի քննադատ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը ռուս և գերմանացի բժիշկների միջև երկար քաշքշուկներից հետո վերջապես վայրէջք կատարեց Բեռլինում: Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հայտնի ակտիվիստի ուղեկիցները կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով, և այս ամենի հետևում կանգնած է Ռուսաստանի կառավարությունը:Կրեմլը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները ՝ ասելով, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Ալեքսեյ Նավալնիին:

 

 

Armenpress.am

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել Է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:

«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել Է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ Է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում Է գործարքներ կնքելուն, անիրազեկ Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

 

 

Yerkirmedia.am

Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին նշում է կառուցման 400-ամյակը

 

Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին 400 տարեկան է:

Այս մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը:

Համարվում է, որ Սուրբ Աստվածածինը Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է: Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում տարիներ առաջ հայտնաբերվել է կառուցման թվականը նշող քարե սալիկը:

Եկեղեցու գմբեթը եզակի է իր որմնանկարներով, որոնք, հետազոտողների կարծիքով, հազվագյուտ առանձնահատկություն են հայկական եկեղեցիների համար: Մեկ այլ յուրահատկություն են նաև եկեղեցու հարավային և հյուսիսային կողմերի կենտրոնական աշտարակների վերևում գտնվող անցքերը, որոնք ծառայում են ակուստիկայի բարելավման համար:

Պատերը ծածկված են կրոնական յուղով ստեղծված նկարներով, որոնցից շատերի հեղինակը սիլիստրացի նկարիչ Բեդիգ Բեդրոսյանն է:

Եկեղեցին գտնվում է մոտ 180 քմ մակերեսով բակում, որտեղ կան նաև քահանայի համար փոքրիկ տնակ և մի շենք, որտեղ նախկինում տեղակայված էր հայկական դպրոցը, իսկ այժմ գտնվում է հանրային կենտրոնը և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը նախագծել է Դիրան Ապելյանը:

 

1in.am

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով

 

Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաԷներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետևանքով:

Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել է, որ պայթյունի պատճառը, որը տեղի է ունեցել Ադրայի և Դումեյրի շրջանների միջև, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից:

Գանիմը նաև հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել էլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը։

 

168.am

Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում

 

Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում է, որ զինավարժանքները տեղի կունենան Տիտոսե քաղաքի Ճապոնիայի համանուն զամաօդային կայանում եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 28-ը: Ամերիկյան զինվորական հրամանատարության տվյալներով՝ թռիչքա-մարտավարական վարժանքներին կմասնակցեն առանվազն 12 F-15 եւ F-16 կործանիչներ:

«Մենք կարծում ենք, որ այդ զինավարժանքների անցկացումն անհրաժեշտ է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձացման, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- առաջիկա զինավարժանքների առթիվ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Բրենդոն Մակբրայերը: Նա նաեւ ընդգծել է, որ զինավարժանքների շրջանկում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio