Մամուլի տեսություն 25.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124699-Մամուլի_տեսություն_25.08.2020
Իրանի նավթարդյունաբերությունը շարունակում է զարգացումը ՝ պատժամիջոցների պայմաններում:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 25, 2020 09:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.08.2020

Իրանի նավթարդյունաբերությունը շարունակում է զարգացումը ՝ պատժամիջոցների պայմաններում:

Քեյհան օրաթերթ

«Մի գումարտակ» թմրամոլ զինվորների արտաքսումը բրիտանական թագավորական բանակից

Բրիտանական «Գարդիան» օրաթերթը, հղում անելով  Պաշտպանության նախարարության տվյալներին, գրել է, որ անցած տարի բանակից արտաքսված թմրամոլ զինվորների թիվը կազմել է  660 մարդ կամ մի ամբողջ  «գումարտակ»:

Ըստ այս հաղորդման, 2017 և 2018 թվականներին բանակից արտաքսվել է 630 և 580 մարդ: Այս տարվա հուլիսի կեսի դրությամբ, Բրիտանիայի թագավորական բանակից արտաքսվել է 270 մարդ՝ ապօրինի թմրամիջոց օգտագործելու համար: Փորձարկումների ժամանակ պարզվել է, որ զինվորներն ամենից շատ օգտագործել են կոկաին, այնուհետև կանեփ  և էքստազը:

 

«Խորասան» թերթը

Իրանում 30 միլիոն մարդ չի վճարի էլեկտրաէներգիայի համար

Երկու օր առաջ Իրանի նախագահը հայտարարեց 30 միլիոն ցածր սպառման բաժանորդներին էլեկտրաէներգիայի վճարից ազատելու կատռավարության  որոշման մասին: Էներգետիկայի նախարարը, անդրադառնալով  «Հույսի էլեկտրականություն» խորագրով   նախագծին, ասել է. «Հույսի էլեկտրականություն» ծրագրի ֆինանսական միջոցները տրամադրվում են խնայողություններից»: Ըստ Արադաքանյանի, կառավարությունը երկու ամիս ժամանակ է տվել  ծրագիրի համար ուղեցույցներ մշակելու համար, և այս պահին 8.4 միլիոն բաժանորդներ կարող են ազատվել հոսանքի համար ծախսվաշ գումարի վճարումից:

 

Իրան օրաթերթ

Ներքին լուծում Իրանի նավթային արդյունաբերության զարգացման համար

Իրանի նավթարդյունաբերությունը   շարունակում է զարգացումը ՝ պատժամիջոցների պայմաններում: Դա տեղի է ունենում այն ​​իրավիճակում, երբ երկրի տնտեսությունը ենթարկված  է ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և չունի   միջազգային բանկային հարաբերությունների հնարավորություն, որպեսզի ստանա արտարժույթ և օգուտ բերի օտարերկրյա ներդրողներին:

Ստեղծված իրավիճակում նավթարդյունաբերության զարգացման ծրագրի իրականացման կարևորագույն պահանջներից մեկն այն է, որ ուշադրություն դարձվի ներքին ենթակառուցվածքային համակարգերի բարեփոխմանը:

 

Էթեմադ օրաթերթ

Էրդողանը երազում է վերածնել Օսմանյան կայսրությունը

Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու որոշումը, Թուրքիայի բնակչության մեծամասնության կարծիքով, երկրի պատմությունը վերակենդանացնելու փորձ է:

Հատկանշական է, որ չնայած Էրչդողանի պոպուլիստական քայլերին, բռնատիրական քաղաքկանությանը,  լիրայի արժեզրկմանը, գործազրկությանն ու տնտեսական բարդ պայմաններին թուրքերը ողջունել են Էրդողանի այս որոշումը:

Դա թերևս կարելի է  բացատրել վերանայելով Թուրքիայի վերջին 100 տարիների պատմությունը, քանի որ ժամանակակից թուրքերն իրենց համարում են Օսմանյան կայսրության ժառանգները:

 

armenpress.am

Մեծ Բրիտանիան պլանավորում է հրաժարվել տանկերից. Times

 Մեծ Բրիտանիան քննարկում Է զինված ուժերի արդիականացման վերաբերյալ առաջարկության շրջանակներում տանկերից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times թերթը:

Թերթի տվյալներով՝ երկրի կառավարությունն այդ հնարավորությունն ուսումնասիրում Է Challenger 2 տանկերի եւ հետեւազորի Warrior մարտական մեքենաների արդիականացման արժեքի աճի պատճառով, որոնք անցյալ տարի ճանաչվել են հնացած:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ պատերազմ վարելու փոփոխվող բնույթը մեծ ներդրումներ Է պահանջում կիբեռսպառազինության, տիեզերքի եւ մյուս առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում, գրում Է հրատարակությունը:

Հաղորդվում Է, որ տանկերից հրաժարվելու քննարկումը կառավարության տեսության մի մասն Է, որը կապված Է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետ, որը պետք Է ավարտվի նոյեմբերին:

«Այն դեպքում, երբ մնում Է Challenger 2-ի արդիականացման կամ Գերմանիայից Leopard 2 տանկը գնելու հնարավորությունը, Մեծ Բրիտանիան արդեն պարզում Է ՆԱՏՕ-ի գծով գործընկերների կարծիքը՝ ծանր զրահատեխնիկայից հրաժարվելու եւ դաշինքում իր ռազմական ներդրումը վերանայելու առաջարկության վերաբերյալ»,-գրում Է թերթը:

Նոր առաջարկությանը համապատասխան, Մեծ Բրիտանիան կկենտրոնանա գրոհիչ ավիացիայի առաջնության վրա եւ իր դաշնակիցներին կառաջարկի 50 Apache ուղղաթիռ, ինչպես նաեւ ծանր լցավորող ուղղաթիռներ եւ հետախույզ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Նիկի Հեյլին Բայդենին համարել է «ամենահարմար թեկնածուն» Իրանի եւ Չինաստանի համար

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին առաջիկա ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Ջոզեֆ Բայդենին մեղադրել Է սոցիալիզմի նկատմամբ համակրանեքի մեջ եւ նրան համարել ամենահարմար թեկնածուն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Իրանը եւ Չինաստանը: Այդ մասին նա հայտարարել Է՝ օգոստոսի 24-ի երեկոյան ելույթ ունենալով Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հանրապետականների համազգային նախընտրական համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բայդենը լավ (թեկնածու) Է Իրանի եւ ԻՊ-ի (Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման) համար: Նա հիանալի (թեկնածու) Է կոմունիստական Չինաստանի համար, եւ նա պարզապես ճակատագրի նվեր Է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են, որ Ամերիկան ներողություն խնդրի, ոչնչի չմասնակցի եւ հրաժարվի իր արժեքներից»,- պնդում Է Հեյլին:

«Անցյալ անգամ Ջո (Բայդենի) բոսը (նախկին նախագահ Բարաք) Օբաման Էր, այս անգամ դա (ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ) Փելոսին Է, (Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի) Սանդերսը եւ «քառյակը» (Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս ներկայացուցիչները՝ Ալեքսանդրա Օկասիո Քորտեսը, Իլհան Օմարը, Ռաշիդա Թլաիբը եւ Այանա Փրեսլին – ծանոթ. խմբ.): Ամերիկայի ապագայի նրանց պատկերացումը սոցիալիզմն Է, իսկ մեք գիտենք, որ սոցիալիզմը ձախողվել Է ամենուրեք»,- համոզված Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչը: «Ջո Բայդենը եւ սոցիալիստ ձախերն աղետ կդառնան մեր տնտեսության համար»,- կարծում Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տեխասում

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Մարկո» եւ «Լաուրա» արեւադարձային փոթորիկների կապակցությամբ, որոնք տարածաշրջանում մոլեգնել են նախօրյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը եւ Արտակարգ իրադրությունների դաշնային գործակալությանը (FEMA) լիազորում Է՝ ողջ ջանքերը համակարգել արտակարգ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ ունեցվածքը պաշտպանելու, ինչպես նաեւ բնակչության առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ինչպես եւ նման դեպքերի մեծամասնության ժամանակ, այժմ Էլ դաշնային կենտրոնը կստանձնի տարերային աղետի դեմ պայքարի ծախսերի 75 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

www.panarmenian.net

KFC-ն հրաժարվել է «Մատներդ հետը կուտես» կարգախոսից․ Պատճառը կրկին կորոնավիրուսն է

25 օգոստոսի 2020 - 12:54 AMT

PanARMENIAN.Net - Արագ սննդի KFC ռեստորանների ցանցը որոշել է հրաժարվել «Մատներդ հետը կուտես» (Finger Lickin' Good) կարգախոսից՝ կորոնավիրուսի պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Կարգախոսն օգտագործվել է վերջին 64 տարվա ընթացքում, սակայն այժմ այն տեղին չէ, կարծում են ընկերությունում։

«Մենք որոշել ենք ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Եզակի իրավիճակում ենք հայտնվել՝ ունենք նշանային կարգախոս, որը համահունչ չէ ընթացիկ իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը խոստանում է, որ դա չի անդրադառնա հավի և մյուս սննդատեսակների համի վրա։ Ընկերությունը խոստացել է վերականգնել կարգախոսը հենց որ հնարավոր լինի։

KFC-ի գլխամասն ամերիկյան Լուիզիանայում է։ Ընկերությունը 1930-ին հիմնել է Հարլանդ Սանդերսոնը։ Ցանցն ավելի քան 20,000 առևտրի կետ ունի աշխարհի 130 երկրում։

 

www.panarmenian.net

Չինաստանում հուլիսից բժիշկներին պատվաստում են Covid-19-ի դեմ

 Դեռ հուլիսից Չինաստանը բժշկական անձնակազմին և սահմանապահներին պատվաստել է կորոնավիրուսի դեմ: Չինական օրենքով՝ արտակարգ իրավիճակներում թույլ է տրվում օգտագործել պատվաստանյութեր, որոնք դեռ պաշտոնապես չեն հաստատվել և չեն գրանցվել։ Այս մասին գրում է CNN-ը։

Նման հայտարարություն արել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի գիտության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Չժեն Չժանվեյը։

Աշխարհում օգոստոսի դրությամբ հայտնի է գրանցված միայն մեկ պատվաստանյութի մասին, որը ռուսականն է։

Ավելի վաղ առողջապահության ոլորտի փորձագետ, միլիարդատեր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում պատվաստանյութի ստեղծման հարցում, այնինչ անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։