Մեկնաբանություն.Պոմպեոյի տարածաշրջանային ուղևորությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմին լեգիտիմություն շնորհելու ուղղությամբ արված փորձ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124713-Մեկնաբանություն.Պոմպեոյի_տարածաշրջանային_ուղևորությունը_Սիոնիստական_ռեժիմին_լեգիտիմություն_շնորհելու_ուղղությամբ_արված_փորձ
Միացյալ Նահանգներ ըԴոնալդ Թրամփի նախագահության օրոք աննախադեպ քայլեր է իրականացրել հօգուտ Սիոնիստական ռեժիմի: Այդ թվում մեծ ջանքեր է գործադրել արաբական երկրների կողմից Իսրայելի պաշտոնապես ճանաչվելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2020 15:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Պոմպեոյի տարածաշրջանային ուղևորությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմին լեգիտիմություն շնորհելու ուղղությամբ արված փորձ

Միացյալ Նահանգներ ըԴոնալդ Թրամփի նախագահության օրոք աննախադեպ քայլեր է իրականացրել հօգուտ Սիոնիստական ռեժիմի: Այդ թվում մեծ ջանքեր է գործադրել արաբական երկրների կողմից Իսրայելի պաշտոնապես ճանաչվելու ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սկսել է իր տարածաշրջանային ուղևորությունը: Նա նախ այցելել է  օկուպացված Պաղեստին և  հանդիպել  Սիոնիստական ռեժիմի ավագ պաշտոնատարների հետ: Հանդիպման ժամանակ Պոմպեոն խոսել է Սիոնիստական ռեժիմի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորման,  արաբական երկրների կողմից Իսրայելի պաշտոնապես  ճանաչվելու և «Իրանի սպառնալիքի» վերաբերյալ: 

Պոմպեոն  այդ հանդիպումներից հետո, երկուշաբթի երեկոյան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Սպիտակ Տունն ամենայն լրջությամբ շարունակում է հովանավորել Սիոնիստական ռեժիմին»:

Իսրայելին անվերապահորեն աջակություն ցուցաբերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր քայլը, Վաշինգտոնի դաշնակից արաբական երկրներին հորդորելն է  Սիոնիստական ռեժիմին պաշտոնապես ճանաչելու և վերջինիս հետ քաղաքա-տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով:

Պարսից ծոցի հարավային մերձափնյա արաբական երկրները Վաշինգտոնի առաջին թիրախն են այս ոլորտում և ԱՄԷ-ը այս տարածաշրջանի առաջին արաբական երկիրն է, որ Օգոստոսի 17-ին Սպիտակ Տանը Թրամփի ներկայությամբ կայացած միջոցառմանը հայտարարել է, որ քաղաքական հարաբերություններ կհաստատի Սիոնիստական ռեժիմի հետ:

Ամերիկացի վերլուծաբան Ռենդի Նորդի խոսքերով՝  Իսրայել-ԱՄԷ համաձայնագիրը մեծ դաշույն է ,որ խրել են պաղեստինցիների  թիկունքին:

Արաբական Միացյալ Էմիրությունները կարծում էր, որ այդ քայլից հետո, մի կողմ կդրվեն ԱՄՆ-ի կողմից զարգացած զենքերի վաճառքի ոլորտում առկա սահմանափակությունները: ԱՄԷ-ը նույնիսկ հայտարարել է, որ Նեթանյահուն համաձայնել է կասեցնել Հորդանան գետի արևելյան ափի որոշ հատվածներն օկուպացված Պաղեստինին բռնակցելու նախագիծը: 

Այնուամենայնիվ ԱՄԷ-ի երկու ենթադրությունն էլ սխալ են եղել: Նեթանյահուն ոչ միայն բացառել է Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցման նախագծի կասեցումը, այլև հստակորեն հայտարարել է, որ F- 35 կործանիչներ ԱՄԷ-ին վաճառելու կապակցությամբ Իսրայելի բողոքը շարունակվում է: Նա ընդգծել է.«ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Իսրայելի ռազմական գերակայությանը, ինչը տեղի ունեցավ  անցած տարիներին Հորդանանի ու Եգպիտոսի հետ համաձայնության ժամանակ:  Անտարակույս նույն քաղաքականությունը շարունակվելու է»:

Այսպիսով պարզվում է, որ F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ Թրամփի կառավարության կողմից ԱՄԷ-ին տրված խոստումն աբսուրդ է: Սպիտակ Տունը անհիմն խոստումներ տալով որոշ արաբական երկրներին, նրանց հորդորում է կարգավորել իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, մինչդեռ ԱՄՆ-ում Իսրայելի լոբբին թույլ չի տալիս, որպեսզի այդ խոստումներն իրականություն դառնան:

Թրամփի վարչակազմը հատկապես պետքարտուղար Մայք Պոմպեոն, մշտապես այդ հարցն առաջ տանելու համար վարել են իրանաֆոբիայի քաղաքականություն և Իրանին որպես հիմնական սպառնալիք են ներկայացրել տարածաշրջանի արաբական երկրների հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի հարավային երկրների համար: 

Վաշինգտոնի այս քայլը զուտ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների ճանապարհը հարթելն է, տարածաշրջանի արաբական երկրներին հնարավորինս շատ զենք վաճառելը և, վերջապես տարածաշրջանի արաբներին աջակցելու անվան տակ ԱՄՆ-ի դիրքի ամրապնդումը: ԱՄՆ պետքարտուղարը օկուպացված Պաղեստինից հետո  կմեկնի Սուդան, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ և կշարունակի իր ջանքերը՝ համոզելու երկրներին՝ սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio