Մամուլի տեսություն 29.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124860-Մամուլի_տեսություն_29.08.2020
ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված նամակում, ԱՄԷ-ն Թուրքիային որակել է որպես տարածաշրջանի անվտանգությանն ուղղված սպառնալիք:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 29, 2020 14:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.08.2020

ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված նամակում, ԱՄԷ-ն Թուրքիային որակել է որպես տարածաշրջանի անվտանգությանն ուղղված սպառնալիք:

«Իրան»

Իսրայելի ԱԳ նախարար. «Բռնակցման նախագծից անցել ենք հարաբերությունների կարգավորման  խնդրին»

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը շեշտել է, որ ռեժիմը Հորդանանի արևմտյան ափի բռնակցման նախագծից անցել է այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» օրաթերթը հայտարարել է, որ հիգշաբթի օրը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Հակո Մաասի հետ հանդիպման ժամանակ, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին շեշտել է.«Կառավարությունը ԱՄԷ-ի հետ իր հարաբերությունների կարգավորումից հետո դռները բացել է այլ երկրների առջև և այժմ նրանք պետք է որոշում կայացնեն այս կապակցությամբ»:

 

«Ջամե Ջամ»

Ճապոնիայում հայտնաբերվել է տարօրինակ զանգվածային գերեզման

Ճապոնիաում երկաթուղային կայարան կառուցելու վայրում իրականցված ուսումնասիրությունների ընթացքում  հայտնաբերվել է մի գերեզման, որտեղ գտվել են 350 մարդկանց ոսկորներ:

«Ումեդա գերեզմանոց» կոչվող այս վայրը գտնվում է Օզաքայում և ենթադրվում է, որ քաղաքում գտնվող պատմական գերեզմանոցի յոթ վայրերից մեկն է:

Այս գերեզմանում թաղման թվականը է վերաբերում է Օդոյի ժամանակաշրջանի վերջերին:

 

«Համշահրի»

Շվեդիան շոկի մեջ է. երկու անչափահաս տղաների պատմություն, որոնք բռնաբարվել և կենդանի թաղվել են

21 և 18-ամյա երկու երիտասարդներ, երկու անչափահաս տղաների քարշ են տվել Ստոկհոլմից հյուսիս գտնվող Սոլնա քաղաքի գերեզմանոց, բռնաբարել ու կենդանի թաղել են վերջիններիս: Անչափահասները փրկվել են մահից:

 Շվեդիայի մայրաքաղաի հյուսիսային շրջաններից մեկում առևանգման ու բռնաբարության դեքպը շոկի է մատնել շվեդացիներից շատերին: Այն էլ այնպիսի երկրում, որ հանցագործության ցուցանիշները շատ ցածր են և սովորաբար դեպքերի մասին լուրերը չեն հրապարակվում օրաթերթերում ու ԶԼՄ-ներում:

 

«Էթեմադ»

ԱՄԷ-ն դիմել է ԱԽ-ին. Թուրքիան տարածաշրջանային սպառնալիք է

ԱՄԷ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը մտել է նոր փուլ և Աբու Դաբին ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած նամակում Թուրքիային որակել է որպես տարածաշրջանային սպառնալիք:

ԱՄԷ-ի նամակում ասված է, որ Թուրքիան «թշնամական» քաղաքականություն է վարում տարածաշրջանում,  իսկ ԱՄԷ-ի կառավարությունը ձգտում է տարածաշրջանային կայունության ու անվտանգության:

Աբու Դաբին հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի իր «վտանգավոր» քայլերից և փորձում է արաբական աշխարհում քաոսային դրությունը ստեղծել:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի առաջին կանգառը Ծղուկ համայնքն է, որտեղ նա հանդիպեց բնակիչների հետ։

Բնակիչները բարձրաձայնեցին արոտ իրականացնելու համար տարածք չունենալու խնդիրը։ Բնակիչները նշեցին, որ տարածք չունեն արոտ իրականացնելու համար, քանի որ արոտի համար նախատեսված տարածքի մեծ մասը վարձակալված է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե ինչպես լուծել այդ խնդիրը։

Գյուղացիները նաև բարձրաձայնեցին կաթի և մսի գնի, ինչպես նաև վարկային խնդիրները։

 «Իմ գալու նպատակը ձեզ լսելն էր, լսեցի ձեր խնդիրները, ֆիքսեցինք»,- ասաց Փաշինյանը։

 

armenpress.am

Թուրքիան գերմանական օդանավին արգելել է թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին Spiegel

Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Spiegel -ը:

Ինքնաթիռը հուլիսին Գերմանիայից Հայաստան էր ուղևորվում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ թուրք դիսպետչերն ինքնաբուխ կերպով և առանց պատճառի հրաժարվել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն տալուց: Խնդիրը չի լուծվել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից և Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ օգտվելով Ռուսաստանի օդային տարածքից և միայն օգոստոսի կեսերին կարողնալով տեղափոխել հայ խաղաղապահներին։

Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը: Այս հանգամանքով պայմանավորված, գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։ Լրատվամիջոցը հիշեցնում է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել:

 

armenpress.am

Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին արաբագետ

21-րդ դարում նոր իրողությունների կոնտեքստում արաբական աշխարհի որոշ երկրներ պետք է նոր քայլեր և տեսլականներ մշակեն, որպեսզի կարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, այլապես այդ երկրներում իրավիճակը էլ ավելի կսրվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«21-րդ դարի նոր իրողությունների կոնտեքսում մենք պետք է տեսնենք մեզ հայտնի երկրների մոտեցումներում որոշակի փոխակերպումներ։ Եթե ստացվի այդ փոխակերպումները, հետևաբար կունենանք ստացված փորձեր տարածաշրջանում, չի հաջողվի՝ կտեսնենք նոր էլ ավելի սրվող իրավիճակ»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետի կանխատեսումները լավատեսական չեն։ Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի։

«Այդ զարգացումներին պետք է պատրաստ լինենք, որովհետև շատ մոտ ենք այդ տարածաշրջանին և այդ գործընթացները կարող են բումերանգի էֆֆեկտով ազդեն նաև մեզ վրա։ Այնպես որ, մենք՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, պետք է պատրաստ լինենք այդ գործընթացներին»,- ասաց Գրիգորյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։

 

news.am

Ադրբեջանի սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են. Փաշինյանը՝ ԼՂՀ-ի նախագահին

ԼՂՀ-ի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել հանդիպման տեսանյութը:

«Սա ձեր երդմնակալության արարողությունից հետո իմ առաջին այցն է Արցախ: Իհարկե, մենք առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում ընթցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ մեր փոխգործակցության, զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետեւ այդ սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, դրանք մեզ համար կանխատեսելի են:

Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը»,-ասաց Փաշինյանը:

Նա կարեւորեց Հայաստանի եւ Արցախի բանակների բնականոն զարգացումը. «Մենք իհարկե նաեւ որոշակի պարտավորություններ ենք ստանձնել իրականացնելու համար Արցախում: Նաեւ տնտեսական, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, հիմա պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որ ոչ միայն վերադարձնենք այդ տրամադրությունը, այլ նաեւ  ավելի լայն թափ հաղորդենք դրան»,-ասաց ՀՀ վարչապետը:

Իր հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել . «Հայաստանի ղեկավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձենք ամփոփել առանց անկման: Դա կլինհի բավականին մեծ հաջողություն, իսկ հաջորդ տարի ունենալու երկնի աճի տեմպեր՝ հիմքում ունենալով այն ծրագրերը, որ այսօր սկսել ենք կյանքի կոչել՝ լայնածավալ ճանապարհաշինություն, ենթակառուցվածքների զարգացումոռոգման համակարգեր, ջրագծեր: Արդեն սկսված է մեր ամենախոշոր պրոյեկտը՝ ոռոգման արդիականացման աշխատանքներն սկսված են: Նախատռեսում ենք 1,5 տարում ավարտել»: