Մամուլի տեսություն 30.08.2020
Ռուսաստանն իր ամենամեծ զորավարժությունն է անցկացրել ԱՄՆ սահմանների մերձակայքում:
Իրան օրաթերթ
Թրամփը բացի իր աղջկանից որևէ մեկին նախագահի պաշտոնին արժանի չի համարոյւմ
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ նախորդ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ քննադատելով դոմակրատական կուսակցությանը և 2020թ նախագահական ընտրություններում իր մրացակից Ջո Բայդենին՝ սևամորթ սենատոր Քամալա Հարիսին որպես փոխնախագահ նշանակելու կապակցությամբ,. հայտարարել է, որ միայն իրր դուստր Իվանկան կարող է որպես առաջին կին նախագահ, զբաղեցնել այդ երկրի ղեկավարի պաշտոնը:
«Գիտեք, ես ուզում եմ տեսնել ԱՄՆ առաջին կին նախագահին, բայց չեմ ուզում այդ պաշտոնում տեսնել մեկին, ով դրան արժանի չէ», - ասել է Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգի Լոնդոնդերի քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ: նա հավելել է. «Բոլորն ասում են ՝ «մենք կողմ ենք Իվանկային»:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրաքը ցանկություն ունի գնել Սուխոյ 57 ռադարախույս կործանիչ
Ամերիկյան F-22- ի նկատմամբ ոուսական Սուխոյ 57 ռադարախույս կործանիչի (SU-57) գերազանցությունից հետո, Իրաքը հայտարարել է այս նոր սերնդի կործանիչները գնելու մտադրության մասին:
Շաբաթ օրը իրաքյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Միացյալ Նահանգները սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իրաքի դեմ, եթե Բաղդադը գնի ռուսական կործանիչները:
Համշահրի օրաթերթ
Մայքլ Մուր. Թրամփը կարող է կրկնել 2016թ հաղթանակը
Վավերագրական ֆիլմերի հայտնի ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը զգուշացրել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները որոշող մի շարք նահանգներում Թրամփի աջակիցների թիվն այնքան մեծ է, որ նա կարող է կրկին հաղթել:
Մուրը, այն քիչ քաղաքական դիտորդներից էր, որը 2016-ին կանխատեսում էր Դոնալդ Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնի նկատմամբ: Նա ասել է, որ կարևոր նահանգներում Թրամփի ընտրվելու հավանականությունն ավելի մեծ է քան Բայդենինը:
Էթեմադ օրաթերթ
Ռուսատսանը խոշոր զորավարժություն է անցկացրել ԱՄՆ-ի սահմանների մոտ
Ռուս զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ Դաշնությունն ԱՄՆ-ին պատկանող Ալյասկայի մերձակայքում անցկացնում է իր ամենամեծ զորավարժությունը Խորհրդային Միության փլուզումից ի վեր:
Ուրբաթ օրը, Ռուսաստանի նավատորմի հրամանատար, ծովակալ Նիկոլայ Յումենովը հայտարարել է, որ Բերինգի ծովում անցկացվող զորավարժություններին մասնակցել են ավելի քան 50 ռազմանավեր և մոտ 40 ռուսական ինքնաթիռներ, որոնց հիմնական նպատակը հրթիռային կարողությունների ստուգումն էր: Յումենովը շեշտել է, որ Ռուսաստանն առաջին անգամ է նման լայնածավալ զորավարժություն անցկացնում:
Ջամե Ջամ
Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածությունը սրվել է
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Էմիրաթական կործանիչները կխոցվեն, եթե Հունաստանի հետ համատեղ զորավարժության ժամանակ մուտք գործեն Թուրքիայի օդային տարածք:
Թուրքիայի կառավարության անանուն պաշտոնյան Ալ-Ղոդս Ալ-Արաբիա թերթին ասել է. «ԱՄԷ-ն «կրակի հետ է խաղում»: Եվ եթե մոտենա թուրքական ջրերին, կարժանանա կոշտ պատասխանի»:
armenpress.am
ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանում աշխարհի խշորագույն նավաշինական ընկերության դեմ
China Shipbuilding Group-ը մտնում Է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ Է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել Է Splash-ը:ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Չինաստանի 24 ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են արհեստական կղզիների կառուցմանը Հարավչինական ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պեկինը նոր արհեստական կղզիներ Է կառուցում տարածաշրջանում՝ դրանցում ռազմական օդաթռիչքարաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ սպառազինությունների հականավային համակարգեր տեղաբաշխելու մտադրությամբ, որպեսզի վերահսկողության տակ առնի ափամերձ ծանծաղուտի շրջանները, որտեղ ածխաջրածինների խորշոր պաշարներ են հայտնաբերվել:Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների, ինչպես նաեւ այն ապրանքների վաճառքի սահմանափակում, որոնք պարունակում են ԱՄՆ-ում արտադրված համալրող մասեր եւ տեխնոլոգիաներ:China Shipbuilding Group-ը կազմվել Է անցյալ տարի CSIC եւ CSSC պետական նավ
armenpress.am
B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ փորձաթռիչքներ կկատարեն ՆԱՏՕ-ի երկրներով
Օգոստոսի 28-ին B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների վրայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը:«ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 վեց ռազմավարական ռմբակոծիչներ օգոստոսի 28-ին թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրայով»,-ասվում Է հրամանատարության (EUCOM) հայտարարության մեջ:Նշվում Է, որ նման փորձաթռիչքը «բացառիկ» իրադարձություն կլինի Ռմբակոծիչների օպերատիվ խմբի (BTF) կանոնավոր առաքելության շրջանակներում:
Ներկայիս առաքելությունն ստացել Է «Դաշնակցային երկինք» (Allied Sky) անվանումը եւ կոչված Է ՆԱՏՕ-ի շրջանակներում դրսեւորել համերաշխություն, պատրաստության բարձրացում եւ ուսուցման հնարավորությունների տրամադրում», որոնք ուղղված են «համատեղ օպերատիվ փոխգործակցության» ուժեղացմանը:Թռիչքը կատարելու են երկու թիմեր: Առաջինի մեջ տեղ են գտել B-52 չորս ռմբակոծիչներ, որոնք այժմ տեղավորված են Մեծ Բրիտանիայում: Նրանց խնդիրն Է՝ փորձաթռիչքներ կատարել Եվրոպայի երկրներով: Դրա հետ մեկտեղ ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի ժամանակ միանալու են ՆԱՏՕ-ի մյուս երկրների կործանիչներին եւ լցավորող ինքնաթիռներին՝ «ընդունող երկրներից յուրաքանչյուրի երկնքում»:Երկրորդ թիմի մեջ մտել են երկու ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում:
Դրանք թռչելու են ԱՄՆ-ի եւ Կանադայի օդային տարածությունում:Համատեղ փորձաթռիչքին ակտիվ մասնակցություն կունենան Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, եւ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ավելի քան տասը երկիր ուսումնասիրում Է Ռուսաստանի փորձը COVID-19-ի դեմ պատվաստանյութի գրանցման համար
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ավելի քան տասը գործընկեր երկրներ ուսումնասիրում են Ռուսաստանի փորձը COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութերի արագացված գրանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌՈւՆՀ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:Նրա խոսքով՝ նրանց համար հետաքրքրություն Է ներկայացնում «ստուգված որոշումը, օրինակ, մարդու ադենովիրուսի կիրառումը, ինչպես դա ռուսաստանցի գիտնականներն արել են Sputnik V պատրաստուկն ստեղծելիս:«Չինաստանում կորոնավիրուսային վարակի դեմ Sinovac պատվաստանյութի արագացված ընթացակարգով գրանցումը արտակարգ իրադրության դեպքերի համար (emergency use) ցույց Է տալիս, որ բազմաթիվ երկրներ այդ հարցում ընթանում են Ռուսաստանի ճանապարհով: Չինաստանն սկսում Է իր բժիշկներին եւ ուսուցիչներին պաշտպանել ռուսաստանյան նմուշով՝ պատվաստանյութը ներկայացնելով բարձր ռիսկի խմբերի համար»:Օգոստոսի սկզբին Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Մասնագետները քանիցս ընդգծել են, որ բոլոր կամավորների (18-ից մինչեւ 60 տարեկան) մոտ պատվաստանյութի փորձարկումները մշակել են SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բարձր տիտրեր, նրանցից ոչ ոքի մոտ լուրջ բարդություններ չեն դիտվել: Այն կոչվել Է Sputnik V: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Ճապոնիայում ուղևորով թռչող մեքենա է փորձարկվել
Ճապոնական SkyDrive Inc.-ը աշխարհով մեկ թռչող մեքենաներ նախագծող այն եզակի ընկերություններից է, որոնց հաջողվել է մարդու մասնակցությամբ փորձարկում անել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հաջողված, բայց և համեստ փորձարկման ժամանակ 1-2 մետր վերև է բարձրացվել թռչող մեքենա, որը օդի մեջ է մնացել 4 րոպե։
Նախագծողները հույս ունեն այն շուկա հանել 2023 թվականին, սակայն դեռ անվտանգության հետ կապված հարցեր ունեն լուծելու։
Եթե նախագիծը հաջողի, այն կկրճատի խցանումները, վարորդներ և օդաչուներ վարձելու ծախսերը։
panarmenian.net
Հունգարիան 2-րդ անգամ փակում է սահմանը Covid-19-ի պատճառով
Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը։ Սեպտեմբերի 1-ից օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի, հայտարարել է վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։
Սկզբնական շրջանում այդ սահմանափակումը մեկ ամիս կգործի, գրում է Deutsche Welle-ն։
Այսպիսով Հունգարիան դառնում է Եվրամիության առաջին երկիրը, որը կրկին փակել է սահմանները՝ հունիսին Շենգեն գոտու շրջանակում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումից հետո։
Ուկրաինան ևս մեկ ամսով փակել է մուտքը երկիր օտարերկրացիների համար։
Ըստ նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսի 2 բացասական թեստ ներկայացնելով։ Հակառակ դեպքում, նրանք 14 օր կարանտինում կանցկացնեն։
Հունգարիային հաջողվել է բավականին արդյունավետ պայքարել համավարակի դեմ։ Երկրում ընդամենը վարակի 5511 դեպք է գրանցվել, 614 մարդ մահացել է։ Այնուամենայնիվ, վերջին օրերին վարակակիրների թիվն աճում է՝ նրանց մեծ մասը վարակվել է արտերկրում։
panarmenian.net
Մեծ Բրիտանիայում տուգանքներ կսահմանվեն երեկույթների համար
Օգոստոսի 28-ից Մեծ Բրիտանիայում 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ երեկույթների կամ այլ միջոցառումների կազմակերպիչները կարող են տուգանվել։
Տուգանքը կկազմի 10,000 ֆունտ ստերլինգ (13,200 դոլար), գրում է BBC-ն։
Բրիտանական իշխանությունները մտահոգված են մարդկանց կուտակումների աճով, չնայած կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին զգուշացումներին։
Նման երեկույթների մասնակիցները կտուգանվեն 100 ֆունտով։
Օգոստոսի 28-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի 330, 368 դեպք է գրանցվել, որից 205,321-ն ապաքինվել է, 46,706-ը՝ մահացել։