Մամուլի տեսություն 31.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124932-Մամուլի_տեսություն_31.08.2020
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել են իմամ Հոսեյնի նահատակության տարելիցին նվիրված արարողություններին ու սգո երթերին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 31, 2020 13:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.08.2020

Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել են իմամ Հոսեյնի նահատակության տարելիցին նվիրված արարողություններին ու սգո երթերին:

«Ջավան» օրաթերթ

Արցունքներ ու տրամաբանություն՝ տարբերվող աշուրայում

Իրանում, վերջին մի քանի օրերի ընթացքում, տեսախցիկները տեսագրել ու  ցուցադրել են երկու մշակույթներ, երկու բնույթներ ու  երկու հայեցողություններ: Այս պատկերներից մի մասը այն կանոնավոր շարքերն են, որոց նայելով, առաջին հայացքից թվում է, թե հանդիպել ենք աշխարհի ամենականոնավոր բանակների շքերթին, բայց երբ տեսախցիկներով ավելի մոտիկից ենք նայում շքերթին, տեսնում ենք այս սևազգեստ բանակը, իմամ Հոսեյնի սիրահարներն ու սգավորներն են: Մարդիկ, ովքեր կազմակերպել են այդ արարողությունները և աշխատել են անել ամեն բան, որպեսզի արարողության մասնակիցներից որևէ մեկը չվարակվի կորոնավիրուսով: Նրանք պահպանելով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի ներկայացրած առողջապահական ցուցումները,  հիշատակի արարողություններ են անցկացրել  Իմամ Հոսեյնի ու նրա զինակիցների  նահատակության տարելիցի կապակցությամբ: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Արաբական երկու երկրներ պայքարում են Մեսսիի համար 

 «Պարի Սեն-Ժերմեն» և «Մանչեսթեր Սիթի» թիմերի կատարցի և էմիրաթցի տերերը փորձում են Կատալոնական «Բարսելոնա» թիմի հայտնի խաղացող Լիոնել Մեսսի հետ պայմանագիր կնքել:

«ԱՍ»-ի փոխանցմամբ՝ նավթային դոլարներն անցած տարիներին օգնեցին «Պարի Սեն-Ժերմեն» և «Մանչեսթեր Սիթի» թիմերին և նրանց հաջողվեց դառնալ համապատասխանաբար Անգլիայի  Պրեմիեր լիգայի և ֆրանսիական Լիգա  1-ի հաղթող:

Այնուամենայնիվ նրանք Պարսից ծոցից ստացված գումարներով չկարողացան Եվրոպայի չեմպիոնների լիգայում նվաճել չեմպիոնի տիտղոսը: Եվ այժմ տարիներ անց, երկու ակումբները հնարավորություն ունեն օգտվել ընձեռված առիթից և պայմանագիր կնքել Լիոնել Մեսսի հետ: 

 

«Քեյհան» օրաթերթ

Հակակորոնավիրուսային խստացումների դեմ բողոքի ցույցեր՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Ցյուրիխում և Կոպենհագենում 

Վերջին երեք օրերի ընթացքում Եվրոպական երկրների  կարևոր քաղաքներ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Ցյուրիխում ու Կոպենհագենում, քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել հակակորոնավիրուսային խստացումների դեմ: Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը,  Գերմանիայի ոստիկանությունը հարձակվել է կառավարության կողմից հակակորոնավիրուսային կանոնների խստացման դեմ անցկացվող ցույցի մասնակիցների վրա։ Մայրաքաղաք  Բեռլինում հակակորոնավիրուսային կանոնների խստացման դեմ անցկացվող ցույցի ժամանակ, ոստիկանությունը բերման է ենթարկել 300 ցուցարարի, առողջապահական ցուցումները չհարգելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու և պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով։

 

«Էըթեմադ» օրաթերթ

Պոմպեոն պատմության ամենավատ պետքարտուղարն է

Washington Post օրաթերթը քննարկելով ԱՄՆ պետքարտուղարի գործունեությունը, կարծում է, որ Պոմպեոն պետդեպարտամենտում իր անարդյունավետ աշխատանքի պատճառով, մեկուսացրել է Միացյալ Նահանգներին:

Պոմպեոին չհաջողվեց հաջողություն արձանագրել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում: Իրանի դեմ նրա առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվեց: Նա նույնիսկ չկարողացավ այս ժամանակամիջոցում իրականացնել իր հակավենեսուելական քաղաքականությունները և տապալել Մադուրոյի կառավարությունը: Մեծ հավանականությամբ Պոմպեոն մեծ հույսեր է փայփայում 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված: 

                                    -------------------------

 

1in.am

Թուրքիայի նախագահը սպառնացել է «Հունաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի և Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է ոչ կոմպետենտ լինելու մեջ՝ Անկարայի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին ուղղված հաղորդագրության պատճառով: Նա այդ երկրներին սպառնացել է Միջերկրածովյան ճգնաժամի հետ կապված հետևանքներով:

«Ահաբեկչության դեմ մեր պայքարին գումարվում են Միջերկրական և Էգեյան ծովերում մեր շահերին և իրավունքներին սպառնալիքները: Մենք պայքարում ենք բոլոր սպառնալիքների դեմ և մարտահրավեր ենք նետում մեր թշնամիներին:

Նետերն արձակված են և անպայման կհասնեն նպատակակետին: Արդյոք Հունաստանի և Ֆրանսիայի ժողովուրդները գիտեն, թե ինչ է իրենց սպառնում իրենց իշխանությունների ոչ արհեստավարժ լինելու պատճառով»,- ասել է Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին շաբաթներին Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են Արևելյան Միջերկրական ծովում թուրքական Oruç Reis նավի երկրահետախուզական աշխատանքներ իրականացնելու պատճառով, տարածք, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության:

 

168.am

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը

 

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը։ Այս մասին գրված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,- նշված է հայտարարությունում։

Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։

 

Armenpress.am

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցը

Միացյալ Նահանգների՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնել կարելի Է միայն ուժի օգնությամբ: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Twitter-ում:

«Հանցավորության բարձր մակարդակ ունեցող քաղաքներում, որտեղ կառավարում են դեմոկրատները, բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժն Է»,-գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփն ամերիկյան Փորթլենդ քաղաքում տեղի ունեցած անկարգություններին ֆոնին քաղաքագլուխ Թեդ Ուիլերին կոչ Էր արել՝ Ազգային գվարդիա մտցնել՝ դատապարտելով ցուցարարների գործողությունները:

Բողոքի ակցիաները, որոնք Միննեապոլիսում սկսվել Էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Փորթլենդում երրորդ ամիսն Է՝ չեն հանդարտվում: Ոստիկանությունը պարբերաբար ձերբակալություններ Է կատարում:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Դրանցում Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին կդիմակայի դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը, որն իր թեկնածությունն Է առաջադրում փոխանախագահի պաշտոնին հավակնող Քամալա Հարիսի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Aravot.am

Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար. Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։ Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն»:

 

Aravot.am

Ադրբեջանցիների ցույցը Լատվիայում Ադրբեջանի դեսպանության առջև արտոնված չի եղել

Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռիգա քաղաքի քաղաքապետարանը ս.թ. օգոստոսի 3-ին ստացել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից ս.թ. հուլիսի 27-ին ուղարկված տեղեկատվություն տրամադրելու հարցումն առ այն, թե արդյոք ս.թ. հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև (հասցեն` ք. Ռիգա, Ռաինա 2) կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարումը հայտնում է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև (հասցեն` ք. Ռիգա, Ռաինա 2) հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել: Ռիգա քաղաքի գործադիր տնօրեն` Իվետա Զալպետերե»։