Մամուլի տեսություն 01.09.2020
Վերջին շաբաթներին ԱՄն-ը քաղում է Թրամփի միակողմանի քաղաքականության օգուտները: Եվ այն էլ հնարավոր ամենավատ պահին ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ:
Մարդոմսալարի օարթերթ
Թրամփի քաղաքականության հետևանքով, ԱՄՆ-ը մեկուսացել է
Միջազգային ասպարեզում վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Միացյալ Նահանգների նման գերտերությունը նույնպես կարող է հայտնվել գլոբալ մեկուսացման մեջ:
Իսկ դա «Նախ՝ Ամերիկան» քաղաքականության և միջազգային պայմանագրերի, այդ թվու՝մ ՀԳՀԾ-ի ոտնահարման հետևանքն է:
Վերջին շաբաթներին ԱՄն-ը քաղում է Թրամփի միակողմանի քաղաքականության օգուտները: Եվ այն էլ հնարավոր ամենավատ պահին ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ: Առավելագույն ճնշման քաղաքականությունը, որի նպատակն էր ոչնաչցնել ՀԳՀԾ-ն և խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրին, հակաիրանական տարածաշրջանային կոալիցիաների ձևավցորումը և Իրանի ամբողջական շրջափակումը, Թրամփի հակաիրանական քաղաքականության մաս էին կազմում:
Էթեմադ օրաթերթ
Քուշներ. Թրամփը «նոր Մերձավոր Արևելքի» ծրագիր ունի
Թրամփի ավագ օգնական Ջարեդ Քուշները պնդում է, որ ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը կփոխի իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում, և որ Թրամփը նախատեսում է ստեղծել «նոր Մերձավոր Արևելք»:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը, բացի ԱՄԷ-ից, գաղտնի բանակցություններ է վարել արաբական այլ երկրների հետ` հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Իրան օրաթերթ
Ձեր մազերը ցույց են տալիս՝ դուք աղքա՞տ եք, թե՝ հարուստ
Գիտնականների նոր հայտնագործությունը ցույց է տալիս՝ դուք աղքա՞տ եք, թե՝ հարուստ:
Հետազոտողները, որոնք ուսումնասիրում են մարդու մազերի սպիտակուցները, պարզել են, որ ավելի հարուստ սպիտակուցներ ունեցող մարդիկ ավելի հարուստ են, իսկ ավելի քիչ քանակությամբ սպիտակուցներ ունեցողներն ավելի աղքատ են: Այլ կերպ ասած, աղքատներն ավելի չոր ու կոպիտ մազեր ունեն, իսկ հարուստները `ավելի խիտ ու փափուկ:
Քեյհան թերթ
Եվրոպական խաղեր; Իրանին ՀԳՀԾ-ում պահելու և զենքի էմբարգոն երկարաձգելու փորձ
Վերջին շաբաթներին Եվրոպական Եռյակը ձեռնպահ էր քվեարկում Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ հակաիրանական բանաձևին, չնայած Չինաստանի և Ռուսաստանի բացասական ձայներին:
ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը կողմ քվեարկեցին բանաձևին, Չինաստանը և Ռուսաստանը դեմ քվեարկեցին, իսկ մյուս անդամները, այդ թվում ՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ձեռնպահ մնացին: Եվրոպական եռյակն այդպիսով, իրականում դեմ քվեարկեց Իրանին:
armenpress.am
Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու. ABC
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն Է ցույց տվել ոստիկաններին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի օֆիսի մի ներկայացուցչի:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում Էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել Է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ձեծկռտոց Է սկսվել:
Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ Է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա: Շերիֆի օֆիսում հայտնել են, որ այս պահին կատարվում Է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Վիրջինիայում կործանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը
Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի Է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ամերիկյան նավատորմի մամուլի ծառայությունը:
Ինքնաթիռը վարժական թռիչքի ընթացքում ընկել Է Ուոլոփս կղզու մերձակայքում, որը գտնվում Է Նորֆոլքի ռազմածովային ուժերի բազայից դեպի հյուսիս-արեւելք: Երկու օդաչուները եւ անձնակազմի մյուս երկու անդամները կատապուլտվել են «առանց լուրջ վնասվածքների»:
Ցամաքում վնասի կամ տուժածների մասին հաղորդագրություններ նույնպես չեն ստացվել:
Կործանման պատճառը պարզվում Է:
E-2C Hawkeye-ը հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման տախտակամածային ինքնաթիռ Է: Այն կարող Է օգտագործվել հակառակորդի ինքնաթիռների մասին վաղ նախազգուշացման եւ թիրախի վրա ուղղորդելու համար, ինչպես նաեւ որպես հրամանատարական կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
84 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին
84 տարեկանում մահացել է Հնդկաստանի 13-րդ նախագահ Պրանաբ Մուքերջին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հնդկաստանի գործող նախագահ Ռամ Նաթ Քովինդին։
«Ես տխրեցի, երբ իմացա, որ նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին այլևս չկա: Նրա մահը դարաշրջանի ավարտն է: Հասարակական կյանքի հսկա, նա ծառայել է Մայր Հնդկաստանին իսկական իմաստունի պես: Ժողովուրդը սգում է իր ամենաարժանի որդիներից մեկի կորստի համար: Իմ ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր քաղաքացիներին», - գրել է Հնդկաստանի նախագահը:
panarmenian.net
AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլում է
Բրիտանական AstraZeneca Plc ընկերությունն ԱՄՆ-ում սկսել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնամասշտաբ փորձարկումները։ Ընկերությունը նախատեսում է դրանց ներգրավվել մինչև 30,000 մեծահասակի, փոխանցում է Fortune-ը։
Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը մշակում են Օքսֆորդի գիտնականները, այն համարվում է ամենամեծ պոտենցիալն ունեցողներից մեկը։
ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077-հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։
Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է 100 մլն պատվաստանյութի դեղաչափ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca Plc-ն համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1.2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։
panarmenian.net
Վրաստանում համաճարակի խորացման վտանգ այս փուլում չեն տեսնում
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի գնահատմամբ՝ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է, և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։
Միաժամանակ նրա խոսքով՝ բնակչությունն արդեն հանդարտվել է և հետևողական չէ վիրուսից պաշտպանվելու հիմնական միջոցները պահելու ուղղությամբ:
Վրաստանն այս պահի դրությամբ համարվում է կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրներից։ Ընդհանուր երկրում վարակվել է 1487 մարդ, առողջացել է 1240-ը, մահացել՝ 19-ը։
panarmenian.net
CNN. Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը գուցե բավարար չլինի
Երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հանվի շուկա, ըստ ամենայնի, յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ կլինի դրա երկու դեղաչափ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել, գրում է CNN-ը։
Խոսքը հիմնականում մատակարարումների հետ առաջացող լոգիստիկ խնդիրների և մարդկանց 2 անգամ պատվաստվել համոզելու հետ կապված խնդիրների մասին է։ Այլ բան է՝ մարդուն համոզել մեկ անգամ պատվաստվել, այլ բան՝ երկու։
Վանդերբիլտի համալսարանի պրոֆեսոր Քելիի Մուրի խոսքով՝ ոչ մի կասկած չկա, որ սա մարդկության պատմության մեջ պատվաստման ամենաբարդ և խոշոր ծրագիրը կլինի, և այն պահանջելու է հսկայական ջանքեր։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 25․2 մլն-ից ավելի մարդ, մահվան 846,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Տարբեր ընկերություններ ու երկրներ պանդեմիայի ընթացքում մշակում են վիրուսի դեմ պայքարի իրենց պատվաստանյութերը։