Մեկնաբանություն. Քննարկվել են Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի մերձեցման հետևանքները
Այսօր Թեհրանում Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած գիտաժողովում փորձագետները քննարկել են Սիոնիստական ռեժիմի հետ Հայաստանի հարաբերությունների ոլորտներն ու դրանց հետևանքները:
Գիտաժողովում Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունն այնքան հզոր է և ունի զսպիչ ուժ, որ Հայաստան-Իսրայելի ռեժիմ հարաբերությունները չեն կարող ազդել Կովկասյան տարածաշրջանում Թեհրանի շահերի վրա»:
Նշելով, որ Իսրայելն Իրանի իսլամական հանրապետության տարածաշրջանային հզորության մակարդակում չէ, Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է.«Թեհրան-Երևան առևտրային հարաբերությունների համեմատությամբ, Իսրայելի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շատ աննշան են, ուստի Հայաստանն ամենայն զգուշությամբ է հետևում Սիոնիստական ռեժիմի հետ իր հարաբերություններին»:
Գիտաժողովի փորձագետների կարծիքով, Սիոնիստական ռեժիմը, որ ճանաչված է որպես քաղցկեղային ուռուցք, իր օկուպացիոն բնույթը թաքցնելու և տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու համար, փորձում է մերձենալ տարածաշրջանի հատկապես փոքր երկրներին և նրանց շահագործել ընդդեմ Իրանի:
Իմպերիալիստական բնույթ ունեցող ռեժիմին մերձենալը չի կարող անհետևանք լինել: Դրա առաջին հետևանքը՝ Իսրայելի ներթափանցումն է երկրների անվտանգության կառույցներ:
2019 թվականին Հայաստանը հայտարարեց Իսրայելի հետ իր հարաբերություններն ընդլայնելու շրջանակում օկուպացված Երուսաղեմում դեսպանություն բացելու իր որոշման մասին: Իսրայելի ռեժիմը Բաքվի առևտրային ու անվտանգության գործընկերն է և այդ ռեժիմի հետ Հայաստանի հարաբերությունները չէին կարող չհուզել Ադրբեջանին:
Հայաստանը, որպես Իրանի սահմանակից հարևան, չճանաչելով Իրանի Իսլամական Հանրապետության և իսլամական երկրների զգայնությունը անորոշ և սխալ ուղի է որդեգրել: Ցամաքով շրջապատված և դինամիկ տնտեսություն չունեցող Հայաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ նման հարաբերությունների համար ծանր գին է վճարելու:
Փորձագետները համոզված են, որ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտ կողմեր՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա Սիոնիստական ռեժիմի ազդեցությունը, կբարդացնի այս հակամարտության կարգավորումը:
Մի կողմից ՝ Իսրայելը հակամարտության կողմերին ավելի շատ զենք վաճառելու համար, խթանելով տարածաշրջանային մրցակցությունը սրում է իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը, որը տարածքային հակամարտություն է, վերածում կրոնական ու էթնիկական հակամարտության ու մշտական ճգնաժամի:
2016 և 2020 թվականներին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հակամարտության սրման հարցում Իսրայելի լրտեսական ու լոգեստիկական կառույցը դերակատար է եղել: Այդ պատճառով երկու կողմերը մտել են ավելի վտանգավոր խաղի մեջ, և եթե անցյալում տարածաշրջանային մերձեցման և տարածաշրջանային ներուժի օգտագործման հետ կապված հույսեր կային ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ապա Սիոնիստական ռեժիմի Կովկաս ներքաշվելու հետևանքով, այս տարածաշրջանը այլևս խաղաղության երես չի տեսնելու: