Մեկնաբանություն - Հայաստանի մտահոգությունը տարածաշրջանում Թուրքիայի դիրքորոշումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125025-Մեկնաբանություն_Հայաստանի_մտահոգությունը_տարածաշրջանում_Թուրքիայի_դիրքորոշումների_վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, հատկապես Ադրբեջանի հետ այդ երկրի հուլիսյան բախումից հետո:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 13:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանի մտահոգությունը տարածաշրջանում Թուրքիայի դիրքորոշումների վերաբերյալ

Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, հատկապես Ադրբեջանի հետ այդ երկրի հուլիսյան բախումից հետո:

Հայաստանի պաշտոնյաները առիթ են գտել մեղադրելու Թուրքիայի ղեկավարներին Կովկասի տարածաշրջանում լարվածություն առաջացնելու մեջ:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացկանյանը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը համարում է տարածաշրջանում և հարևան շրջաններում կայունության դեմ ուղղված  սպառնալիք և անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին բախումների ընթացքում  Ադրբեջանին Թուրքիայի աջակցությանն ասել է.«Հուլիսի 12-ի դեպքերի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած  ռազմական բախման ընթացքում, Թուրքիան ոչ միայն չփորձեց թուլացնել լարվածությունը, այլ միշտ անում էր հնարավորը՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու համար: Մինչդեռ միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել դադարեցնել Բաքու-Երևան հակամարտությունը Լեռնային Ղարարաբաղի շուրջ»:

Տարածաշրջանում Թուրքիայի տեղաշարժերի նկատմամբ Հայաստանի վախը և մտահոգությունը նորություն  չէ: 1991 թվականին ՀՀ անկախացումցից և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին Հայաստանի կառավարության պահանջների ներկայացումը երկու երկրների միջև տարաձայնություններն ավելի են սրել: 

Միջազգային մակարդակով Հայաստանը վերահսկելու լծակներ ունենալու համար, Թուրքիայի ղեկավարները փորձում են աջակցել Ադրբեջանին: Ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության հարցը, թուրքական իշխանությունները բարձրացնում են  այաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման հարցը:

Երկու կողմերը 2009-ին Միացյալ Նահանգների օգնությամբ գտնվում էին երկկողմ հարաբերությունների կարգավորման շեմին, բայց այդ փորձն  ապարդյուն անցավ: Ադրբեջանի և Հայաստանի միջև  վերջին ռազմական բախումների ընթացքում Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված անօդաչու թռչող սարքերի անարդյունավետությունն ու անկարողությունը  հնարավորություն տվեցին Թուրքիային զենք վաճառել Բաքվին: Հուլիսյան բախումների ընթացքում Թուրքիան պաշտոնական հայտարարություններով աջակցում էր Ադրբեջանին և նույնիսկ խրախուսում էր պատերազմը հայկական կողմի հետ: Դա  հնարավորություն տվեց Անկարային զենքի վաճառքի մի քանի պայմանագրեր ստորագրել  Բաքվի հետ: Բաքվի և Երևանի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո՝ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանում տասնօրյա զորավարժություններն ամրապնդել է ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև:

Համատեղ զորավարժություններից հետո սկսվել են թուրք պաշտոնյաների այցերը Ադրբեջան: Թուրքիայի բանակի արդյունաբերության պետի և ադրբեջանական բանակի պաշտոնյաների  հանդիպման ժամանակ, կողմերի միջև պայմանագիր է կնքվել թուրքական արտադրության զենքերի, այդ թվում ՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ: Սակայն թվում է գործարքի արժեքը հասնում է  մի քանի միլիարդ դոլարի: Փաստորեն, թուրք պաշտոնյաները, օգտվելով ադրբեջանա-հայկական հակամարտությունից, ռազմական զենքի գործարք կնքեցին Իլհամ Ալիեւի կառավարության հետ: Հաշվի առնելով, որ Թուրքիան  վերջերս կարողացած հասնել Ադրբեջանին զենք վաճառելու իր նպատակին, Հաաստանի պաշտոնյաների մտահոգությունները Կովկասում Թուրքիայի տեղաշարժերի վերաբերյալ անհիմն են, քանի որ դրանք սպառնալիք չեն ներկայացնում Երևանի համար: