Մամուլի տեսություն 04.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125078-Մամուլի_տեսություն_04.09.2020
Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ Պուտինի հայտնի քննադատ Ալեքսեյ Նավալնիին ահաբեկելու դավադրությունը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 06:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.09.2020

Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ Պուտինի հայտնի քննադատ Ալեքսեյ Նավալնիին ահաբեկելու դավադրությունը:

Էթեմադ
Բեյրութը փրկվեց հերթական վտանգից

Բեյրութի նավահանգստում 4 տոննա ամոնիումի նիտրատ է  հայտնաբերվել

Լիբանանի բանակը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ հայտնաբերել է 4,35 տոննա ամոնիումի նիտրատի նոր պաշար:

Լիբանանի բանակը հինգշաբթի հայտարարելով այս մասին, հավելել է, որ ներկայուսմ ինժեներական  ստորաբաժանումներն ածխատում են այդ ուղղությամբ:

Հարկ է նշել, որ օգոստոսի 4-ին սարսափելի պայթյունը ցնցեց Բեյրութի նավահանգիստը. Դեպքի պատճառով, որը մեծ վնաս հասցրեց Բեյրութի նավահանգստին, ոչնչացնելով ցորենի պահեստները, սպանվեցին, վիրավորվեցին և անհետ կորան Լիբանանի շատ քաղաքացիներ:

 

 

Համշահրի օրաթերթ

Թունը թեյի բաժակի մե՞ջ էր, թե՝ ներքնաշորի

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այդ երկրի ռազմական լաբորատորիաներից մեկում իրականացված փորձակորւմների արդյուքնում հաստատվել է, որ ՌԴ նախագահ Վլադիւմիր Պուտինի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մարմնում հայտնաբերվել է նովիչոկ թունավոր գազը:

Այս հայտարարությւանը զուգահեռ,  ՌԴ նախագահի քննադատների ու ընդդիմադիրների, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների ղեկիավարների հայացքներն ուղղվել են դեպի Կրեմլ և նրանք ՌԴ իշխանություններից պահանջում են հստակ և թափանցիկ  պատասխան տալ այդ կապակցությամբ:

Մոսկվան, իր հերթին,  ներքին և արտաքին ընդդիմադիրներին մեղադրում է դավադրության տեսություն առաջ քաշելու մեջ:

 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կանանց ցածր ինքնագնահատականի հետևանքները

Հոգեբան և ««  Ինքնավստահություն» գրքի հեղինակ Սամիրա Ահմադին ասում է. «  Ներքին դժգոհությունների մեծ մասը, հատկապեղ կանանց շրջանում, անհիմն են և մտացածին՝ հասարակության մեջ գոյություն ունեցող չափանիշների ազդեցությամբ»:

Ահմադին հավելում է.  « Հենց այդ մտքերն ու ինքնավստահության պակասն են պատճառը, որ մենք կորցնում ենք ուտելու, ինքներս մեզ սիրելու, շրջապատի և նույնիսկ ընկերների հետ շփվելու հաճույքը, քանի որ նման իրավիճակում մարդը կարծում է, որ ինքը բավականաչափ լավը չէ»:

 

Իրան օրաթերթ

Թրամփը որոշել է կրճատել այն քաղաքների ֆինանսավորումը, որտեղ տեղի են ունենում բողոքի ցույցեր

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է կրճատել Նյու Յորքին և երեք այլ քաղաքներին տրամադրվող ֆինասնավորումը, քանի որ  դրանց ղեկավարությունը « բողոքողներին թույլէ  տվել անօրինական գործունեություն ծավալել»:

 

Ջամե Ջամ օարթերթ

Կորոնավիրուսից հետո, մարդկանց միայն 10 տոկոսն է վերադառնալու իր բնականոն կյանքին

Սոցիոլոգիական վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո, աշխարհի բնակչության միայն 10 տոկոսն է վերադառնալու իր բնականոն կյանքին, իսկ մյուս 90 տոկոսը փոխելու է իր կենսակերպը, աշխատանքը և հուզական ու սոցիալական վիճակը:

 

armenpress.am

Ճապոնիայի կենտրոնում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 11-ի. Kyodo

Առնվազն 11 մարդ Է վնասվածքներ ստացել 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպետեմբերի 4-ին տեղի Է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասի Ֆուկուիի պրեֆեկտուրայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ տուժածների թվում կա երկու երեխեա:

Ըստ որում տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում Ֆուկուիում կարող Է տեղի ունենալ նման հզորության եւս մեկ երկրաշաժ: Ավելի վաղ հաղորդվել Էր երկրաշարժի պատճառով երկու տուժածների մասին:

Մինչդեռ, տարածաշրջանում գտնվող ատոմակայանում պատահարի պատճառով որեւԷ արտակարգ իրավիճակի մասին տեղեկատովություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ Է կալանել Բարենցի ծովի վրա

Ռուսաստանցի զինվորականները ՄիԳ-31 կործանիչը օդ են բարձրացել Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ռազմաօդային ուժերի P-3C «Օրիոն» ինքնաթիռը կալանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի (ՊԿԱԿ) հաղորդագրության մեջ:

«Ռուսական կործանիչի անձնակազմը նույնականացրել Է օդային թիրախը որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-3C «Օրիոն» ինքնաթիռ»,-նշել են ՊԿԱԿ-ում:

Այնտեղ հավելել են, որ ինքնաթիռի ճանաչման եւ ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ Է բարձրացել ՄիԳ-31ՄԲ  կործանիչը՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից:

Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում հայտնել են, որ ՌԴ-ի պետական սահմանից նորվեգական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը վերադարձել Է բազավորման օդակայան:

«ՄիԳ-31ՄԲ ռուսական կործանիչի ամբողջ թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում նորվեգական ինքնաթիռի կողմից չի թույլատրվել», ընդգծել են ՌԴ ՊԿԱԿ-ում:

Սեպտեմբերի 1-ին ռուսաստանցի զինվորականները նույնպես հայտնել Էին ՄիԳ-31 կործանիչի՝ Բարենցի ծովի վրա նորվեգական P-3C «Օրիոն» ինքնաթիռը կալանելու մասին: Այդ նույն օրը Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վրա կալանել Էր Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

 

Ֆինլանդիայում պլանավորում են զբոսաշրջիկներին պարտադրել COVID-19-ի թեստ հանձնել

 

Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ Է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչությունը:

Սպասվում Է, որ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն սեպտեմբերի 7-ին եւ կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:

«Ամենօրյա միջազգային հաղորդակցությունում առավել արդյունավետ կլիներ ավիաչվերթերով, նավերով, ավտոբուսներով եւ գնացքներով փոխադրումներ կազմակերպողին պարտադրել՝ հոգ տանել եւ ստուգել զբոսաշրջիկների մոտ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայությունը»,- հայտնել Է Ֆինլանդիայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Տիմո Խարական, որի խոսքը մեջբերվում Է հաղորդագրության մեջ:

Ֆինլանդիայի սահմանը փակ Էր մարտի 13-ից մինչեւ մայիսի 13-ը, որից հետո նախարարների կաբինետը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ վերանայում Է աշխարհի այն երկրների ցուցակը, որոնց հետո հանձնարարված եւ արգելված Է զբոսաշրջությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Բելառուսի վարչապետը կպատվաստվի Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութով

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով։ Այս մասին, Belta-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ վստահություն հայտնելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Բելառուսը ռուսական պատվաստանյութը ձեռք բերող առաջին երկիրը կլինի։

Օգոստոսի 3-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 72,000 մարդ, մահացել` մոտ 700-ը։

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։

 

panarmenian.net

Սնոուդենի բացահայտած գաղտնալսման մեխանիզմն ապօրինի է ճանաչվել

 ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Ազգային անվտանգության գործակալության կողմից կիրառվող գաղտնալսման մեխանիզմը, որը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։

Ինքը Սնոուդենը, որը 7 տարի առաջ բացահայտել է գործակալության կողմից ամերիկացիներին հետևելու մեխանիզմը, ողջունել է այդ որոշումը։ Նա հավելել է, որ չէր կարծում, թե կգա այդ օրը, գրում է Gazeta.ru-ն։

Հատուկ ծառայությունները պնդում էին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման շնորհիվ նրանց հաջողվել է ձերբակալել 4 անձի, որոնք oժանդակում էին Սոմալիի ահաբեկիչներին։ Սակայն դատարանում պարզվել է, որ հանցագործների գաղտնալսումը ոչ միայն ապօրինի էր, այլև ոչ մի ազդեցություն չի ունեցել հետաքննության վրա։

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենն ամերիկյան ԶԼՄ-ներին էր փոխանցել համացանցում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների կողմից մարդկանց հետևելու ծրագրերի մասին գաղտնի նյութերը։ ՌԴ-ն Սնոուդենին ժամանակավոր ապաստան էր տրամադրել 2013-ին այն պայմանով, որ վերջինս կդադարեցնի ԱՄՆ դեմ իր գործունեությունը։