Մամուլի տեսություն  05.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125141-Մամուլի_տեսություն_05.09.2020
Տնտեսական պատժամիջոցների որպես  ճնշման լծակ օգտագործելը Թրամփի համար ընդունված միոցներից է այլ երկրներին սպառնալու և նրանց դիմակայելու համար:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 14:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05.09.2020

Տնտեսական պատժամիջոցների որպես  ճնշման լծակ օգտագործելը Թրամփի համար ընդունված միոցներից է այլ երկրներին սպառնալու և նրանց դիմակայելու համար:

«Մարդոմ սալարի»

Թրամփի դիվանագիտական թղթախաղերի գլխացավանքները Վաշինգտոնի համար

Տնտեսական պատերազմը կամ նույն տնտեսական ահաբեկչությունը իր նպատակները առաջ տալնելու համար Թրամփի կողմից ընդունված միջոց է, սակայն տարբեր երկրների դեմ Թրամփի առևտրականի մոտեցումներն ու նրա տնտեսական թղթախաղը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի և նրա հետևանքները բումերանգի նման իրենց ազդեցությունը կթողնեն ԱՄՆ-ի տնտեսության վրա:

Այլ երկրների սպառնալու ու դրանց դիմակայելու հարցում տնտեսական միջոցների կիրառումը Թրամփի սովորական մեթոդներից են: Արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի քաղաքականության ուղեքարտեզը միջազգային հարաբերություններում տնտեսական շահագործումն է:

 

«Քեյհան»

Իրանի ՊՆ-ի կողմից էներգետիկայի, ավտոշինության, առողջապահության և հեռահաղորդակցության ոլորտների հետ կապված 38000 պահեստամասերի արտադրությունը

Հիգշաբթի օրը, Իրանի զինված ուժերի աջակցման ու ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի ներկայությամբ, բացվել է Իրանի ՊՆ ապրանքաշինության տեղական շարժման ցուցահանդեսը:

Գեներալ Ամիր Հաթամին այս ցուցահանդեսը համարել է ապրանքաշինության իրական մարմնացումը, որ տեղի է ունենում զինված ուժերում իսլամական համակարգի 4 տասնամյակ գոյության շնորհիվ: Նշելով որ այսօր ավելի քան 38000 ապրանքատեսակ է արտադրվել,  գեներալ Հաթամին հավելել է.«Այս ցուցահանդեսի ռազմական ու ոչ ռազմական բաժիններում ցույցադրված են 2000 ապրանքատեսակներ, որոնք մետաղյա և ոչ մետաղյա ապրանքների,  վառելիքի, էներգակիր նյութերի, մարտագլխիկների, նավիգացիոն ու կառավաման համակարգերի, էլեկտաօպտիկայի, ավիոնիկայի, հեռահաղորդակցության, ռադարի, կիբեր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգիայի, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, շարժիչների և այլ ոլորտներում կազմում են իրանի զինված ուժերի արժեքավոր ձեռքբերումները:

 

«Էբթեքար»

Ինչո՞ւ է ՌԴ-ն ձգտում նվազեցնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա լարվածություները. Իրան-ԱՄՆ հարաբերություներում ՌԴ-ի միջնորդելու պատճառները

ՌԴ-ի փորձաետների մեծ մասը համոզված են, որ ՌԴ-ի համար լավագույն տարբերակը բոլոր կողմերի ակնկալիքների նվազումն ու ԱՄՆ-ի վերադարձն է բանակցության սեղանին, քանի որՌԴ-ի անվտանգության առաջնահերթությունը ռազմավարական կայունության պահպանումն ու ԱՄՆ-ի կողմից ռազմավարական հավասարակշռության խախտումն է, որ թվում է թե Սպիտակ Տունը կուլիսներում կործանելով ՀԳՀԾ-ն, հետապնդում է հավասարակշռության խախտման քաղաքականությունը:

Այլ խոսքով ՌԴ-ին խիստ մտահոգում է ՌԴ-ի սահմաններին մոտիկ ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառազինության տեղակայման համար տարվող ջանքերը և ՌԴ-ն աշխարհի նոր վայրերում միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռներ տեղակայելու հարցով բազմիցս նախազգուշացրել է ԱՄՆ-ին: Այս նպատակով ռուսները բանակցում են ԱՄՆ-ի հետ և մինչ այժմ, ռազմավարական կայունության հարցով ՌԴ-ԱՄՆ մի քանի բանակցությունները ապարդյուն են անցել:

 

«Մարդոմսալարի»

Իրանի հարստացված ուրանի պաշարները 10 անգամ գերազանցում են ՀԳՀԾ-ով թույլատրելի սահմանը

ՄԱԳԱՏԷ-ն իր սեզոնային նոր զեկույցում հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները 10 անգամ գերազանցում են ՀԳՀԾ-ով թույլատրելի սահմանը:

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր սեզոնային նոր զեկույցում հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի քննիչների համար Իրանը հնարավորություն է ստեղծել այցելել անցած շաբաթ համաձայնեցված երկու համալիրներ:

 

armenpress.am

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված՝ հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

 

aravot.am

Ռուսաստանն Արևմուտքին մեղադրել է «Նովիչոկ» խմբի նյութեր ստեղծելու մեջ

ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրներին և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներին մեղադրել է «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր ստեղծելու մեջ: Այս մասին ասված է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԳ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության մեջ, փոխանցում է Lenta-ն: Արտգործնախարարությունից հայտնել են, որ վերջին ժամանակներս՝ Նավալնու հետ տեղի ունեցածի ֆոնին, Ռուսաստանի հասցեին թշնամական հայտարարություններ են հնչում: Գերատեսչությունում հիշատակել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասի և Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները: «Տարիներ շարունակ քիմիական նյութերի այդ լայն խմբին պատկանող միացությունների ստեղծման ուղղությամբ աշխատել են Արևմուտքի և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցների շատ մասնագետներ: Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, դրանց մարտական կիրառման տեխնոլոգիաներ մշակողներին պաշտոնապես տրամադրվել է ավելի քան 150 արտոնագիր»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում է կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը: Եվրամիությունը խստագույնս դատապարտել էր Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձը և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

 

aravot.am

Կրթական ռեֆորմները, այդ թվում չափորոշիչների փոփոխությունները պիտի կայանան. ՍԴՀԿ ատենադպիր

Դեռեւս կրթական չափորոշիչների ի լույս գալուց վեր, մինչ դրանց հանրայնացնելը, մինչ դրանց բովանդակային կազմությանը ծանոթանալը ներհայաստանյան պատմագիտական դաշտը իր հանգիստը չէր գտնում՝ իմանալով, որ չափորոշիչները գրվել են թուրքական հատուկ ծառայությունների գործակալների ձեռամբ եւ սրան զուգահեռ նույն ժամանակահատվածում հար եւ նման մտահոգություններով փողոց դուրս եկան իրենց փրկարար գործն ի կատար ածելու հայ ազգի ամենաազգասեր, ազգային մտքի պայծառ ներկայացուցիչ ազգային սերուցքները՝ հանուն ազգային արժեքների պաշտպանության, պիղծ ու ազգակործան չափորոշիչները թույլատրող ոչ պակաս պիղծ եւ ոչ պակաս ազգակործան նախարարի հրաժարականը պահանջելու։ Այսպիսով կրթական քաղաքականությունը տապալված է, եւ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. մի՞թե։ Եկեք հասկանանք. Այն, որ կրթական ոլորտը խոցելի է, միանշանակ է, եւ սա նոր բացահայտում չէ, ոչ էլ նոր ծագած խնդիր, այն, որ նախարարն ունենում է սխալներ ու թերացումներ, սա էլ վիճաբանության առարկա չենք դարձնի, բայց արդյո՞ք այդ սխալներն են հիմք հանդիսանում նրա հրաժարականի պահանջի համար, թե մեր ազգային ամենաարդար ու ամենաազնիվ սերուցքը կարող է հրաժարականի պահանջի տակ հետին նպատակներ թաքցրած լինել։

 

news.am

ԱՄՆ-ում դասընթացներից հեռացրել են աֆրոամերիկացի ձեւացնող դոցենտին

ԱՄՆ-ի համալսարաններից մեկի դոցենտ Զեսիկա Քրուգը, ով խոստովանել է, որ ստել է իր աֆրոամերիկյան ծագման մասին, մեկ կիսամյակով հեռացվել է դասընթացներից: Այս տեղեկությունը հաստատել են Զորջ Վաշինգտոնի համալսարանում, փոխանցում է BBC-ն:

Դոցենտ Զեսիկա Քրուգը, ով գիտական ​​աշխատություններ է գրում Աֆրիկայի եւ աֆրիկյան սփյուռքի մասին, իր բլոգում արված գրառման մեջ խոստովանել է, որ իրականում հրեա է Կանզասից:

 «Ես իմ կյանքը կառուցել եմ դաժան հակասեւական ստի վրա»,- գրել է Քրուգը:

Նշվում է, որ սկանդալային խոստովանությունը վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել Քրուգի գործընկերների շրջանում:

Այս կապակցությամբ Զորջ Վաշինգտոնի համալսարանը, որում նա դասավանդում է, հայտարարություն է տարածել` հայտնելով, որ դոցենտը հեռացվել է դասընթացներից, իսկ համալսարանը հետաքննում է տեղի ունեցածը, որը վիրավորել է բազմաթիվ ուսանողների, ֆակուլտետը, դասախոսական կազմը եւ շրջանավարտներին:

 

news.am

ԱՊՀ երկրների դիվանագետներն օրակարգային հարցեր են քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Սեպտեմբերի 4-ին ԱՊՀ երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են ամսվա վերջին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԽ) առաջիկա 75-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը: Այս մասին նշվում է շաբաթ օրը տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 «Հիմնական շեշտը դրվել է պաշտոնների համակարգման, ՄԱԿ-ի մարմինների ընտրություններում թեկնածուների փոխադարձ աջակցության, մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման ոլորտում օրակարգի իրականացման վրա»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Դիվանագիտական ​​գերատեսչությունում նշել են, որ համաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարարությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ, մասնակից պետությունների դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցներ: Արտաքին գործերի նախարարությունում հավելել են, որ տեղի ունեցած խորհրդակցությունները հնարավորություն են տվել ՄԱԿ-ի հարթակում նախանշել ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության խորացման ուղիները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: