Իրանի պաշտպանական արդյունաբերության գիտատեխնիկական հնարավորությունները որպես արդյունաբերության զարգացման շարժիչ ուժ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125200-Իրանի_պաշտպանական_արդյունաբերության_գիտատեխնիկական_հնարավորությունները_որպես_արդյունաբերության_զարգացման_շարժիչ_ուժ
Արդյունաբերության ոլորտում առաջատար երկրների փորձը ցույց է տալիս, որ արդյունաբերական զարգացումը արագացնելու միջոցներից մեկը պաշտպանական արդյունաբերության մեջ մասնագիտական կարողությունների և տեխնոլոգիայի օգտագործումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2020 08:47 Asia/Tehran

Արդյունաբերության ոլորտում առաջատար երկրների փորձը ցույց է տալիս, որ արդյունաբերական զարգացումը արագացնելու միջոցներից մեկը պաշտպանական արդյունաբերության մեջ մասնագիտական կարողությունների և տեխնոլոգիայի օգտագործումն է:

Հենվելով ներքին գիտելիքների և ներքին կարողությունների վրա՝ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը կարողացել է մուտք գործել նորարար արտադրության ոլորտներ, իսկ էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտները հանդիսանում են  արդյունաբերության այլ ոլորտների զարգացման շարժիչ ուժը:

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը իր բազմազանության շնորհիվ, զարգանում է գիտական հիմքերի վրա: Հենց այդ պատճառով էլ այս ոլորտի ձեռքբերումները Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների առկայությամբ, ռազմավարական նշանակություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ պատժամիջոցներն օրեցօր ավելանում են:

Պաշտպանական արդյունաբերության  վրա ներդումների ազդեցության վերաբերյալ 2002թ հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում շատ կարևոր է զարգացած տեխնոլոգիաների կիրառումը:

Շատ երկրներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրենց գիտական զարգացումները փոխանցել են արտադրության այլ ոլորտներ: Նման քայլ կատարվել է հատկապես ինժիներատեխնիկական, նավթաքիմիական, մեքենաշինության ոլորտներում: Հենց այս առումով, կարևորվում է կայուն զարգացումն արդյունաբերության ոլորտում, որը պայմանավորված է տեղական տեխնոլոգիաների ճիշտ կիրառմամբ: Հենց այս պատճառով էլ շատ երկրներ, այս բնագավառում մեծ ներդրումներ են կատարել: Իրանը, սակայն, հեղափոխությունից առաջ երկար ժամանակ լինելով արդյունաբերական ու տեխնիկական տեսակետից Արևմուտքից կախված երկիր, չի կարողացել լուրջ ձեռքբերումներ ունենալ այս ոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել այս ուղղությամբ քայլերը: Անշուշտ, արտադրությունը կարելի է զարգացնել նոր տեխնոլոգիաների հիման վրա: Հակառակ դեպքում, պետք է բավարարվել անմշակ հումք վաճառելով: Իսկ դա թույլ չի տալիս, որպեսզի գիտահենք արդյունաբերությունը զարգանա:

Վերջերս Իրանում տեղի ունեցավ արդյունաբերության տարբեր ոլորտների վերաբերյալ ցուցահանդես, ինչը ցույց տվեց, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացած տեխնոլոգիաները կարելի է  ուղղորդել դեպի այն ոլորտներ, որոնք պատժամիջոցի են ենթարկվել: Որպես օրինակ, այսօր Իրանի պաշտպանության նախարարությունն արտադրում է ավելի քան 38 հազար տեսակի պահեստամաս, որոնք անհրաժեշտ  են արդյունաբերական ոլորտին:

Իրանի զինված ուժերի հրամանատար Քիումարս Հեյդարին, լրագրողներին հետ ճեպազրույցում խոսելով այն մասին, որ Իրանի զինված ուժերը պահեստամասերի արտադրության ոլորտում ինքնաբավ են, հավելել է, որ Իրանն այս ոլորտում հնարավորություն ունի աջակցել հարևան երկրներին: