Մամուլի տեսություն 07.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125213-Մամուլի_տեսություն_07.09.2020
Սերբիայի նախագահին Սպիտակ տանը նվաստացնելու Թրամփի քայլը դարձել է սոցիալական ցանցերի հիթ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 07, 2020 13:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.09.2020

Սերբիայի նախագահին Սպիտակ տանը նվաստացնելու Թրամփի քայլը դարձել է սոցիալական ցանցերի հիթ:

Մարդոմսալարի օրաթերթ

Նաթանզի վթարին մասնակցել են արտասահմանյան գործակալներ

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները պարզել են, որ Նաթանզի միջադեպին ամսնակցել են արտասահմանցի գործակալներ:

Բեհրուզ Քամալվանդին հեռուստատեսային հարցազրույցում անդրադառնալով  Նաթանզի ատոմակայանում պայթյունի և հրդեհի հետ կապված միջադեպին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների լրտես լինելու հավանականությանն ասել է. «Տեսուչների գործողություններից բացի, եղել են նաև դիվերսիոն գործողություններ, որոնք մենք հետ ենք մղել: Եղել են նաև մեծ թվով դեպքեր՝ արդյունաբերևական մասի հետ կապված, որոնց վերաբերյալ ունենք մեծ թվով ապացուցյներ: Սակայն այդ բոլորը միայն տեսուչին հնարավոր չէ վերագրել: Սակայն միևնույն ժամանակ չի բացառվում, որ նա նույնպես կարող էր նման քայլեր իրականացնել: Պետք է զգույշ լինենք:

 

Քեյհան օրաթերթ

Դեմոկրատներն Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ռեկորդակիր են

Բայդենի խորհրդականները  հայտարարել են, որ եթե նա հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ն, բացի Թրամփի սահմանած պատժամիջոցներից,  կվերադառնա Օբամայի ՀԳՀԾ:

ԱՄՆ-ի սահմանած խպաժամիջոցների պատմությունը վկայում է, որ Իրանի իսլամական հՀեղափոխության հաղթանակից ի վեր, Օբամայի նախագահության սկզբից մինչև ավարտը, ԱՄՆ-ը 35 անգամ պատժամիջոցնր են կիրառել Իրանի դեմ: Պատժամիջոցներից 24-ը սահմանվել են դեմոկրատների, 11-ը՝ հանրապետականների կողմից:

Մի կողմից, քանակական առումով, Օբաման ռեկորդակիր է Իրանի դեմ 11 պատժամիջոցներով, քանի որ նրա պաշտոնավրաման շրջանում կիրառվել են բոլոր հանրապետական կառավարությունների կիրառած պատժամիջոցներից ավելի շատ պատժամիջոցներ: Մյուս կողմից, ամենախիստ պատժամիջոցները կապված են Օբամայի վարչակազմի  հետ, և, փաստորեն, կարելի է ասել, որ Թրամփի վարչակազմը իրականացրել է միայն Իրանի դեմ Օբամայի մշակած պատժամիջոցները:

 

Շահրվանդ իօրաթերթ

Արտասահմանյան զբոսաշրջային խմբերը կարող են մուտք գործել Իրան

Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իրանի առողջապահության նախարարությունը կասեցրել է օտարերկյա զբոսաշրջիկների մուտքը Իրան, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը հայտարարել է Առողջապահության նախարարի հետ բանակցությունների մասին ՝ արտասահմանցի զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը վերսկսելու համարԼ

 

Խորասան օրաթերթ

Թրամփը նվաստացրել է Սերբիայի նախագահին

Հեռուստատեսությամբ հրապարակված կադրերում երևում է, որ Սերբիայի նախագահը անակնկալի է եկել իր երկրի դեսպանատունը օկուպացված Երուսաղեմ (Ղոդս) տեսափոխելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից: Իսկ Թրամփի սեղանի համեմատությունը Սերբիայի նախագահի համար նախատեսված սեղանի հետ, ցույց է տալիս Թրամփի արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունքը մյուսների նկատմամբ:

Հեռուստատեսային կադրերում երևում է, որ երբ Թրամփը հայտարարում է, որ Բելգրադի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվում էբռնագրաված Երուսաղեմ, Սերբիայի նախագահը զարմացած նայում է իր ձեռքում գտնվող համաձայնագրին: Սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվիստներ արձագանքելով  այդ պատկերներին, գրել են, որ  Վուչիչը չի իմացել թե ինչ համաձայնագիր է ստորագրում: 

 

armenpress.am

Ավելի քան մեկ միլիոն ճապոնացիներ տարհանման կարգադրություն են ստացել թայֆունի պատճառով

  Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն Է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Ժամը 08:30-ի (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 7-ի 03:30) դրությամբ տարհանմանի կարգադրություններ են տրվել Ֆուկուակա, Սագա, Նագասակի, Կումամոտո, Օյիտա եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներին:

Ինչպես հաղորդվում Է, նաեւ տարահման հանձնարարականներ են տրվել Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների եւս գրեթե 6 մլն մարդկանց:

Պաշտոնյաները նախազգուշացնում են հորդառատ անձրեւների, ուժեղ քամու եւ բարձր ալիքների մասին, որոնք թայֆուն են բերում:

Օդերեւութաբանները հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 6-ին «Խայշենը» գտնվել Է ծովում՝ Ցուսիմա քաղաքից (Նագասակիի պրեֆեկտուրա) դեպի հարավ-արեւմուտք ընկած 40 կիլոմետր հեռավորությամբ:

Քամու ուժգնությունը կենտրոնում կազմել Է վայրկյանում 40 մետր, պոռթկումների դեպքում՝ վայրկյանում մինչեւ 60 մետր: Ներկայում մասնագետները նրա ուժը գնահատում են որպես «արտակարգ հզոր»:

Ներկայում Կյուսյու կղզում առնվազն քսանչորս մարդ վերքեր Է ստացել:

Չեղարկվել են 579 ներքին ավիաչվերթներ, որոնք Կյուսյու եւ Սիկոկու կղզիները կապում են երկրի մյուս մասերի հետ:

Առանց լույսի են մնացել Կյուսյու տարածաշրջանի 464 հազար եւ Յամագուտի պրեֆեկտուրայի 47 հազար 900 տնային տնտեսություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Եվս մեկ երկիր սկսել Է օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել

Մարոկկոյի ազգային ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել Է, որ սկսում Է երկիր մուտքի իրավունք տրամադրել այն բոլոր պետությունների օտարերկրացիներին, որոնց քաղաքացիներից այցագիր չի պահանջվում, այդ թվում՝ ռուսաստանցիներից՝ նրանց մոտ հյուրանոցի ամրագրման կամ Մարոկկոյի ընկերությունից հրավերի առկայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TourDom.ru-ն:Մուտքի համար անհրաժեշտ Է ներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունք: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, զբոսաշրջիկները եւ ճանապարհորդ գործարարները կկարողանան Մարոկո ժամանել սեպտեմբերի 10-ից: Պլանավորված Է, որ այդ օրը կդառնա արտակարգ դրության ռեժիմի գործողությունների վերջը:Այսպիսով, ռուսաստանցիներն արդեն մոտ ժամանակներս հնարավորություն կստանան այցելել այս արաբական երկիր, բայց միայն ուրիշ այն երկրներ տարանցմամբ, որոնց օդանավակայանները բաց են թռիչքների համար: Դա, փորձագետների խոսքով, Էժան չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Հնդկաստանը դուրս եկավ աշխարհում երկրորդ տեղը կորոնավիրուսով վարակվածների թվով

 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 4 204 613-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Հնդկաստանը նոր կորոնավիրուսով ախտահարածների թվով առաջ Է անցել Բրազիլիայից (4 137 521 հիվանդացած) եւ այդ ցուցանիշով դուրս Է եկել աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 275 775 ախտահարված):

Երկրում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվում Է վարակածների թվի ռեկորդային աճ, նախորդն արձանագրվել Է սեպտեմբերի 6-ին եւ կազմել Է 90 632: Ըստ որում Հնդկաստանն օգոստոսի 4-ից պահպանում Է աշխարհում առաջատարի դիրքերը վարակվածների օրական թվով:

Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այդ վարակի պատճառով մահացու դեպքերի թիվը 24 ժամում ավելացել Է 1 016-ով եւ հասել 71 642-ի: Այդ ցուցանիշով երկիրը մնում Է երրորդ տեղում՝ զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: Հնդկաստնում բուժում Է անցնում 882 542 հիվանդ, առողջացել Է 3 250 429 մարդ:

Անցած օրը դուրս Է գրվել 69 564 բուժված: Ամենամեծ թվով ախտահարվածներ են նշվել Մահարաշթրայում (907 212), Անդհրա Փրադեշում (498 125), Թամիլանդում (463 480), Քառնաթաքայում (398 551), Ութար Փրադեշում (266 283): Առողջապահության նախարարությունը նաեւ նշում Է, որ Հնդկաստանն առաջատարների թվում Է կորոնավիրուսի կատարված թեստերի թվով: Ընդամենը երկրում կատարվել Է 49,5 միլիոն այդպիսի անալիզ, միայն անցած 24 ժամում արվել Է 720 362 անալիզ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

www.panarmenian.net

Ամերիկացին վիճակախաղի 20 տոմս է գնել ու 20 անգամ հաղթել

  Ամերիկյան Սաութ Բոստոն քաղաքի բնակիչ Թոն Մայլսը 20 անգամ շահել է նույն վիճակախաղով, փոխանցում է Lenta.ru-ն։

Մայլսը գնել է նույն վիճակախաղի 20 տոմս ու դրանց վրա նշել 1, 9, 2, 9 թվերը։

Ամերիկացին յուրաքանչյուր տոմսից շահել է $5000, իսկ բոլոր հաղթական տոմսերից $100,000։ Նա ասել է, որ շահած գումարով հաշիվներն է վճարելու։

 

www.panarmenian.net

ՌԴ ԱԳՆ խոսնակը ներողություն է խնդրել Վուչիչի և Թրամփի հանդիպումը ծաղրող գրառման համար

  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զրուցել են վերջինիս՝ ԱՄՆ այցից և դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի սկանդալային գրառումից հետո։

Վուչիչը Վաշինգտոնում ԱՄՆ հետ համաձայնագիր էր կնքել Կոսովոյի հետ տնտեսական գործակցության մասով։

Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ չի նշվում՝ քննարկել են արդյոք պաշտոնյաները սկանդալային գրառումը, թե` ոչ։

Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար նախագահների` Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակում հանդիպումից լուսանկար՝ նշելով, որ Սերբիայի նախագահի աթոռի դիրքից տպավորություն է ստեղծվում, թե նա հարցաքննության է։ Նա խորհուրդ էր տվել նման իրավիճակներում նստել ոտքը ոտքին գցած։

Սերբիայի նախագահը Զախարովայի հրապարակումը որակել է պարզամիտ և գռեհիկ։ Վուչիչը նշել է, որ Սերբիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառած քիչ երկրներից է, ԱՄՆ-ում նա անդրադարձել նաև Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների պահպանմանը։

Ավելի ուշ Զախարովան թարմացրել է գրառումը և ներողություն խնդրել՝ հայտնելով, որ իր նպատակը միայն ամերիկյան կողմի մեծամտությունը ներկայացնելն էր։