Մամուլի տեսություն 08.09.2020
Ամերիկացի հետազոտողն իտալական Ilfarosolmondo ամսագրում հրապարակված հոդվածում բացահայտել է ԱՄՆ ներկայիս նախագահի և նրա կնոջ կողմից ղեկավարվող կոռուպցիայի և մարմնավաճառության խոշոր ցանցի մանրամասները:
Խորասան թերթ
«Արևը» փայլում է Վենետիկում
Այս օրերին Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթանում է աշխարհի ամենահին կինոփառատոնը: Վենետիկի կինոփառատոնը, որը Կաննի և Բեռլինի փառատոնների հետ միասին կինեմատոգրաֆի աշխարհի ամենահեղինակավոր մրցույթային փառատոններից է, չորս տարի բացակայությունից հետո, հերթական անգամ գլխավոր բաժնում ընդունել և ցուցադրել է իրանական ֆիլմ:
Վենետիկի 77-րդ կինոփառատոնին մասնակցող Մաջիդ Մաջիդիի «Արևը» ֆիլմը արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին և նույնիսկ հնարավորություն ունի երկրորդ անգամ Իրանինն նվիրել «Ոսկե առյուծ» մրցանակը:
Էբթեքար օրաթերթ
Իրանի նավթի նախարար. Գազի արտահանման ռեկորդը կոտրվել է. Գազամատակարարման ոլորտի զարգացմամբ ստեղծվել է 2.6 միլիոն բարել նավթի վերամշակման հզորությամբ գործարան
Իրանի նավթի նախարարն ասել է. «Հարավային Փարսի զարգացման ծրագրի և վերջին յոթ տարում գազամատակարարման նախագծերի իրականացման շնորհիվ, երկրում բաշխվել և սպառվել է 2.6 միլիոն բարել վառելիք:
Բիժան Զանգանեն երեկ Քերմանշահ նահանգում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հարավային Փարս հանքավայրից գազի արդյունահանման ծավալը ավելացել է օրական 420 միլիոն խորանարդ մետրով ՝ անցած յոթ տարվա ընթացքում 280 միլիոն խորանարդ մետրից ահսնելով 700 միլիոն խորանարդ մետր, և այս հանքավայրից գազի արդյունահանումն աճել է 2,5 անգամ:
Էթեմադ օրաթերթ
Թրամփը միլիոնավոր դոլարներ է տվել՝ Մելանիայի մերկ լուսանկարները հավաքելու համար
Ամերիկացի հետազոտողն իտալական Ilfarosolmondo ամսագրում հրապարակված հոդվածում բացահայտել է ԱՄՆ ներկայիս նախագահի և նրա կնոջ կողմից ղեկավարվող կոռուպցիայի և մարմնավաճառության խոշոր ցանցի մանրամասները:
2020 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, համաշխարհային հանրությունն ամեն օր ականատես է լինում դեմոկրատական և հանրապետական թեկնածուների վերաբերյալ նոր բացահայտումների:
Իրան օրաթերթ
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի և Կիպրոսի միջև
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդել Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար, եթե երկու կողմերը ցանկանան:
«Մենք տարածաշրջանի երկրների ղեկավարներին բազմիցս խնդրել ենք ցուցադրել քաղաքական հեռատեսություն և վեճերը լուծել միայն խաղաղ ճանապարհով և իրավական շրջանակներում», - ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կիպրական-հունական թերթին տված հարցազրույցում:
armenpress.am
ՆԱՏՕ-ի երկրները ծովային գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:
Դրան կմասնակցեն Միացյալ Թագավորության ՌԾՈՒ-ի 23 Sutherland տեսակի ֆրեգատը եւ Tidespring տանկերը: Նաեւ կգործարկվեն ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Առլի Բերք» տեսակի USS Ross Էսկադրային ականակիրը եւ նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը՝ դանիական պարեկային ինքնաթիռի պաշտպանությամբ:
«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Դանիան եւ Նորվեգիան համագործակցում են՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր պատրաստակամությունը Ծայրագույն Հյուսիսում անցկացվող գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության բարձրացման նկատմամբ, որը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,-ասված Է բրիտանական նավատորմի հայտարարության մեջ:
Գործողությունը կդառնա մայիսյան զորավարժությունների շարունակությունը, որոնց ընթացքում Բարենցի ծովի ջրատարածք Էր մտել Kent բրիտանական ֆրեգատը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցյալ շաբաթ հայտարարել Էր, որ ուժ ցուցադրելու ՆԱՏՕ-ի ձգտումը, Ռուսաստանի սահմանների մոտ ավելացնելով դաշինքի ինտենսիվ հետախուզական գործողությունները, անհանգստություն Է առաջացնում Մոսկվայի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել
COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ Է մտել, առաջիկայում մատակարարումներ են սպասվում տարածաշրջաններ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են գերատեսչությունում, պատվաստանյութն անցել Է անհրաժեշտ բոլոր լաբորատոր փորձարկումները:
Օգոստոսին Ռուսաստանում գրանցվել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս»:
ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել:
Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել Է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Կալիֆոռնիայում հրդեհներն ահագնանում են ռեկորդային շոգի պատճառով
Կալիֆոռնիայում սեպտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +49 աստիճանի, որն այս շրջանում բոլոր ժամանակների ամենաբարձր ջերմաստիճանն է։ Դա ավելի է սաստկացրել սեպտեմբերի 4-ին և 5-ին բռնկված անտառային հրդեհները։
Նահանգի 5 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Շրջաններից մեկում հրդեհը բռնկվել է երեխայի սեռի բացահայտման խնջույքի ժամանակ։
AlJazeera-ի փոխանցմամբ՝ ավելի քան 800 հրշեջ և ուղղաթիռ է պայքարում կրակի դեմ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։
panarmenian.net
Բժիշկները Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից․ Վիճակը բարելավվում է
- Բեռլինի «Շարիթե» կլինիկայի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխության սարքից, փոխանցում է Meduza-ն։
Ըստ կլինիկայի հաղորդագրության՝ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատի ազդակներին, վիճակը բարելավվում է։
Կլինիկայից նշել են, որ դեռ վաղ է խոսել Նավալնու առողջության վրա թունավորման թողած հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին։
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր հայտնվել օգոստոսի 20-ին։ Նա իրեն վատ էր զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, ինչից հետո ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում, քաղաքական գործչին հոսպիտալացրել էին։ Երկու օր անց նա Բեռլին էր տեղափոխվել։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությւոնները հայտնել էին, որ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութով։