Մամուլի տեսություն 09.09.2020
Համաճարակային անկայուն իրավիճակի պատճառով, Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Մարդոմսալարի օրաթերթ
Դեմոկրատ բայդենը և Իրանը Սպասելիքնր և հույսեր
2017 թվականից ի վեր, երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, Իրանի հետ այդ երկրի հարաբերությունները կայունորեն վատթարանում են: Այդ միտումն ավելի արագացավ 2018-ի մայիսին՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Ավելի ուշ, պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթի ու տնտեսական այլ ոլորտների դեմ:
Իրանն ԱՄՆ-ի այդ քայլին արձագանքեց «ռազմավարական համբերություն» սկզբունքով և ՀԳՀԾ-ի եվրոպացի անդամներին հորդորեց գտնել ուղիներ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանի համար առաջացած տնտեսական և ֆինանսական խնդիրները մեղմելու համար:
Իրանը մեղմ արձագանքեց անգամ ԻՕՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Բայց այս ռազմավարությունը չաշխատեց: Ուստի Իրանը սկսեց աստիճանաբար ավելացնել հարստացված ուրանի պաշարների մակարդակը: Չնայած Իրանի համբերատարությանը և զգուշավորությանը, ԱՄՆ-ն ուժեղացրեց Իրանիդ եմ ուղղված ճնշումը, փորձելով երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելուն: Սակայն վածինգտոնի այս փորձը ձախողվեց և Անվտանգության խորհուրդը չճընդունեց Վաշինգտոնի առաջարկած բանաձևը:
Էբթեքար օրաթերթ
Արդյոք Մայքլ Քոենի գրքում տեղ գտած մեղադրանքները կթուլացնե՞ն ընտրություններում հաղթելու Թրամփի շանսերը
Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենն իր հուշերիօ գրքում գործող նախագահին մեղադրել է ռասիզմի մեջ. Այդ մեղադրանքները կարող են ավելացնել Թրամփի խնդիրները 2020-ի ընտրություններին ընդառաջ:
Քոենի գիրքըպատրաստվում է շուկա դուրս գալ: Գրքում նա շեշտում է, որ Թրամփը բացասական է վերաբերվում սևամորթներին:
«Անշնորհակալը: Հուշագիրք» գրքում,, Քոհենը գրել է «Թրամփը ռասիստական արտահայտություններ է արել անգամ Նելսոն Մանդելայի ՝ հակաապարտեիդի շարժման հանգուցյալ առաջնորդ և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի հասցեին»:
Գրքում ասվում է. «Թրամփը, խոսելով Մանդելայի մասին, ասել է «Ցույց տվեք ինձ աշխարհի մի երկիր, որի առաջնորդը սեւամորթ է, և այնտեղ իրավիճակը զուգարանի նման չէ: Դրանք բոլորը զուգարաններ են»:
Իրչան օրաթերթ
Հաարեց. Նեթանյահուն պատանդ է վերցրել Իսրայելի կառավարությանը
«Նեթանյահուն իր անփութությամբ և անպատասխանատուությամբ Իսրայելը քաշում է քաոսի մեջ», - գրել է Հաարեց օրաթերթը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում և նրա այլ քաղաքականությաուններում Իսրայելի վարչապետի պարտությունը:
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զիջումների է գնացել սիոնիստաբնակ Հարիդիմ քաղաքավաններիների քաղաքապետերի պահանջներին, ովքեր սպառնացել են չհամագործակցել կառավարության հետ, եթե իրենց քաղաքները փակվեն: Տնետսության վատ վիճակի կողքին, դա կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի պատճառներից է»,- գրում է Հաարեցը:
Ջամե Ջամ օրաթերթ
Պուտինը չի մեկնի Նյու Յորք / Պուտինը և Թրամփը նախագահական ընտրությունների առաջ չեն շփվիչ
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ԱՄՆ ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Նյու Յորքում տիրող անկայուն համաճարակային իրավիճակի պատճառով, և որ նախագահը ելույթ կունենա տեսակապի միջոցով:
«ԱՄՆ-ում և հատկապես Նյու Յորքում առողջապահական և անվտանգության իրավիճակը դեռևս կայուն չէ, ուստի նման իրավիճակում այնտեղ ճանապարհորդելն անցանկալի է », - ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
armenpress.am
Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում Է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եգիպտոս չվերթները վերսկսելու մասին Ռուսաստանի ավիափոխադրողներից առայժմ հայտնել Է միայն մեկը՝ «Աերոֆլոտ»-ը:
Կահիրե թռիչքները կիրականացվեն սեպտեմբերի 9-ից: Բացի այդ, եգիպտական EgyptAir ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ից ավիաչվերթներ կսկսի Կահիրեի եւ Մոսկվայի միջեւ: Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել Էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ:
Բացառություն են կազմել երկրից դուրս չվերթները, ինչպես նաեւ բեռնատար, փոստային եւ սանիտարական ու հումանիտար չվերթները, մի տեղից մեկ այլ տեղ դատարկ ինքնաթիռների թռչելը՝ տեխսպասարկման համար, տարանցիկ թռիչքները՝ լրալցավորման կամ ՌԴ-ի տարածքում անձնակազմը փոխելու համար եւ այն թռչիքները, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով: Օգոստոսի 1-ից ՌԴ-ն վերսկսել Է չվերթները թուրքական Անկարա եւ Ստամբուլ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, թույլատրվել են թռիչքները Տանզանիա, սակայն այդ թռիչքները դեռ չկան:
Օգոստոսի 10-ից չվերթներ են վերսկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման: Օգոստոսի15-ից վերսկսվել են Շվեյցարիա թռիչքները: ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունն անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, հաղորդել Էր, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Մալդիվների հետ միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Ինչպես ճշտել Է Ռոսավիացիան, չվերթները կարող են վերսկսվել սեպտեմբերի 8-ից:
Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 10-ից «Աերոֆլոտ»-ը թռիչքներ կսկսի Մալդիվներ, սեպտեմբերի 11-ից՝ Դուբայ (ԱՄԷ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հրվ. Կորեան արբանյակային վերլուծության կենտրոն է ստեղծել ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրման համար
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությանը կից ընթացիկ տարա երկրորդ կեսից սկսել Է աշխատել Արբանյակային տեղեկատվության վերլուծության կենտրոնը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել Է Հարավային Կորեայի գերատեսչությունը, որը համակարգում Է հարեւան ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ նախարարությանը կից այդ կենտրոնը հայտնվել Է դեռ ավելի շուտ, սակայն լիարժեք սկսել Է գործել լոկ երկրորդ կիսամյակում: Այդ բաժնի պարտականությունների մեջ Է մտնում այն արբանյակային լուսանկարների մանրամասն վերլուծությունը, որոնք տրամադրում Է Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը:
«Դրա բացման նպատակն այն բանի վերլուծական հնարավորությունների բարձրացումն Է, ինչ վերաբերում Է Հյուսիսային Կորեայի տնտեսությանը եւ հասարակական ոլորտին»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշել Է, որ ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրումը սոսկ վիճակագրական տվյալների հիման վրա խիստ սահմանափակ Է, մինչդեռ արբանյակային լուսանկարները հնարավորություն են ընձեռում ստանալու ավելի մանրամասն տեղեկատվություն: «Մասնավորապես, դրանք թույլ են տալիս համեմատել տարբեր տարիների տվյալները, գնահատել գյուղատնտեսական հանդակների տարածությունը կամ բնական համաղետների հետեւանքով ստացված վնասը»,- ընդգծում Է միավորման նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Չեխիայում համավարակի սկզբից ի վեր մեկ օրում COVID-19-ի ավելի քան հազար դեպք են հայտնաբերել
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում Է հանրապետությունում դրա տարածման տեմպերի զգալի արագացման մասին: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է առողջապահության ազգային նախարարությունը, տեղեկացանում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում չեխ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 164 նոր դեք, ինչը կրկնակի բարձր Է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում արձանագրվել Էր 563 ախտահարված: Առավել բարդ համաճարակաբանական իրավիճակ Է Պրահայում: Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, առողջապահության նախարարության համաձայն, սեպտեմբերի 1-ից մեծանում են:
Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 29 877: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից Չեխիայում մահացել Է 441 բնակիչ, 19 027-ը բուժվել Է: Այս պահին հանրապետությունում կա կորոնավիրուսով 9 272 հիվանդ:
Դա նույնպես ռեկորդային ցուցանիշ Է, որն առաջին անգամ Է արձանագրվել համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում: Հոսպիտալացված Է 234 մարդ, որոնցից 62-ի վիճակը բժիշկները համարում են ծանր: Մարտի 1-ից, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Է ազգային տարածքում նոր կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարել են 982 811 թեստ վարակվածների հայտնաբերման համար: Վերջին օրը թեստավորում Է անցել հանրապետության 11 հազարից ավելի բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Covid-19-ի 44 նոր դեպք՝ Վրաստանում․ Հարսանիքներն ու զանգվածային միջոցառումներն արգելվել են
Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական և զանգվածային այլ միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիտից հետո, գրում է Sputnik Georgia-ն։
Միջոցառումների արգելքը վերաբերում է նաև բաց տարածքներին։ Սեպտեմբերի 9-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 44 նոր դեպք է գրանցվել, իսկ սեպտեմբերի 8-ին՝ 45, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին շրջանի համար։ Նոր դեպքերի մեծ մասը (23) գրանցվել է Աջարիայում, որը «կարմիր գոտի» է հայտարարվել։
«Մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք, որ թատրոններն ու կինոթատրոնները կբացվեն սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, որոշվեց այդ օբյեկտների բացումը 1 ամսով հետաձգել՝ մինչև նոյեմբերի 1-ը, ինչպես նաև մանկական զվարճանքի կենտրոնները»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։
Ըստ StopCov կայքի՝ համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում վարակի 1773 դեպք է գրանցվել, որից 1325-ն ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Կարանտինում 5882 մարդ կա, փաստացի բուժվում է 390-ը։
panarmenian.net
Անվտանգության հարցերով AstraZeneca-ն ժամանակավոր դադարեցրել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը
9 սեպտեմբերի 2020 - 10:43 AMT
PanARMENIAN.Net - AstraZeneca ընկերությունը «կամավոր դադարեցրել է» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումները, երբ պատվաստվածներից մեկի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացրել: Այս մասին հայտնում է Statnews-ը։
Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը մշակում են Օքսֆորդի գիտնականները, այն համարվում է ամենամեծ պոտենցիալն ունեցողներից մեկը։
Ընկերությունը հայտարարել է, որ սա սովորական ընթացակարգ է պատվաստանյութերի փորձարկման փուլերում, նրանց ժամանակ է պետք՝ հասկանալու հիվանդությունը երբ և ինչ պատճառով է առաջացել։
AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլը սկսել է օգոստոսի վերջին։ Նախատեսում էր դրանց ներգրավվել մինչև 30,000 մեծահասակի։
ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077-հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian