Մեկնաբանություն. Իրանի բանակի մեծ զորավարժությունը՝ պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգության ապահովում
ԻԻՀ բանակի քառյակ ուժերի զորավարժություններն ընթանում են Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մակրանի ափերին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում:
Հինգշաբթի օրը մեկնարկել են Իրանի իսլամական հանրապետության բանակի «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունները, որոնք տևելու են երեք օր: Այս զորավարժություններն իրականանում են երեք փուլում՝ հետախուզություն, մարտավարություն և ուժի ցուցադրում:
«Զոլֆաղար 99» զորավարժություններում ներգրավված են վերգետնյա և սուզանավային նավեր, ներառյալ «Ֆաթեհ» սուզանավը: Զորավարժությունների ընթացքում օգտագործվում են տարբեր զինտեխնիկաներ ու սարքավորումներ, այդ թվում իրանական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ներառյալ «Սիմորղ» արբանյակակիր հրթիռ:
Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մականի ափերին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում ընթացող Իրանի բանակի համատեղ զորավարժությունների նշաբանն է՝«Պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգություն», որը ցույց է տալիս ծովային անվտանգության նշանակությունը և Իրանի կողմից կենսական սկզբունքին ցուցաբերվող ուշադրությունը:
Իրանի բանակը մշտապես ազդեցիկ ու արդյունավետ ներկայություն ունի ծովում և միջազգային ջրերում և հանդիսանում է ծովային անվտանգության և միջազգային ջրուղիների իրական պաշտպաններից: «Զոլֆաղար -99» զորավարժություններում իրանական բանակի կարողությունների ցուցադրումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային կարողությունների օգտագործումը տարածաշրջանին և կարևոր ջրուղիներին կայուն անվտանգություն կբերի:
Այս կապակցությամբ «Զոլֆաղար 99» զորավարժությունների հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանի և նրա կենսական ու ռազմավարական նշանակության ջրուղիների անվտանգությունը կախված է տարածաշրջանի բոլոր երկրների կառուցողական մասնակցությամբ անվտանգության տեղայնացումից, ինչպես նաև տարածաշրջանի ջրերում օտարերկրացիների և արտատարածաշրջանային ուժերի ներկայության կանխարգելումից:
Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի: Այն կարևոր դեր է խաղում ծովային առևտրի մեջ, ուստի այս միջազգային ջրուղում կայուն անվտանգության հաստատումը բխում է տարածաշրջանի և աշխարհի շահերից:
Առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականանում է ծովային ճանապարհով, և նման պայմաններում յուրաքանչյուր տարածաշրջանի երկրները հիմնական պատասխանատվություն ունեն իրենց ջրային տարածքի անվտանգության ապահովման գործում: Այս շրջանակում վերջին չորս տասնամյակների ընթացքում, Իրանը մշտապես ապավինել է իր պաշտպանական ու ռազմական ներքին կարողություններին՝ տարածաշրջանի երկրների համագործակցությամբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և նրա ջրային ուղիներում կայուն անվտանգություն ապահովելու համար:
Պարսից ծոցի տարածաշրջանում և Արևմտյան Ասիայում արտատարածաշրջանային ուժերի ներկայության փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանային անվտանգության իրականացումը կախված է կառուցողական համագործակցությունից, իսկ անապահովությունը՝ օտարերկրյա ուժերի ներկայության արդյունք է:
ԻԻՀ բանակի պաշտպանական և ռազմական կարողությունները հուսալի պոտենցիալ են տարածաշրջանի և հարևան երկրների համար` համատեղ աշխատելու և կիսելու իրենց պաշտպանական փորձը տարածաշրջանում անվտանգության տեղայնացման համար, որի ներքո կայուն խաղաղություն և կայունություն կհաստատվի Արևմտյան Ասիայում:
Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և այս տարածաշրջանի միջազգային ջրուղիներում խաղաղության, կայունության և անվտանգության իրականացման նկատմամբ Իրանի հստակ մոտեցումը, տարբեր զորավարժությունների, ներառյալ «Զոլֆաղար -99» զորավարժության անցկացումը տարածաշրջանի և հարևան երկրների համար վտանգ չի ներկայացնում:
Իրանի բանակի «Զոլֆաղար -99» վարժությունը խաղաղության և բարեկամության ուղերձ է ուղղված տարածաշրջանի և հարևան երկրներին, ինչպես նաև նախազգուշացում օտարերկրյա ուժերին, որոնք փորձում են իրենց սխալ քաղաքականությամբ ապակայունացնել Պարսից ծոցի զգայուն և ռազմավարական տարածաշրջանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio