Մամուլի տեսություն 11.09.2020
Որոշ լուրերի համաձայն, եթե 2020թ նախպագահական ընտրություններում հաղթելու դեպքում, Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի կարողանա առաջադրվել նաև երրորդ անգամ:
Իրան
Քոհեն. Թրամփը չի կատակում 12 տար պաշտոնավարելու մասին խոսելիս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտարարել է, որ Թրամփը չի կատակում 12 տար պաշտոնավարելու մասին խոսելիս:
«Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը պետք է լինի Միացյալ Նահանգների տիրակալը», - ասել է Քոենը CNN- ին տված հարցազրույցում:
«Նա իսկապես ցանկանում է փոխել սահմանադրությունը: Երբ Թրամփը խոսում է հաջորդ 12 տարիների (նախագահի պաշտոնի) մասին, նա ընդհանրապես չի կատակում, քանի որ նա ընդհանրապես հումորի զգացում չունի»,- ասել է Քոհենը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոսել է պաշտոնավարման երրորդ ժամկետի մասին:
Էթեմադ օրաթերթ
Կորոնավիրուսով հիվանդների թիվն աշխարհում գերազանցել է 28 միլիոնը
Աշխարհի տարբեր երկրներից ստացված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 28 միլիոնը: Միևնույն ժամանակ, հիվանդությունից ապաքինված մարդկանց թիվը գերազանցել է 20 միլիոնը:
Վիրուսով վարակվածների թվցի առումով աշխարհում շարունակումէ առաջատար մնալ ունեն ԱՄՆ-ն ՝ մոտ 6,5 միլիոն հիվանդով:
Համշահրի օրաթերթ
Թրամփը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ նախագահն առաջադրվել է 2021 թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Սիոնիստական ռեժիմի միջև խաղաղություն հաստատելու և հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար:
Դոնալդ Թրամփը, ով սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը հյուրընկալելու է ԱՄԷ-ի և Իսրայելի ղեկավարներին, Նորվեգիայի խորհրդարանի անդամի կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այնուամենայնիվ, սա մրցանակին հասնելու Թրամփի ընդամենը առաջին քայլն է: Անցյալ տարի 318 մարդ առաջադրվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի բանակը նախազգուշացրել է ամերիկացիներին ՝ լքել «Զոլֆաղար 99» զորավարժությունների տարածքը
Իրանի բանակի համատեղ «Զոլֆաղար 99» զորավարժության խոսնակը հայտարարեց, որ բանակի հակաօդային պաշտպանության ուժերը այլ երկրների զինված ուժերին նախազգուշացրել են լքել զորավարժությունների ընդհանուր տարածքըշ:
Զորավարժությունների խոսնակ երկրորդ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Զոլֆաղար 99» զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարությունից հետո, ՀՕՊ բազան նախազգուշացրել է օտարերկրյա զինված ուժերին, տարածքից հեռացնել իրենց թռչող սարքերը»:
Իրանի բանակը հայտարարել է, որ զորավարժություններին զուգահեռ, գրանցվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վարքի կտրուկ փոփոխություն:
armenpress.am
Աֆղանստանում հարսանիքի ժամանակ որոտած պայթյունի զոհ Է դարձել չորս մարդ
Առնվազն չորս մարդ Է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս ութ մարդ վիրավորվել Է: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ պատահարի մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում հրդեհի պատճառը
Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրական կտրիչ օգտագործելով՝ վերանորոգման աշխատանքների իրականացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:
«Նախնական տեղեկություններով, պատճառ կարող է դարձած լինի վերանորոգման աշխատանքների ընթացքում էլեկտրական կտրիչի օգտագործումը, որի կայծերը դարձել են հրդեհի պատճառ»,- ասել է Նաջարը:
Նա ընդգծել է, որ հետաքննությունը կսկսվի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո: Հետաքննությունը կբացահայտի դեպքի բոլոր մանրամասները:
Նաջարի խոսքով` հրդեհը ներկայում գտնում է լիարժեք վերահսկողության տակ:
armenpress.am
Lիբանանի նախագահը կգումարի պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ
Lիբանանի նախագահ Միշել Աունը պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ կգումարի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Հանդիպմանը կքննարկվի Բեյրութի նավահանգստում հրդեհի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հինգշաբթի հրդեհ է բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի ու քսանյութերի պահեստում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մարտական ուղղաթիռներ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կրակի օջախը մեկուսացված է:
panarmenian.net
7․8 մլրդ մարդու Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար պետք կգա 8000 ինքնաթիռ
7.8 միլիարդ մարդու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար կպահանջվի 8000 հատ Boeing 747 բեռնատար ինքնաթիռ։
Այս մասին, CNN փոխանցմամբ, հայտարարել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ նշելով, որ լոգիստիկայի հետ կապված հարցերի պլանավորումն անհրաժեշտ է սկսել արդեն հիմա։
Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը գուցե բավարար չլինի, յուրաքանչյուր մարդու պետք կլինի երկու դեղաչափ ներարկել։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր դե Ժունիակի խոսքով՝ Covid-19 պատվաստանյութերի անվտանգ առաքումը կդառնա դարի առաքելությունը ոլորտի համար։
Նա հորդորել է կառավարություններին ՝ նախաձեռնող դառնալ լոգիստիկ շղթայում գործակցության հարցում։
Սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 27․8 մլն, առողջացածներինը՝ 18․7 մլն-ից։ Մահացել է 904,000-ից ավելի մարդ։
panarmenian.net
50 տարում վայրի կենդանիների թիվը 70%-ով կրճատվել է մարդկանց պատճառով
Վայրի կենդանիների պոպուլյացիաները երկու երրորդով կրճատվել են մոտ 50 տարում՝ անտառհատումների և ռեսուրսների գերսպառման պատճառով։ Նման եզրահանգման է եկել Բնության համաշխարհային հիմնադրամը իր Living Planet Report զեկույցում:
Al Jazeera-ն գրում է, որ ըստ զեկույցի՝ մարդկային միջամտությունը հանգեցրել է ամբողջ ցամաքի երեք քառորդի վիճակի վատթարացմանը և օվկիանոսների՝ 40%-ի։ Անտառհատումների աճը և գյուղատնտեսական տարածքների ընդլայնումը 1970-2016 թվականներին վայրի բնության մեջ պոպուլացիաների 68%-ի կրճատման պատճառ են դարձել։
Նշվում է, որ բնական միջավայրի շարունակական կորուստն ավելի է մեծացնում համաճարակների վտանգը, որովհետև մարդիկ ավելի են տարածվում ու մոտենում վայրի կենդանիներին՝ իրենց բնական միջավայրում։