Մամուլի տեսություն 12.09.2020
ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ Իրանի ծրագրերում հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ անկախ այն բանից թե ով կլինի ԱՄՆ-ի նախագահը Թեհրանը կաողանա շարունակել իր գործը:
«Իրան»
«Կարգավորումը դավադրություն է» հեշթեգը թվիթերում դարձել է թրենդ
Հարաբերությունների կարգավորման շուրջ Սիոնիստական ռեժիմի ու Բահրեյնի համաձայնության մասին հայտարարության հետ միաժամանակ «Բահրեյնցիները դեմ են հարաբերությունների կարգավորմանը» և «կարգավորումը դավադրություն է» հեշթեգները դարձել են թրենդ՝ Թվիթերում ու Բահրեյնի սոցիալական ցանցերում:
Սոցիալական ցանցերի օգտատերերը, նկարներով, տեսագրություններով ու տարբեր ծաղրանկարներ պատկերելով, իրենց հակադրությունն են հայտնել Բահրեյնի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը և դատապարտել են Բահրեյնին ուղղված ԱՄՆ-ի պահանջն առ այն, որ սեպտեմբերի 15-ին Բահրեյնը մասնակցի Սպիտակ Տանը խաղաղության համաձայնության ստորագրման արարողությանը:
Ուրբաթ օրը, արձագանքելով այս համայնությանը «Բահրեյնցիները դեմ են նորմալացման» և «կարգավորումը դավադրություն է» հեշթեգները դարձել են արաբական երկրների թվիթերյան առաջին թրենդները:
«Արման Մելլի»
Իրանը և ԱՄՆ-ի ընտրությունների ճակատագիրը
ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներին առճակատվելու հարցում Իրանի ծրագրերում հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ անկախ այն բանից թե ով կլինի ԱՄՆ-ի նախագահը, Թեհրանը կարողանա շարունակել իր գործը: Այսինքն՝ նկատի առնենք երկու սցենար: Նախ այն, որ եթե Թրմափն ընտրվի, Իրանը ինչ քայլեր պետք է ձեռնարկի ու նաև Բայդենի ընտրության դեպքում ինչ քայլերի պետք է դիմի Իրանը: Թվում է թե նստել ու անգործ մնալ այն հույսով թե ով է ընտրվելու և մի դուռ բացվի ոչ լինելու բան է և ոչ էլ ընդունելի: Մենք որպես մի երկիր պետք է ծրագրենք ու նկատի առնենք տարբեր սցենարներ և դրանց համապատասխան ճշգրիտ իմանանք, թե երբ ինչ քայլ պիտի ձեռնարկենք: Սակայն ԱՄՆ-ի ընտրությունների մասին իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող հստակ կերպով կանխատեսել, որ ընտրություններից երկու ամիս առաջ ինչ կպատահի:
«Էթեմադ»
Վենեսուելլայի ամենամեծ նավթազտարանում ձերբակալվել է մի ամերիկացի լրտես
Վենեսուելլայի նախագահը հայտարարել է.«Մի ամերիկացի լրտես վառելիքի պակասի ճգնաժամի ենթարկված Վենեսուելլայի ամենամեծ նավթազտարանը խուզարկելու պահին ձերբակալվել է»:
Հեռուստատեսային ուղիղ եթերի ընթացքում ունեցած ելույթուն Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.«Այս տղամարդը ձերբակալվել է հինգշաբթի օրը այս երկրի հյուսիս-արևելյան Ֆալքոն նահանգում Ամոյ ու Քարդոն նավթազտարանները խուզարկեկիս:
Մադուրոն ասել է.«Նրանք ձերբակալել են Իրաքում ԿՀՎ-ի բազաներում ծառայող ԱՄՆ-ի ծովային հետևակի: Ձերբակալված անձը իր հետ ունեցել է յուրօրինակ զենքեր, խոշոր չափով կանխիկ գումար, դոլար ու այլ ապրանքներ:
«Համշահրի»
Սեպտեմբերի 11-ին զոհերի ոգեկոկչման հարցում Թրամփի ու Մելանիայի նախաձեռնությունը
ԱՄՆ-ի նախագահը ու Սպիտակ Տան առաջին տիկինը 2001թ. սպտեմբերի 11-ի 19-ամյակին ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը հարգել են ԱՄՆ-ի Օդուժի թիվ 1 ինքնաթիռում՝ մեկ րոպե լռությամբ:
Դոնալդ Թրամփն ու իր կինը Մելանիան, որ սեպտեմբերի 11-ի դեպքի զոհերի հիշատակի արարողության մասնակցելու համար գտնվում էին Փենսիլվանիայի Շենքսվիլի Air Force One ինքնաթիռում, տեղում մեկ րպոե հոտնկայս հարգել են այդ դեպքի զոհերի ու ողջ մնացածների հիշատակը: Շենքսվիլը այն կետն է, որ Ալ-Ղայիդայի 4 անդամները առևանգել էին թիվ 93 չվերթը և ինքնաթիռի վթարից հետո սպանվեցին ինքնաթիռի 44 ուղևորները:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց Մխիթար սպարապետի շիրիմին: Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Այնուհետև Մխիթար սպարապետի շիրիմի առջև հավատարմության խոսք հնչեցրեցին ՀՀ զինված ուժերի զինծառայողները.
«Մենք՝ հայրենիքի պաշտպաններս նախնիների արյան կանչով և պատգամով հավատարիմ զինված ուժերի զինծառայողներս, Սպարապետի շիրիմի առջև հավաստում ենք անմնացորդ նվիրվել հայոց սպարապետների պատվիրաններին, անառիկ պահել հայրենիքի սահմանները, զորավիգ լինել զինակից ընկերներին ու պատվել նախնյաց հիշատակը: Խոսքն այս անվերապահ է: Եթե դրժենք այն, թող արժանանանք անարգանքի ու նզովքի: Հպարտ ենք, որ զինվորներն ենք հայոց աշխարհի: Փառք հայոց բոլոր սպարապետներին, փառք հայոց բանակին, փառք հայոց պետությանը»,- ասված էր հավատարմության խոսքում:
ՀՀ վարչապետը զինված ուժերի զինծառայողներին շնորհավորեց Սպարապետի օրվա կապակցությամբ: Զինվորական արարողակարգից հետո մեկնարկեց Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումը:
armenpress.am
Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 310 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
news.am
Մերկել. Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Բելառուսի իրավիճակին՝ հայտարարելով, որ երկրում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է, հաղորդում է DW-ը:
«Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, թե ինչպես նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել եւ մեզ մարտահրավեր նետել՝ ի վնաս հիմնական իրավունքների:Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: Մենք հոգեպես խաղաղ ցուցարարների հետ ենք: Հիացմունքի է արժանի այն, թե ինչ խիզախությամբ եւ վճռականությամբ են նրանք փողոց դուրս գալիս՝ ի պաշտպանություն ազատության եւ օրենքի գերակայության»,-ասել է կանցլերը:
Մերկելն անդրադարձել է նաեւ Գերմանիայում ժողովրդավարության հետ կապված վիճակին՝ հիշեցնելով պանդեմիայի պատճառով սահմանափակումների դեմ զանգվածային ցույցերը: Նրա խոսքով՝ այդ միջոցները կարելի է համարել լուրջ մարտահրավեր ժողովրդավարական կարգի համար: Նա խոստովանել է, որ հասկանում է բողոքող մարդկանց: Կանլցերը նաեւ հիշեցրել է, որ Գերմանիայում ամեն պահի կարելի է ազատ քննադատել կառավարության որոշումներն ու խաղաղ ցույցեր անցկացնել:
panorama.am
Պայթյուն է որոտացել Սիրիայի Ռաս ալ-Այն քաղաքում
Այսօր պայթյունը է որոտացել սիրիական Ռաս ալ-Այն քաղաքում, որը գտնվում է հանրապետության հյուսիսում ՝ Թուրքիայի հետ սահմանին: Ըստ սիրիական «SANA» պետական գործակալության, պայթուցիկ սարքի հետևանքով զոհվել է առնվազն չորս խաղաղ բնակիչ, հինգը վիրավորվել են։
«ՏԱՍՍ»-ը փոխանցում է, որ մահացածների մեջ կան երեք կին և տարեց տղամարդ: Տուժածների վիճակի մասին տվյալներ չեն ներկայացվում:
Գործակալությունը նշում է, որ նաև մեկ ականապատված մոտոցիկլետ է պայթել Ռաս ալ-Աինի կենտրոնական շուկայում: Այս միջադեպի արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան, սակայն հարակից շենքերին պատճառվել է նյութական վնաս։
Ռաս ալ-Այնը, գտնվում է զինված սիրիական ընդդիմության թուրքամետ կազմավորումների վերահսկողության տակ:
panorama.am
Չեմ կարծում, որ մեզ հարկավոր է կախվածություն ունենալ ռուսական գազից. Դանիայի վարչապետ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը աջակցում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի ապագայի վերաբերյալ նոր քննարկման մեկնարկին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Կարծում եմ, որ սա դրական քայլ է, քանի որ ես ամբողջ ընթացքում դեմ եմ եղել «Հյուսիսային հոսք 2»-ին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է գերմանացի մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք կողմ են նախագիծը դադարեցնելուն՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ իրավիճակի պատճառով:
«Չեմ կարծում, որ մեզ հարկավոր է կախվածություն ունենալ ռուսական գազից: Լավ կլինի, եթե մենք կարողանանք նոր քննարկում սկսել այս կապակցությամբ», - ամփոփել է խոսքը Դանիայի վարչապետը:
panarmenian.net
Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած 14 զինվորականի
PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 14 զինվորականի են պատժել, որոշներին հեռացրել են զինված ուժերից, մյուսներին՝ զրկել կոչումից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը։
Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 23-ին՝ խիստ անբարենպաստ եղանակի պատճառով մոլորվելու հետանքով: Նա ադրբեջանական կողմից ներկայացվել է որպես դիվերսանտ, և նրա նկատմամբ Ադրբեջանում 5 քրգործ է հարուցվել, սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Պատճառը ոչ թե հայ սպայի հետ վարվելակերպն է, այլ դա նկարահանելն ու հրապարակելը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շինծու են լուրերը, իբրև զինվորականները պատժվել են հայ սպային գերի վերցնելու համար․ նրանք խախտել են բանակում սմարթֆոններ չօգտագործելու օրենքը և պատժվել՝ արգելված սմարթֆոններով տեսանկարահանելու և տեսանյութերն իրենց ծանոթներին ուղարկելու համար։
Տեսանյութերի առթիվ Հայաստանի ՄԻՊ-ը դիմել էր միջազգային կառույցներին՝ արձանագրելով Ալավերդյանի իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:
Մասնավորապես, տեսանյութերում Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: Նա ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը:
Ադրբեջանցի զինվորականները նաև հայ սպայի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ են անում, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են նրա պատիվը, տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով: