Մամուլի տեսություն 14.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125457-Մամուլի_տեսություն_14.09.2020
Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքների պատճառով, որոշել է Ֆրանսիայից գնել երկու միլիարդ եվրո արժողությամբ զինտեխնիկա, ներառյալ 18 Rafael մակնիշի կործանիչներ և մի քանի ուղղաթիռներ ու երկու ռազմանավեր:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 14, 2020 13:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.09.2020

Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքների պատճառով, որոշել է Ֆրանսիայից գնել երկու միլիարդ եվրո արժողությամբ զինտեխնիկա, ներառյալ 18 Rafael մակնիշի կործանիչներ և մի քանի ուղղաթիռներ ու երկու ռազմանավեր:

«Քեյհան» օրաթերթ

Ռոջեր Սթոունը՝ Թրամփին. «Եթե պարտվեցիր, ռազմական դրություն հայտարարիր և ձերբակալիր դեմոկրատ առաջնորդներին»

Ընդամենը 50 օր է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Շատերն զգուշացրել են, որ այդ ընտրությունները կարող են հանգեցնել ներքին պատերազմի, խռովությունների և նույնիսկ երկրի մասնատման: Թե՛ դեմոկրատները և թե՛ հանրապետականները համոզված են, որ իրենք կհաղթեն: Կողմերը սպառնացել են, որ եթե պարտություն կրեն, արդյունքը չեն ընդունելու: Թրամփի նախկին խորհրդական և  հայտնի անվանի ռազմավար՝ Ռոջեր Սթոունը, վերջինիս խորհուրդ է տվել ընտրություններում պարտվելու դեպքում, իշխանությունն ամբողջությամբ առնել իր ձեռքը և բանտ նետել Բիլ ու Հիլարի Քլինթոնի և Facebook- ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի նման հայտնի  դեմքերին : 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Փարիզը սպառազինական աջակցություն է ցուցաբերում Աթենքին, ընդդեմ Անկարայի

Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքների պատճառով, երկու միլիարդ եվրո արժողությամբ զինամթերք ու ռազմական զինտեխնիկա է գնելու Ֆրանսիայից: Նոր զինատեսակները ներառում են 18 ֆրանսիական Rafael կործանիչներ,  մի քանի ուղղաթիռներ ու երկու ռազմանավեր: Մակրոնը և Էրդողանը վիճել են: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սեպտեմբերի 12-ին հայտարարել է,որ իր երկիրը մտադիր է ամրապնդել իր ռազմական ներուժն ընդդեմ Թուրքիայի,ուստի որոշել է նշանակալի քանակությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա ձեռք բերել: Աթենքը մտադիր է 18 ֆրանսիական Rafael կործանիչներ,  մի քանի ուղղաթիռներ ու երկու ռազմանավ:

«Հունաստանը նաև մեծացնում է բանակի թվաքանակը: Կավելացվի նաև պայմանագրային զինծառայողների թիվը. 15 հազար պայմանագրային զինծառայողներ կմիանան հունական բանակին», - հայտնել է Հունաստանի վարչապետը։

 

«Խորասան» օրաթերթ

Ճնշում է գործադրվում Օմանի նկատմամբ՝ Իրանից հեռու պահելու և Սիոնիստական ռեժիմին մոտեցնելու համար

Սիոնիստական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների և այժմ էլ Բահրեյնի հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից հետո, փաստեը վկայում են, որ  Սաուդյան Արաբիան նույնպես գնում է երկու երկրի հետքերով: Բայց այն, ինչը խանգարում է Սաուդյան Արաբիային այս հարցում հապճեպ քայլեր ձեռնարկել, այդ երկրի դիրքն  է հատկապես  իսլամական երկրների շրջանում: Կանխատեսվում է, որ Պարսից ծոցի մերձափնյա մյուս արաբական երկրները Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջ անցան Արաբիայից: ԱՄՆ-ի  Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Ալի Սուֆանին կապված  Սուֆան  հետախուզական խումբը տեղեկացրել է Օմանի դեմ ուղղված Աբու Դաբիի արքայազնի նոր պլանի  մասին, որի համաձայն փորձում է Մասկատի դեմ ճնշում գործադրել՝ վերջինիս Թեհրանից հեռու պահելու և դեպի Սիոնիստական ռեժիմ ուղղորդելու համար:

 

«Արմանե Մելլի» օրաթերթ

ԱՄՆ-ն՝ Հաագայի դատարանի առաջ. Հայցվոր՝ Իրան

Այսօր մեկնարկել են Հաագայի դատարանի լսումները՝ կապված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրի խախտման հարցով ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի հետ: Իրանի իսլամական հանրապետությունը երկու տարի առաջ արձագանքելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ կառավարության քայլին, այդ երկրի դեմ հայց ներկայացրեց արդարադատության միջազգային դատարան, հիմք ընդունելով 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագիրը:

 

1in.am

Ճապոնիայի կառավարող կուսակցության նոր նախագահ Է ընտրվել Յոսհիդե Սուգան

Ճապոնիայի նախարարների կաբինետի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով վարչապետ Սինձո Աբերին, որն օգոստոսի վերջին հայտարարել էր պաշտոնաթող լինելու մտադրության մասին: Կուսակցական համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Տոկիոյում:

Սուգայի թեկնածությունը պաշտպանել է քվեարկությանը մասնակցած պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Այժմ սպասվում է, որ սեպտեմբերի 16-ին նա նոր վարչապետի պաշտոնում կհաստատվի խորհրդարանի երկու պալատների նիստում:

 

Armedia.am

ԱՀԿ-ն Եվրոպայում կանխատեսում է կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվի աճ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպասում է, որ հոկտեմբերին և նոյեմբերին Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը կաճի, փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին։

«Իրավիճակը կբարդանա։ Մենք հոկտեմբերին, նոյեմբերին ականատես կլինենք ավելի բարձր մահացության»,- հայտարարել է Կլյուգեն։ Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ մահվան դեպքերի թվի մեծացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով վարակումների դեպքի թվի աճի հետ։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ևեթ աշխարհում վարակվել է ավելի քան 28,7 մլն մարդ, 920 հազարից ավելին մահացել է։

 

Armenpress.am

ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում      

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել Է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրոսսին նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում Է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում եւ ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար:

«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել Է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպես նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն Է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

168.am

Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոններ

ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»:

ՌԷՊ-ի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում տեղակայել են ռադիոխանգարումների կայաններ, անցկացրել հետախուզական տեղեկատվության հավաք և վերլուծություն, խաթարել պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձունքներում թռչող հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման խնդիրները և դրանք փոխանցել ՀՕՊ-ի ստորաբաժանումներին:

«Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցածր թռչող «դրոններ» նմանակող թիրախները՝ 23 մմ ավտոմատ թնդանոթից մինչև 2.5 հազար մետր հեռավորությամբ և մինչև 1.5 հազար մետր բարձրության վրա:

Երկկողմ մարտավարական զորավարժություններին Ռուսաստանից և Հայաստանից մասնակցում է ավելի քան 1.5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: